Եթե ծնված լինեի միջնադարյան Եվրոպայում, ինձ երևի վաղուց որպես վհուկ այրել էին՝ տասի փոխարեն տասնմեկ մատ ունենալու համար: Բայց 20-րդ դարի սովետում նման հարցերն այլ լուծում էին ստանում. ինձ զրկեցին «ավելորդ» մատիցս, որ այն հետաքրքրասերների ուշադրությունը չգրավի, որ կարողանամ հանգիստ ապրել՝ առանց ուրիշներից տարբերվելու: Ու հիմա գրական բոլոր փնտրտուքներս երևի մատիս որոնումներն են, մատիս, որին երբեք չեմ տեսել, բայց որին զգում եմ ու քանի դեռ զգում եմ, տիեզերքի հետ կապն էլ եմ զգում՝ իմ տասմատանի ոչ ամբողջական գոյության մեջ: 

Ծռված հատվածներ

Շենքերի պատերին ցուցանակ էր փնտրում՝ գտնվելու վայրը ճշտելու համար: Ցուցանակ չկար: Վեր նայեց: Ծտերն էլի չվում էին: Կոմիտասն իր տեղում էր: Նստած ծառին: Կոնսերվատորիան չկար: Տեղը դատարկություն էր՝ մի մեծ կատլավան ու մի երկու կռան: Կազիրյոկի մոտ Շեկոյանն էր: Օպերան կիսակառույց էր, Թումանյանը չկար, տեղը դատարկ էր: Անհանգստությունը սողոսկեց սիրտը: Հետ նայեց: Ռոդենիկն իր տեղում էր: Էգալիտե: Բայց ո՞ւր էր Մաշտոցի աջը: Գլուխը դուրս հանեց ավտոբուսի պատուհանից ու հարցրեց Շեկոյանին.
- Ներեցե՛ք, էս փողոցի անունն ի՞նչ ա:
- Պրոսպեկտ:
- Սա ո՞ր թիվն ա:
- Հայկական ժամանակն ա:

Անմոռուկի փակուղին

Բարի լույս: Այսօր մեր թվարկության 2026 թվականն է: Օրը կիրակի: 2026 տարի առաջ հենց այս օրը ամենաիմաստուն Քրոնոսը որոշեց այլևս չուտել իր զավակներին: Մենք պարտական ենք նրան, որ կանք: Կեցցե՛ Քրոնոսը:

Karabakh Meat Market

սահմանդ օվկիանոսը լիներ, փոխես քաղաքները ու ամեն քաղաքի հետ՝ սեռդ, գույնդ, տեսակդ

Այդ ձմերուկահոտ ամառը

Իջեցրեց տրուսիկն ու ասաց՝ «Հայկուշիկ, տե՛ս սառը կոճակս», ապա «կոճակը» փորձեց կոճկել Հայկանուշի կոճկանցքին:

Մանասը

Հեշտոցը լարվեց, սեռական շուրթերն ամուր սեղմվեցին ու փակեցին հեշտոցամուտքը: Փաստորեն հեշտոցով են վախենում

Սահմանային պատում

ասում եմ, որ կոնստրուկտ ես, ասել ա թե, քեզ ուրիշներն են լցրել լիքը զիբիլով ու դու հիմա մտածում ես, թե հայն էդ ա