*

ՎՐԵ՛Ն

Վրե՛ն դրածո թեկնածուների ու ծիսական ստերի քաղաքական կույտերի:
Վրե՛ն հոգյակների և այլ սիմվոլների գեղարվեստական ֆիլմերի կույտերի:
Վրե՛ն խոսակցական թերապիայի ու վերլուծված վախերի ինտելեկտուալ կույտերի:
Վրե՛ն սեքսուալ վերնագրերի ու գիտական կոմիքսների օրաթերթային կույտերի:

«Սպիտակ վագրի» չորրորդ առավոտը

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Ինչպես ներքինիներն են քննարկում Կամա Սուտրան, այնպես էլ քվերակողներն են քննարկում ընտրությունները Լաքսմանգարում։

Նուրբ որսը

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Հանկարծ ուղիղ նստեց, հայհոյեց ինքն իրեն ու կատաղած՝ կենդանուն շրջեց դեպի հետ: Հենց այդ պահին քեռիները կարող էին նստած լինել իրենց ճամբարում Մունգարիի հետ, խարույկ վառել ու մեչավի պատրաստել՝ իրենք իրենց տխուր հարցնելով, թե ինչու զարմիկը որոշեց լքել իրենց: Կամ գուցե արդեն իսկ ճամփա էին ընկել իրեն փնտրելու:

էՄՊԱՏԻԱ

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Մարմինների փուչ պատիճները, որոնք ես սփռել էի, կախվել էին առաստաղի հեծաններից, ծորում էին հատակին ամբողջ տնով մեկ՝ հալչելով տապի ու մթության մեջ ու լցնելով օդն իրենց նեխումով, ինչպես շուշանները, որոնք թոշնում են թարախածոր պարտեզում