Նենսի Ագաբյանը «Իշխանուհի աննորմալ» բանաստեղծությունների գրքի, պերֆորմանսի տեքստերի ժողովածուի և «Ես նորից որպես նա» հայ-ամերիկյան հուշագրության հեղինակն է: 2006-07թթ. եղել է Երևանում, այդ ընթացքում Շուշան Ավագյանի & Լարա Ահարոնյանի հետ համահեղինակել է «(Ան)տարածութան մեջ» գիրքը և վարել է «Հայ կանանց գրելու» աշխատանքային հանդիպումները, որի արդյունքում կազմվել է «Մատնաշունչ» անթոլոգիան:

Հարյուր վեց տներ

Այս գործերը գրվել են Հայկական ցեղասպանության 106 բանաձեւը ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելու հետեւանքով: Դրանք նաեւ ձեւավորվել են բազմամշակույթ հասարակության մեջ անձնական փորձից ԱՄՆ-ի մասին որպես կորած հայրենիք մտածելուց: Երկուսն էլ գրել եմ որպես արձակ բանաստեղծություն, սակայն «Բնիկ դառած» գործը վերանայելուց հասկացա, որ այն ավելի հանգավորված է, որը որոշեցի արտահայտել տողային հատումներով: