Քորնել Ուեսթը (Cornel West) ամերիկացի փիլիսոփա է, աստվածաբան, հրապարակախոս և քաղաքացիական իրավունքների պաշտպան։ Ավելի քան քսան գրքի հեղինակ է, որոնցից ամենակարևորներն են՝ «Race Matters» (1993թ.) և «Democracy Matters» (2004թ.) գրքերը։ Նկարահանվել է «The Matrix Reloaded» և «The Matrix Revolutions» գեղարվեստական ֆիլմերում, և «Examined Life» վավերագրական ֆիլմում (Ավիտալ Ռոնելի, Փիթեր Սինգերի, Քուամե Անթոնի Ափիայի, Մարթա Նուսբաումի, Մայքլ Հարդթի, Սլավոյ Ժիժեկի և Յուդիթ Բաթլերի հետ)։ Դասավանդում է Հարվարդի համալսարանում։ Ինքն իրեն անվանում է «մտավորական ազատամարտիկ»։

ՍԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Ամերիկյան հասարակության ընդհանուր հակամտավորական տրամադրվածությունից բացի, սև մտավորականների նկատմամբ խորը անվստահություն ու կասկած կա հենց սև համայնքի ներսում։ Այս անվստահությունն ու կասկածը բխում են ոչ միայն սովորական մարդկանց հանդեպ մտավորականների գոռոզ ու մեծամիտ վերաբերմունքից, այլ, որ ավելի կարևոր է, սև մտավորականների համատարած մերժումից՝ տեսանելի կերպով, օրգանապես կապված մնալ աֆրո-ամերիկյան մշակութային կյանքին։