Խորենացի 25ա, բն. 21, հեռ.` 523266, (O93) 564870 ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

Յուլիա Կրիստևա. վեպ հակադարձման հեղինակ

թարգմանիչ. Միսաք Խոստիկյան

Կրիստևայի հերոսները չեն վարում իրենց գծային «հետաքննությունը», այլ մտնում են խաղային տարածություն, ուր կարևոր է ոչ թե «ով է սպանել», այլ «ինչու է սպանել»: Եթե «Դա Վինչիի կոդը» տիպի հանրահայտ խուզարկապատումը (որի յուրօրինակ պատասխան կարելի է համարել «Մահը Բյուզանդիայումի» ուղերձներից, հնարավոր իմաստներից մեկը) առաջարկում է պատումի «պարանոիկ» շարժարկ, ապա Կրիստևան դրան հակադրում է իր սևամաղձ/ընկճախտային կերպակը: «պարանոիկ» տեսիլքի, պարանոիկի համար նշանակալի դեր է խաղում Հայրը՝ ավելի շուտ էդիպյան, քան՝ նախաէդիպյան հայրը: Կրիստևան շեշտում է, որ «սևամաղձությունը» «մայր-դուստր» հակամարտության շրջված հետևանքն է, ուր աղջիկն ատելություն է տածում մոր հանդեպ, որը նույնացվում է հենց իր՝ դստեր հետ, դա մարդակեր ատելություն է՝ ուղղված իրեն:

Զանգվի բարդույթ

Ո՜ւր էր քեզ ընթացք լայնահուն շնչով, արժանապատիվ հաստատ շարադրանք. հազիվ ծերպից ծերպ, պղտոր գետնի տակ կուրացած Գետառ Զանգվի բարդույթով. - ճղճիմ, ոխակալ ու շնչակտուր՝ փրփուրը բերնիդ.- հանկարծ սոթ չտաս քյոխվայի դիրքից՝ հարիֆ չկարծեն:

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ բան

Աղջիկը չգիտեր, որ գաղտնի, գիշերով մեկը հաջողել էր վառել բակի փայտե պետքարանը, որ ջուր տաքացնի իրեն լողացնելու համար, իսկ պառավի աներես շներն ու կատուն քիփ կպել էին աթոռով փակած իրենց դռանը մինչև լուսաբաց:

Էլի

Սիրո Paradram (Սկիզբը «Ինքնագիր» 3-ում) «Հողը ի սկզբանե չուներ, իսկ երկնքի բեկորները վաղուց արդեն ի վիճակի չեն պահելու չափը: Պարտքը դարձել է անսահմանելի չափ: Միջուկային սպառնալիքը անսահմանափակ պատասխանատվության է կոչում1»: Ծանօթագրութիւններ 1. Դասական շարադրանքներից մեկը տես` Ժան_Լյուկ Նանսիի «Бытие единочно множественное»  գրքի  «Мара со» գլխում: ...

Էդուարդ Սայիդ. լեզվի առևանգման ու փաստեր ստեղծելու շուրջ

թարգմանիչ. Միսաք Խոստիկյան

2001թ. հունվարին Վիենայի Ֆրոյդ ընկերությունը, ուր Էդուարդ Սայիդը դասախոսություն պիտի կարդար եգիպտական, հունական ու պաղեստինյան քաղաքակրթություններով Ֆրոյդի հմայվածության մասին, չեղյալ հայտարարեց նրա ելույթը, երբ ընկերության մի քանի անդամներ տեսան Պաղեստինում քար նետող Սայիդի` 2000-ի հուլիսին լայնորեն տարածված լուսանկարը: Էդուարդ Սայիդի լուսանկարը՝ թափով ետ պարզած բազուկով, ձեռքին, ըստ երևույթին լո ...

Խոր վիրապ

Կտաս մամիդ` ոչ ոք չունի դրա հոտից: Սահիդի քարավանից ճարեցի: Հնդիկ մի կախարդ յոթ կոկորդիլոսի արցունքից եփել, խառնել էր վիոլետ ու էլի ինչ-որ բան:

ԿՐԿԻՆ ԿԱՄ ՆՈՐԻՑ

Ներկայացնում ենք շրջանառվող վիճակախաղի շղթայից երեք հաջողակ օղակ՝ բանաստեղծություն։ Մինչև Ինքնագրի հաջորդ համարի լույս ընծայումը առավելագույն շղթա հավաքողին սպասում է անակնկալ։ ...

Blabl

Պառավի դեմքին տարօրինակ ժպիտ կար։ Կարծես ինչ-որ բան էր կռահում։ Պառավի ետևից ներս եկավ պուպուլիկը...

87-րդ սերիա

Ավելի ու ավելի մոտենալով` համոզվեցի, որ առջևս բոլորովին էլ մարգագետին չէր։ Անհամար թռչուններ էին վխտում իրար վրա։ Վառ փետուրների խրձերը ցատկում էին այս ու այնտեղ, ճչալով ու թափահարելով թևերը՝ պայթում։ Պայթում ու ցրիվ էին գալիս՝ մնացածին նախշելով։ Սրանք խլխլում էին մնացորդները։ Ինձ՝ ապշածիս, հենց այդտեղ էլ բռնեցին՝ նույն դաջվածքները մատներին, բայց ուրիշ մարդիկ1։ Իզուր էի խոսում, կողքինս անտար ...