Ծնվել եմ 1984 թ., սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորության ֆակուլտետում, զբաղվում եմ լուսանկարչությամբ։

Կեղտոտ պոեզիա

Ես թույլ եմ տալիս, որ թաթիկներդ քանդեն իմ մետաքսե վերնաշապիկի ճարմանդները, որովհետեւ տեսնում եմ քո մոլորվածությունը, առանց իմ մարմնի այս աշխարհում կորչելու անխուսափելիությունը։ Ես խղճում եմ քեզ, ատում մյուս կանանց, որոնք համարձակվել են քո առաջ փակել իրենց վերնաշապիկները, որ դու կորչես, չքանաս, մեռնես, օտարվես այս աշխարհից։ Իսկ իմ վերնաշապիկը դեռեւս հագիս է, գիտեմ՝ դա ողբերգություն է, որ մինչեւ հիմա (մենք տասը րոպե է՝ արդեն առանձին ենք) այն դեռ չի ընկել իմ վրայից, քո թաթիկները դրա տակից շոշափում են իմ կրծքերը: