Լուսանկարը` Նազիկ Արմենակյան
1964,Երևան: Աշխատել է մի շարք տպագիր և էլեկտրոնային լրագրերում, եղել է խմբագիր և թղթակից: Այժմ բլոգ է վարում tert.am կայքում: Համախոհների հետ հիմնադրել է Ինքնագիր գրական ակումբը: Գրքերը` Ովքեր են նրանք. Հայախոս, մուսուլման համշենցիները 2014, Համայնք և երկիր. Հայաստանում խղճի ազատության ուսումնասիրություն (համահեղինակ) 2014, Անմազ (պատմվածքների ժողովածու) 2010, Կրոնի ազատությունը Հայաստանում (համահեղինակ) 2010, Deviation: Anthology of Contemporary Armenian Literature Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն 2004, : vahanishkhanyan.wordpress.com

Գռուզիտ

Այսպիսի երկընտրանքի առաջ է կագնացնում հհ քաղաքացուն տպագրական բիզնեսը: Ուղտ դառնալը անվճար է, մեկնաբան դառնալու համար պիտի ձեռդ ջեբդ տանես ու առնես մի գիրք որի վերնագրի մեջ ուղտը անգլերեն է: Ի՞նչ գիրք: Մի անուն գիրք, անուն ունեցող գիրք: Շուշան Ավագյանի «Գիրք անվերանգիրը» հաշիվ չի: Որովհետև տպագրության բիզնեսը նեղսրտում է՝ «Հայաստանում լույս է տեսնում 2000 անուն գիրք, բայց վաճառվում է 50 անուն գիրք»: Իսկ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 570 անուն ապրանք և բոլորը վաճառվում է:

Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ

Ռուսաստանը գլխավորապես մի բան չի հանդուրժում և հարվածում է, երբ իր սահմանակից երկրները անցնում են հակառուսական դաշինքների մեջ՝ հիմնականում, երբ ձգտում են մտնել ՆԱՏՕ: Ռուսաստանը, ոչ առանց հիմքի, դեպի իր սահմանները ՆԱՏՕ-ի ամեն առաջխաղացման մեջ իր անվտանգությանը սպառնալիք է տեսնում: Բայց սա այն է, ինչին ձգտում է հայկական ռուսաֆոբիան. խաղալով մարդկանց ազգային ինքնասիրության վրա, քարոզելով, թե Հայաստանը անկախ չի, «անկախացնելու» անվան տակ երկրից հանել տալ ռուսական ռազմաբազաները, Հայաստանը մտցնել եվորասոցացման պայմանագրի մեջ և ՆԱՏՕ:

Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ մաս 2

Ժամանակ է որ դադրիք այլևս մտածելէ իբր հայ, և ապրիք իբրև մարդ, ուր կ’ուզէ ըլլայ: Եթէ այս խօսքը իմ գրչէս կը տեսնաս, ալ հասկցիր: Ազգութիւն, կրօնք, դասակարգ, ասոնք բոլոր շինծու նախապաշարումներ են: Մեր բնական հանգամանքը մարդկային է միայն: Ինձմէ աւելի հայ եղողները, հոգւով, սրտով, խօսքով շատ չ’են: Բայց ահա գրէթէ 14 տարի է հոս եմ, կեանքիս աւելի քան մէկ երրորդը հոս եմ անցուցած, լաւագոյն ճիգերս հոս եմ թափած: Արդի՞ւնքը:

Ընտանեկան ալբոմ. Վահան Չերազ Մաս 1

Եթէ ազատ Հայաստան մը ձեռք ձգենք, Պոլիսի երեսը չ’եմ նայեր: Կ’ուզէ նէ հրեշտակներու ձեռքն անցնի: Կու յուսամ թէ Ամերիկայի հայութիւնը պիտի գայ մեզ գտնայ պատերազմի դաշտին վրայ, եթէ հայուն Աստուածը մեր մեկնումը յաջողցնէ: Ընկեր, ծնողք, քէյֆ, ապագայ, Աստուծոյ ձգած եմ հիմա: Կեցցէ Հայաստան

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱԼԲՈՄ ՎԱՐԴԱՆՈՅՇ

Գնում էի բանտ, հերթ էի կանգնում, հերթս հասնում էր, ասում էին` էստեղ էդպիսի մարդ չկայ, գնացէք չէկա, գնում էի չէկա, հերթս հասնում էր, ասում էին` էստեղ չի: Էդպէս էլ չկարողացայ մօրս որեւէ բան հասցնել:
Երկու ամիս ուշացումով մօրիցս բացիկ ստացայ` խնդրում էր տաք հագուստ: Գնացինք բանտ, ասացին, որ այլեւս նա Լենինականում չի:

Առույծախտ

Իսկ իր ստրադիվարյուս դուդուկի վաճառքից գոյացած ողջ հասույթով` հինգ միլիոն շվեյցարական ֆրանկով գնեցին տասը հատ առույծ

էլեգիաներ կակղամորթի համար

մենք խխունջներ ենք առանց խեցու

երբ վախենում ենք սեղմվում ենք

կծկվում այնտեղ ուր չկա ապաստան

Մարտահրավեր արդարությանը. անդրադարձ Բայադյան-Մարտիրոսյան զրույցին

Այժմ արդեն ստիպված պետք է ես մեջբերեմ Չարենցի խոսքը.

1937 թ. իր տետրակներից մեկում  Չարենցը դատողություններ, նշումներ է անում թվերի վերաբերյալ և բառացի գալիս հետևյալ եզրակացության.

«Աբեղյանը քաքել է մեր թվերի վրա»

Մայրական կաթ(Պատմվածքներ)

ու լրագրողը մտավ թրաֆիկինգի ոլորտ: թրաֆիկինգ չի բա ինչ ա, գնաս, հարցազրույց վերցնես, օգտվես կնոջ անօգնական վիճակից ու սեռական կարիքներդ բավարարես: բայց չէ, դեռ բարոյականությունը նրան հետ է պահում. չէ, շանը ծիծ տվածին չի լինի քունել, տենց դուրս կգա որ շնանում ես: գոնե մի քիչ ուշ գայինք ծիծ տալը չտենայինք:

Մազեր (2 պատմվածք)

ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ, քանի անգամ ճռռռ, ճռռռ, ճռռռ............. քայլերի ձենն ա, ոնց որ էրևաց, բայց հա հո չես կարա ամեն քայլի ճռռռ գրես, կարաս copy-paste-ով հեշտացնես գործդ, բայց կետերը օգնում են լուծել անլուծելին, կետը-ճռռի փոխարեն......, կետը եսի փոխարեն, կետը գյումրիի փոխարեն, կետը արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն, կետը մարշրուտնու փոխարեն, կետը մարշրուտնու շոֆերի ու դրած երաժշտության փոխարեն, քյասար արամ ասատրյանի փոխարեն,