Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Մտածում եմ՝ երկու տողանոց սենտիմենտը էս քաղաքում մի ամբողջ հավերժություն է… ես մե՛կ մեռնում եմ ինձ հետ, մե՛կ մեկնում եմ ոտքս ոտքիս։

«վերափոխում»

ռետինն առած ջնջում է մեզ մեր երեկից
եւ նկարում կամուրջ՝ բարակ, դատարկ,
որ հազար տարվա ծանրություն է տալիս եւ՛ քեզ, եւ՛ ինձ․․․

2015-ն է սեպտեմբեր

իմ մարմինը՝ գործողություն՝
որպես անհայտ կորած մեկի․․․

Թվային հիասթափություն

ոչ մի համաներում չի կարող փրկել քեզ,

որովհետեւ ուրիշ նստելու տեղերն ազատ են։

Բանաստեղծություններ

Մտածում եմ՝ երկու տողանոց սենտիմենտը

էս քաղաքում մի ամբողջ հավերժություն է…

ես մե՛կ մեռնում եմ ինձ հետ,

մե՛կ մեկնում եմ ոտքս ոտքիս։