Սահու

Կանացիությունը և կանացի առեղծվածը

թարգմանիչ. Սիրանույշ Օհանյան

Հարցը՝ կանանց սեռական իրավունքները կամ կանանց իրավունքներն իրենց մարմինների նկատմամբ, անտեսված է մնում ֆեմինիզմի այս երկու արմատական խմբերի միջև պատերազմում։ Երբ սեքս-պոզիտիվ ֆեմինիստները վիճում են, որ կանանց սեռական ազատությունը էական է կանանց ամբողջական ազատության համար և այսպիսով չպետք է սահմանափակումներ լինեն, ինչպիսիք են սոցիալական քաղաքականությունը կամ սեքս-առևտրի աշխատողների վրա սահմանափակումներ դնող հասարակական անպատվությունը, նրանք հաճախ մոռանում են, որ սեքս առևտուրը ազատություն չէ, և որ ոչ մի կին չի կարող իր իսկ սրտի կանչով ընտրել այս մասնագիտությունը։ Նրանք հարկադրված են ընտրել այս մասնագիտությունը, և հայրիշխանությունն է, որը նրանց ճնշում է այս պաթետիկ մասնագիտությամբ։ Մարմնավաճառությունը կանանց ճնշելու, գերիշխելու և ստորացնելու գործիք է, որն ուժեղացնում է կանանց նկատմամբ ֆիզիկական, վերբալ և սեռական բռնությունների մշակութային հանդուրժողականությունը։ Սեռական ազատությունը ներմղելով սեքս առևտրի մեջ՝ մենք նվազեցնում ենք իրենց մարմինների վրա կանանց իրավունքների կարևորությունը և նրանց մղում ենք ճնշվելու հայրիշխանության կողմից։