Ծնվեցի ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում։Սովորում եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ասպիրանտուրայում։ Ուրիշ ի՞նչ գրել։ Որ ավարտել եմ ք.Աբովյանի վարժարա՞նը։ Գրեցի։ Ու քանի որ լուսանկարել եմ սիրում, սովորում եմ Լրատվական Միջոցների Կովկասյան Ինստիտուտում։ 2002-ին ՆՓԱԿ-ը տպագրել է բանաստեղծություններիս ժողովածուն։ Արդեն լույս տեսավ նաեւ երկրորդ գիրքս` «Թաբու» վերնագրով

Բանաստեղծություններ

Կատարինեին օրը սկսվում ա օրը սկսվում ա բարձիս վրայի չոբանի շան ձագի աչքերին նայելով ամեն դեպքում էս շները լրիվ ուրիշ են չոբանը մեկ ա ուրիշ ա դեռ երեկոյան վրայից գոմի հոտ էր գալիս փիս մի հոտ որ մաքրեցի զեյթունի բնական օճառով թույլ քացախաջրով թրջած ու պինդ մզած շորով հետո գցեցի տեղաշորիս մեջ ու միասին քնեցինք օրս սկսվում ա փորիս հետ խոսալով բարև շունիկ ոնց ես օ ...

Դեպի լյառն մասիս

առանց ճանաչելու սեքսը կայֆ ա

ուրեմն դու էլիտա ես

հերդ ուրեմն արվեստի մարդ

մերդ նախարարություններում տժժացնում է:

Պոեմ համար զրո կամ Թանկագինս

սկիզբ Վագոնը շարժվեց բացարձակ արագությամբ, սպասիր մինչև սկիզբ, ու ամեն ինչ այնքան հարթ կլինի, որ կզզվես անգամ կերածդ թանկարժեք նախաճաշից։ Ինձ ամենևին պետք չեն հոգսերը. առանց այն էլ երկինքը պտտվում է միշտ նույն արագությամբ, այգաբացները հաջորդում են իրար։ Իմ արած համաշխարհային գյուտերը, ոսկետառով կգրեն իմ անունը, ու էլի կարևոր չի լինի, որ դրանից... անտառների մժեղներին՝ ոչ մի բան, սո ...