Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռ. Ռասելը Ծնվել է Նյու Յորքում 1953 թ., սովորել է ռուսերեն, դեռ երեխա ժամանակ այցելել է ԽՍՀՄ □ մեծապես հետաքրքրվել Հայաստանով: Հայերեն սկսել է ուսումնասիրել նախ դպրոցի բարձր դասարանների □ ծխական դպրոցի ուսուցիչների օգնությամբ, ապա` Կոլումբիայի, Օքսֆորդի, Լոնդոնի համալսարաններում: Գիտական թեզեր է պաշտպանել Թլկուրանցու, Հայաստանում զրադաշտականության թեմաներով: Շարունակում է գործունեությունը էպիկական ժանրի ստեղծագործությունների, մոգական տեքստերի, արդի և միջնադարյան պոեզիայի, «Նարեկ»-ի ուսումնասիրության ոլորտում: Ժամանցային հետաքրքրություններ` ռուս գրականություն, մոտոցիկլետներ: Ինքնագրի կողմից. Ռասելը ուրախությամբ համաձայնություն տվեց «Ինքնագրին» հրապարակել իր այս երկու գործերը: Չարենցի անտիպների հրապարակումը վերցված է Ռասելի «Հայագիտություն և իրանագիտություն» գիտահետազոտական հոդվածների ժողովածուից(Armenian and Iranian Studies), Քեմբրիջ, Մասաչուսեթ, ԱՄՆ, 2004, իսկ «Չարենց` Մարգարե» (Charents the Prophet) էսսեն «Եղիշե Չարենցը. հեղափոխության բանաստեղծ» (Yeghishe Charents poet of the Revolution”) (Կոստա Մեսա, ԱՄՆ 2003թ.) Մարկ Նշանյանի կազմած Չարենցին նվիրված ուսումնասիրությունների ժողովածուից:

Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից

Ինձ հայտնի չեն փաստեր այն մասին, թե երբ է Չարենցը հայտնաբերել իր բիսեքսուալությունը, կամ դա ինչ հետևանքներ է ունեցել: Սակայն առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ հոմոէրոտիզմը նրա երկերում հայտնվում է բանաստեղծի կյանքի միայն վերջին երկու տարիներին:

Չարենցը` մարգարե

Թեև Չարենցը մի շարք ժանրերի վարպետ էր` սկսած 18-րդ դարի թիֆլիսահայ գուսան Սայաթ-Նովայի երգասացության ոճից մինչև fin-de-siecle-ի (դարավերջի) խորհրդանշական ու հռետորական ոճերը (Բալմոնտի ձոներն առ անորոշն ու տխուրը) և հեղափոխական Ռուսաստանի (Մայակովսկու հուժկու ռադիո-ընթերցումները) գրական ավանդույթները, Չարենցի լավագույն բանաստեղծություններն իրականում ոչ մի առանձին ուղղություն չեն ներկայացնում: Դրանցից մեկը` «Կատուներն ու ես», պատմում է վաղ գարնան, հալչող ձյան և խանդի մասին, մյուսը` «Մահվան տեսիլ», սկսվում է թավջութակի ձգված լարի ձայնի պատկերից: