description_here
Ծնվել եմ Երևանում 1986 թվին:

ՀԵԹԱՆՈՍ

Ես ուզում եմ այս երեկո Գլուխս բարձին իջեցնելով` Վաղն առավոտ էլ չարթնանալ, Էլ չշնչել ու չանրջել Ու չզատվել հազար-հազար բեկորների... Ես ուզում եմ կամք չունենալ Վեր հառնելու մոխիրներից, Ուժ չունենալ խոնարհվելու լույսի առջև Նորից-նորից, Եվ վերքը իմ ապաքինել այն լիզելով... Ես ուզում եմ կյանքս ապրել ամենքի պես` Պաղ ու պարարտ, Ոչ թե իմ պես ` Տաք ու խոտոր` Նման ծովի ալեբեկվող, Նման անսանձ հ ...

Քո փոխարեն

Ես չեմ փորձի մեղքս քավել Ափսոսանքի արցունքներով. Ես լավ գիտեմ, որ խեղդել եմ Քո մեջ ապրող շունչը ամեն, Գույնը գարնան Եվ գալուստը վաղվա ծնվող արեգակի… Արդարանալ ես չեմ փորձի, Որ մարել եմ Մեկ ուրիշի ափերի մեջ Քո փոխարեն, Որ ձուլվել եմ ուրիշ կրծքի, Ուրիշ սրտի զարկն եմ հաշվել… Ես լավ գիտեմ, Որ այսուհետ դու ինձ կատես, Ինչպես ես եմ ատել հաճախ, Երբ մեր միջև վիհ եմ տեսել, Հազարավոր մղոն ...

ՊԱՏՐԱՆՔ

Գիտեմ` քո մտքում Ինձ ու քեզ կապող Մի ապագա ես եզրագիծ արել, Անգամ ներկել ես այն տան տանիքը, Որ քո պատրանքի սին արգասիքն է. Գիտեմ նաև այն, Որ հենց այս պահին նստած եմ կողքիդ , Մինչդեռ երազիդ պատումը գունեղ Հայացքիս կողքով անգամ չի անցնում, Ու ականջներս խուլ են ձևանում. Ինչպես ասեմ քեզ, Որ կեսգիշերին տեսած երազում Ուրիշին տեսա, Եվ ուրիշի հետ չմարած կիրքս Քեզ հետ եմ մարում, Ուրիշի առաջ ...

անվերնագիր

Վախենում եմ գնաս, Ու ես էլի մնամ Անուժ ու ավերակ, Հաղթված ինքս ինձնից. Իմ մեծ սերը թողած, Ընկած քո հետևից` Փութալով ստվերդ որսալ… Վախենում եմ գնաս, Ու ես մնամ մենակ Իմ հայելու առաջ, Իմ աչքերի առաջ Ու խորտակված լույսի Ճառագայթի առաջ… Վախենոմ եմ գնաս, Ու ես մնամ պարարտ, Ու ես լինեմ պատրաստ Քո վերադարձին. Ու որոշած լինեմ Փայել իմ ափերում Արդեն դարը ապրած, Բայց տակավին մատղաշ ...

ՑԱՅԳ

Ու՞ր է այսօրվա ցայգը լուսավոր, Ժպիտը պայծառ… … և ճանապարհը տգեղ ու փոշոտ, Որ հիշեցնում է անտեր մի գյուղի անդուր ճանապարհ, Քան արտադրական մի գործարանի աղմկոտ ճամփա… Իսկ սուրճի հոտը, Այդ վառած սուրճի հոտը գարշաբույր` Իր ամբողջ խորքով կիպ է թոքերս… Փտած ճանապարհ, Բոմժեր ճամփեքիս` Հարբած, խփնված, Ցանկասեր, կեղտոտ… Ընչաքաղց երազ, Ու իմ երազում Կեղտաջրերով լի ավազանում Մարդիկ են լողում ...

ՕՏԱՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ

Երեկ գիշեր անքնությունից շուռումուռ էի գալիս ու պարապությունից մտածում, թե ինչքան բան կա, ինչի համար ցավում եմ. Ցավում եմ Եգիպտոսի ժողովրդի համար, որ շնչել է ուզում, ու շունչը թոքերին դեռ չհասած` մի եզի ծնունդ մեքենայով հնձում է ամբոխը` այս ու այն կողմ նետելով մարդկանց մարմնի քրքրված մասերը, ցավում եմ երկրիս կռտած պաշտոնավորի համար, որ կապիտալ է ձեռք բերում Չեխում, ու պաշտոնանկ արվելով` փեշերը քա ...

Այժմեական

Նորից փորձում եմ եզրերը գտնել Այն ճշմարիտի ու բարության մեջ, Որ զոհ է դարձել Այժմեական տարուբերումին… Հին ընկերներիս թաղեցի մեկ-մեկ, Ոմանց նույն փոսում, ոմանց` առանձին, Ոմանց` արցունքով, ոմանց` լուռումունջ, Իսկ որոշներին` նույնիսկ անթաքույց անտարբերությամբ… Բացօթյա մետրոն տանում է մի վայր, Որտեղի օդը լի է բուրմունքով Գաջի, մազութի ու շոկոլադի. Բաղձալի կոկտեյլ… Ի ...