Ծնվել (1978) և ապրում է Վանաձորում: Մասնագիտությամբ մանկավարժ է: Ներկայումս աշխատում է Երնանի «Բյուրակն» կրթահամալիրում որպես կավագործության ն առակաբանության հատուկ դասընթացի ուսուցիչ: Ստեղծագործել սկսել է ուշ. 2000 թ. գրում է իր առաջին բանաստեղծությունները, բայց միայն մոտ վեց տարի գրական դեգերումներից հետո պետք է հասներ, իր բառերով ասած, իսկական բանաստեղծությունների: Ներկայումս գտնում է, որ դեռևս ապրում է իր գրական սկիզբը:

Բանաստեղծություններ

Մեր բակի կանայք ամեն առավոտ լույսի հետ կամ լույսին ճիշտ հակառակ, ընտանեկան պայծառ, ամոքիչ խավարում լարում են արևի ժամացույցը սպանված կկվի ծլվլոցի մեջ, պատշգամբից թափ են տալիս նրանք այրերի հիշողությունը ներքնակներից, ուր կյանքը դրված է կրակի տակ՝ փոշեկուլին զոհած առնության այդ վերջին փոշեհատիկը, որ օրեր առաջ և երազում կրում էին նրանք պսպղուն զարդի պես, ու հեռանում են ...