Գարուն Աղաջանյան

Իմ մասին երրորդ դեմքով եմ խոսել վաղ հասակում: Հետո էլ «ես» չդարձա: Շարունակեմ նույն ձևով ¬- այդ շեկլիկ աղջնակը, աղջիկը, կինը կյանքում հասել է այն ամենին, ինչ երազել է. կենսաբանական գիտությունների թեկնածու է, երկու որդի է մեծացրել, ՀԳՄ անդամ է՝ արձակագիր: Գուցե պարզապես իր ձգտումները համապատասխանել են կարողություններին, դա էլ բախտ է: Ի դեպ. հայ գրականության մեջ առաջինն է, որ սկսեց գրել կնոջ սեռահոգեբանական խնդիրների, դրանց դրսևորումների, հետևանքների մասին, ընդ որում՝ մասնագիտական աչառությամբ: Վեց տարեկանից օրագիր է պահել. պարզ է, թե ով պիտի դառնար այդ ընկերակցությամբ: Նրա մասին ասում են. ամեն ինչից գլուխ է հանում, բացի իրենից:

Բնագրեր