Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Ծնվել է նախորդ դարում՝ «Փայտե շապիկի» մեջ, «Ապակու արևի» տակ, «Երկսեռ թատրոնում» խաղալով, «Մաշկացավը» մաշկի վրա: Ապրում է «Փախչող քաղաքում»:

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ԾԻԱԾԱՆ

Մեջս բզեզ էր թռվռում՝ էն հայտնի «Գործագործ» խաղի նման: Էդ խաղը խաղալու ժամանակ մեր հարևանի աղջիկը, տրվելով փոռիկավոր շրջազգեստի թռիչքին, ինձ համոզում էր, որ ինքը ժամանակին տղա է եղել, հետո ծիածանի տակով անցել է  ու…