Մար Մարգարյան

Ծնվել եմ 1989 թվականի հունիսի 17-ին Արտաշատի շրջանի գյուղ Մխչյանում:1995-ից հաճախել եմ տեղի միջնակարգ դպրոցը, 1996-ին ընդունվել եմ տեղի երաժշտական դպրոցի ժող. գործիքների քանոնի բաժին: 2003-2007-ին սովորել եմ Երևանի Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի ակադեմիական ուսումնարանում ժող.գործիքների քանոնի բաժնում, իսկ 2007-2011-ին ուսումս շարունակել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նույն բաժնում: 2009-ից աշխատում եմ Հանրային Ռադիոյի և Հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժող.գործիքների անսամբլում, որպես քանոնահար, մի շարք հանրապետական մրցույթների դափնեկիր եմ: 2016-ին բանաստեղծություններս հրապարկվել են Հասմիկ Սիմոնյանի բլոգում,իսկ 2017-ին Գրեթերթ ամսաթերթում:

Բնագրեր

մեռած իմ ընկեր
արյունոդ մարմինդ
սպասումիս մեջ տեղավորեցի
որ դատարկ չմնամ
մաշկս կուլ է տալիս օտար ստվերներ
շուրթերս անասելիք են
անզգա ոչինչ