Գրել սկսել եմ քառասուն տարեկանում։ Մինչ այդ ավելի զգայացունց գործերով եմ զբաղվել՝ պատերազմ, հեղափոխություն… Երեք բանաստեղծական ժողովածուներ եմ հրատարակել, որոնցից ոչ մեկը լույս տեսնելուց հետո չեմ կարդացել։ Փորձում եմ արձակ գրել՝ տեսնես ի՞նչ դուրս կգա… Ձեռքի հետ, ընկերներով խմբագրում ենք «ա» ամսագիրը՝ ահագին հետաքրքիր զբաղմունք է։   Գրածներիցս հիշողությանս մեջ աֆղանական պատերազմի մարտըկերներիս նվիրված պատմվածքն է միայն, որ ժամանակին տպվել է «Գարունում»։ Ներկայացվող պատմվածքի հիմքում այդ տղաներից մեկի պատմածն է։

IDIOTIA

Ոգիները դեմքս էլ են քերել. տեղը օտար մեկի կիսացնոր աչքերն էին: Չհասկացա՝ ոնց էին կարողացել ներխուժել երակներս, դիվական ձվերը դրել արյանս մեջ: Ձվերից ելած դևի ճտերը բեղմնավորվում էին, ձվադրում՝ իրենցով անում արյունս: Կայսերական բժշկությունը դևերի չէր հավատում՝ հիվանդությունս ախտորոշել չկարողացավ: Սկզբում նոպաները կարճ էին՝ մեկ-երկու ամիս. գնալով երկարեցին: Կորցրել էի կյանքի համը, դեմքս «աղոթողի» կերպն էր ընդունել. ամիսներով անկողնում պառկած՝ երեսս պատին, մինչև վերջ չխելագարվելու համար փորձում էի կցմցել գիտակցությանս քայքայվող բեկորները: Չմեռած՝ դատապարտված էի դժոխքի: Չէի կարող զգացածս նկարագրել ոչ ոքի, միայն դիվահարը վիճակս հասկանար:

Բանաստեղծություններ

Լոգարանիդ հայելին եմ հանվում ես քրտնում եմ։

Կակտուս

Ա. Բեժանյանին Քարե շենք, առաջին հարկ։ Հարմար բնակարան էր, թեև կապիտալ նորոգման հարց կար։ Ծախողը՝ շատախոս մի ջահել, գինը պահելու համար, գլխից ելածը դուրս էր տալիս։ Պատերն էի տնտղում՝ ծախսերը հաշվելով։ Բնակարանը դափ-դատարկ էր, դրանից էլ ավելի մեծ էր թվում։ Բակ նայող ննջարան մտնելիս միակը, որ աչքս ընկավ, պատուհանագոգի վիթխարի կակտուսն էր՝ հսկա կարմիր ծաղիկներով։ Ջահելը, հայացքիս ուղղությունը ...