Բիրգյուլ Օղուզ

ՀԱ՛Հ (հատված)

Ինձ էլ մի հայր էր պետք, որ պարտության մատնեի։ Կաթից կտրվելուն պես աչքիցս գցեի։ Հենց շեքս մազակալեր, անունն անգամ չտայի։ Ոտքը սայթաքե՞ց․ ոտնատակ տայի, ոտքի ելնեի։