Չէի ցանկանա, որ այս պիեսը ընկալվեր որպես ինքնակենսագրություն, որովհետև կարծում եմ, որ ոչ միայն իմ կեսագրությունը կարող էր լիներ: Բոլոր կերպարները և՜ կոնկրետ են, և՜ հավաքական: Կարծում եմ՝ չկա որևէ հայ ընտանիք, որին հարազատ չէ այն, ինչի մասին գրված է: Եթե, իհարկե, նա ապրել է այն ժամանակ, երբ ձեթը ահավոր կեղտոտ ապակյա շշերի մեջ էին վաճառում, դրսում տեղադրված հեռախոսի ապարատները աշխատում էին երկու և տասը կոպեկանոցներով, և տրոլեյբուսի շտանգաները միշտ գցում էին: Ի դեպ, դա արդեն զուտ երևանյան առանձնահատկություն էր: Անծայրածիր երկրի բոլոր մեծ քաղաքներում կային համ տասը կոպեկանոցներով աշխատող երկու կոպեկանոց հեռախոսներ, համ էլ՝ ձեթի կեղտոտ շշեր, բայց տրոլեյբուսի շտանգաները միայն Երևանում էր գցում… Երևի Վովա փղի նաֆսն էր:

Սերոժիկ

Ինքնակենսագրական պիես՝ մի գործողությամբ 68-70 ական թվականներ Գործող անձինք ՆԵԼԼԻ                        Սերոժիկի մայրը ԴԱՆԻԵԼ                     Սերոժիկի հայրը ԼԻԶԱ                          Սերոժիկի տատը` մոր կողմից ՀԱՅԿ                          Սերոժիկի պապը` մոր կողմից ՎԱՐԴԱՆՈՒՇ           Սերոժիկի տատը` հոր կողմից ՄԱՐՈ                         Սերոժիկի հորաքույրը ՀԱՐՈՒԹ ...