Չարլզ Բերնսթայնը (Charles Bernstein) ծնվել է Նյու Յորքում 1950 թ.: Հեղինակել կամ խմբագրել է ավելի քան 50 անուն գիրք` ներառյալ լիածավալ պոեզիայի ժողովածուներ, էսսեներ, պամֆլետներ, լիբրետոներ ու համագործակցություններ, այդ թվում «Վերահաշվարկում» («Recalculating», University of Chicago Press, 2013), «Դժվար բանաստեղծությունների հարձակումը. էսսեներ և գյուտեր» («Attack of the Difficult Poems: Essays and Inventions», University of Chicago Press, 2011), և «Դրախտի ողջ վիսկին. ընտիր բանաստեղծություններ» («All the Whiskey in Heaven: Selected Poems», Farrar, Straus and Giroux, 2010): 1978-1981 թթ. Բրյուս Էնդրյուսի հետ համախմբագրել է «L=A=N=G=U=A=G=E» պարբերականը: Ռոբերտ Քրիլիի, Սյուզըն Հաուի, Ռեյմոնդ Ֆեդերմանի ու Դենիս Թեդլոքի հետ 1990-ականներին համահիմնադրել է Պոետիկայի ծրագիրը Բաֆըլոյի նյույորքյան պետական համալսարանում (Poetics Program at the State University of New York – Buffalo): Լոս Պեկենյո Գլազիրի հետ Բերնսթայնը Էլեկտրոնային պոեզիայի կենտրոնի (Electronic Poetry Center, epc.buffalo.edu) խմբագիրն է, իսկ Ալ Ֆիլրիսի հետ, «ՓենՍաունդ»-ի համատնօրեն (PennSound, writing.upenn.edu/pennsound): Բերնսթայնն այժմ Փենսիլվանիայի համալսարանում անգլերենի և համեմատական գրականության` Դոնալդ Թ. Ռիգանի անվան վաստակավոր պրոֆեսոր է և Արվեստի ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ:    

Պատերազմական պատմություններ

թարգմանիչ. Կարեն Ղարսլյան

Պատերազմը ձեռնտու է նրանց, ովքեր կորցնելու ոչինչ չունեն:

Պատերազմը սյուրռեալիզմ է առանց արվեստի:

Պատերազմը չեն հաղթում, վերապրում են: