Լուսանկարը` Անուշ Բաբաջանյան
Շատերն են ինձ հարցնում, թե ինչու եմ տեքստերիս մեջ օգտագործում 48 թիվը: Երբ դպրոցն ավարտեցի ու ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, դպրոցական բոլոր ընկերներս զարմացան ու սկսեցին հարցնել, թե ինչու՞ չգնացի բանասիրական: Համալսարանից հետո, երբ ժուռնալիստ էի, ուսանողական ընկերներս շարունակում էին հարցնելու գործընթացն ու հետաքրքրվում, թե բա ո՞նց էղավ որ ֆիզիկան թողեցի: Հարցերի շարանը դադարեց, երբ բոլորը տեսան, որ ֆիզիկա-գրականություն թողած` կոսմետիկա եմ ծախում: Մտածեցին` խաղից դուրս թռա: «Վերջացած մարդ ա». էս կարդացի շատերի աչքերում: Ինձ էս ամեն ինչը շատ քիչ ա հետաքրքրում: Ես հասարակապես ակտիվ մարդ չեմ ու ունեմ իմ սեփական հարցերը: Օրինակ, ինձ հետաքրքրում ա, թե ոնց կդասավորվեր իմ կյանքը, եթե Կովկասի ինստիտուտում սովորածս տարին, երբ Լորանսն ինձ հարցրեց, թե ու՞մ հրավիրի Հետաքննական լրագրություն կարդալու. Վահան Իշխանյանին, թե էդիկ Բաղդասարյանին, ես չասեի. «Միանշանակ Վահան Իշխանյանին»: Ինձ հետաքրքրում ա մտքերիս տրամաբանական ընթացքը, թե ինչո՞ւ ընտրեցի Վահանին էն դեպքում, երբ նրա անունն անգամ չէի լսել ու չգիտեի, որ էդ անունով մարդ կա երկրումս, իսկ Էդիկի մասին լսել էի, որ լավ հետաքննող լրագրող ա: Ի՞նչ կլիներ, եթե Վահանին, մեզ դաս տալուց հետո չմոտենայի, մեյլը չվերցնեի, որ հետո գրածս տեքստերից մի հատ ուղարկեի: Կդառնայի՞ արդյո՞ք լրագրող, կբացեի՞ արդյոք բլոգ ու կսկսեի՞ գրել արդյո՞ք պատմվածքներ կամ թեկուզ ինքնակենսագրական համարվող էս տեքստը, որը կկարդաս դու` ենթադրելով գտնել հարցիդ պատասխանը, թե ինչու ա անունս Տաիշա: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու ճանապարհին ուզեցա հասկանամ նաև, թե ինչու՞ չեմ ուտում սոխով ճաշ, այլ սիրում եմ խաշ ու թփով տոլմա: Ես սիրում եմ նստել կամպյուտերի առաջ ու գրոտել` ինչ խելքիս բրդի: Հեծանիվը թազա հայտնագործելու կարիք չկա: Թեպետ Սև Աբոն(նկարիչ Ալբերտ Հակոբյան) ասում էր, որ ուզում ա հայտնագործի իրա հեծանիվը: Ես իրա հետ լրիվ համաձայն եմ: Գրոտելը հեծանիվ հայտնագործելու ձևերից մեկն ա: Ամենայն հավանականությամբ՝ մեզնից մի դար առաջ ծնված ինչ-որ մի անհայտ գրող ասած կլինի, որ իրենից առաջ ամեն ինչ ասվել ա: Իսկ Էմիլ Սիորանն ասել է. «Չարժե ինքդ քեզ պարտադրել որևէ ստեղծագործություն գրելու ջանքը: Պետք է ընդամենը որևէ բան ասել, որ կարելի կլինի շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին»: Հարցերի պատասխանները պատճառահետևանքային հարաբերությունների մեջ փնտրելիս հայտնաբերում ես, որ պատասխանը տրամաբանությունից դուրս ա: Լույսը միաժամանակ մասնիկ է և էլեկտրամագնիսական ալիք: Պատահականությունը լավ մտածված պատահար ա ու տենց:

Տարբեր հարցեր

եղունգներն աճում են նաև աշխատանքի ժամին
ու պե՛տք է եղունգ աճեցնել
հատկապես ճկույթին
թերևս՝ բթին
մի օր պետք կգա
երբ հանկարծ որոշես փոխել հանգն ու նոր հանգավորումը կոխել ոմանց աչքը
կամ էլ ականջը
միգուցե հետո՞ւյքը

Անահիտն ու Սքոթլանդը Կապույտ ճնճղուկների արահետում

Նա օրնիբուն մաքրում էր տան ծակուծուկերը, լվանում 15 հոգանոց գերդաստանի կեղտոտած պնակների բլրակույտերն ու հարդարում կախարդ Սվետի մազերը: Կախարդ Սվետը փչացած ատամներ ուներ ու գռեհիկ շարժուձև: Նա օրը ցերեկով՝ բոլորի աչքի առաջ տռում ու պահանջում էր, որ օդը հոտոտեն: Բարալիկ ու փխրուն Անահիտին դա դուր չէր գալիս, բայց լաց չէր լինում, որովհետև աննկուն կամք ուներ ու սրտի լարերի խաղին հետևելու ցանկություն:

Բանաստեղծություններ

կծվատեի հոտավետ մարմինը

կքառատեի նախ երկարությամբ

հետո լայնությամբ

բանաստեղծություններ

ի՞նչ ազատություն ի՞նչ բան
ես վանդակում եմ
կյանքի սարքած վանդակում ու չեմ կարում անեմ էն ինչ ուզում եմ
տաի՛շա տաի՛շա դու վանդակում ես ինչպես բոլորը
բայց իրանք էդ մասին չգիտեն

մենք ապրում ենք դեղին արևի տակ ու կանաչ խոտերի վրա
ու ապրում են բաց երկնքի տակ