Խմբի անդամները՝ Կոմառն (Արեգ) ու Գրիշը (Արման), հանդիպել են կամերային երաժշտության տանը։ Արեգի մոտ խնձոր կար, Արմանի մոտ՝ մի շիշ օղի… Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում ձեւավորվեց ու կազմավորվեց 21-րդ դարի երեւանյան երկրորդ փանք-ռոք խումբը, որը ազդվել ու ներշնչվել էր այնպիսի երեւույթներից, ինչպիսիք են հեռուստացմփորիկները, Վինի Թուխը, «Moment» սոսինձը եւ անչափահաս աղջիկները։ Չնայած իր թափած ջանքերին՝ խումբն այդպես էլ չգտավ իր երրորդ անդամին եւ, ի վերջո, մոդուլացիայի ու տարիների արդյունքում անդամագրվեց LSD փանք խմբին։ Խումբը համերգներ է տվել Երեւանի տարբեր փողոցներում ու բնակարաններում, իսկ երբ առաջին անգամ «Ավանգարդ-ֆոլք» ակումբում չպլանավորված համերգ ունեցավ, ակումբում մնացել էին մի քանի հավատարիմ լսորդ։

Բանաստեղծություններ

զու-զու-զուգարան հանգստի վայր դու
հոգեկան
զու-զու-զուգարան տուտուզների դու
հոգեբան