Բախտին

Էպոս և վեպ*

Հենց այստեղ՝ ազգային ծիծաղի մեջ պետք է փնտրել վեպի նախնական բանահյուսական արմատները: Ժամանակակից իրականությունը, որպես այդպիսին, «ես ինքս» և «իմ ժամանակակիցները» և «իմ ժամանակն» են եղել հակասական (միաժամանակ և՛ ուրախ, և՛ ոչնչացնող) ծիծաղի սկզբնական առարկան: Հենց այստեղ է սկզբունքորեն նոր վերաբերմունք ձևավորվում լեզվի և խոսքի նկատմամբ: Անմիջական պատկերման, կենդանի իրականության վրա ծիծաղելու հետ մեկտեղ այստեղ ծաղկում է բոլոր բարձր ժանրերի և ազգային միֆի բարձր կերպարների ծաղրանմանակումն ու պարոդիան: Աստվածների, կիսաստվածների և հերոսների «բացարձակ անցյալը» պարոդիաներում և հատկապես ծաղրանմանակումներում «այժմեականանում» է, իջեցվում է և պատկերվում ժամանակակիցների մակարդակում, կենցաղային ժամանակակից մթնոլորտում՝ ժամանակակից ցածր լեզվով: