Լուսանկարը` by Frederik21st
  Մայքլ Գիրա Գիրան ծնվել է Լոս Անջելեսում, 1954թվականին: Շուտով նա հոր հետ տեղափոխվում է Եվրոպա: Ճամփորդում է Եվրոպայով, մեկ տարի ապրում Իսրայելում, չորս ու կես ամիս անցկացնում Երուսաղեմի բանտում՝ թմրամիջոցների վաճառքի համար: Նրա տասնվեց տարին լրանում է բանտում:  Վերադառնում է Կալիֆորնիա, հաճախում համայնքի քոլեջ, ապա՝ Լոս Անջելեսի Արվեստի ու դիզայնի քոլեջ: Տեղափոխվում է Նյու Յորք 1979-ին, որտեղ էլ նվագում է Circus Mort կոչվող խմբում, մինչև կձավորվեր մեկ այլ խումբ՝ Swans-ը:  Բացի երաժշտությունից, Գիրան նաև ակտիվ զբաղվում է գրական գործունեությամբ: Նրա պատմվածքների առաջին ժողովածուն հրատարակվում է 1995-ին/ Պատմվածքներում արծարծվում են ինցեստի, ինքությունը կորցնելու, սպանության, ինքնաատելության, բռնաբարության և ֆիզիկական ու մտավոր անկման թեմաները: Ռոք երաժիշտ և գրող, Գիրան ծնվել է Լոս Անջելեսում, 1954թվականին: Շուտով նա հոր հետ տեղափոխվում է Եվրոպա: Մեկ տարի ապրում է Իսրայելում, նրա 16 տարին լրանում է Երսուսաղեմի բանտում ուր անցկացնում է չորս ու կես ամիս թմրամիջոցների վաճառքի համար: Վերադառնում է Կալիֆորնիա, հաճախում համայնքի քոլեջ, ապա՝ Լոս Անջելեսի Արվեստի ու դիզայնի քոլեջ: Տեղափոխվում է Նյու Յորք 1979-ին, որտեղ էլ նվագում է Circus Mort կոչվող խմբում, մինչև կձավորվեր մեկ այլ խումբ՝ Swans-ը: Բացի երաժշտությունից, Գիրան նաև ակտիվ զբաղվում է գրական գործունեությամբ: Նրա պատմվածքների առաջին ժողովածուն հրատարակվում է 1995-ին: Պատմվածքներում արծարծվում են ինցեստի, ինքությունը կորցնելու, սպանության, ինքնաատելության, բռնաբարության և ֆիզիկական ու մտավոր անկման թեմաները:  

էՄՊԱՏԻԱ

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Մարմինների փուչ պատիճները, որոնք ես սփռել էի, կախվել էին առաստաղի հեծաններից, ծորում էին հատակին ամբողջ տնով մեկ՝ հալչելով տապի ու մթության մեջ ու լցնելով օդն իրենց նեխումով, ինչպես շուշանները, որոնք թոշնում են թարախածոր պարտեզում