Ինքնակենսագրություն գրելն իսկապես ամենից բարդն է: Կարող էի, իհարկե, տարբեր փոքր ու մեծ թվերով լցնել տեքստը ՝ ծնվելու, տպվելու, սովորելու… Սակայն հիշատակման արժանի ոչինչ չեմ գտնում առայժմ: Կներեք

մեռնել՝ փոքր քաղաքում

փոքր քաղաքի մարդիկ
հաճախ մտածում են մահվան մասին
սակայն անկարող են հավատալ
որ դա այնքան հեշտ է.
նրանք այնպես սովոր են դժվարություններին