Իրանահայ եմ, Թավրիզ քաղաքից: Գրականությամբ սկսել եմ զբաղվել պատանի հասակից: 1973 թվին, «Մայթե՜ր, Մայթե՜ր» խորագրով բանաստեղծություններիս առաջին ժողովածուն արժանացել է ՀԲԸՄ-ի Ալեք Մանուկյան «Գրական մրցանքին հիշատակությանը» և լույս ընծայվել Բեյրութում: Սերտ համագործակցություն եմ ունեցել իրանահայ մամուլի հետ: Տպվել եմ նաև Երևանի, ինչպես նաև արտերկրի որոշ պարբերականներում: «Ինեսսա» խորագրով վիպակս և պատմվածքներիս առաջին ժողովածուն («Պղպջակ») հրատարակվել են Երևանում 2008 և 2010 թվերին: 2007 թվից ի վեր հիմանդրել ու խմբագրում եմ Գրական Կամուրջ կայքը (www.lit-bridge.com), որին մասնակցում են բազմաթիվ հեղինակներ Հայաստանից ու Սփյուռքից: Չեմ անդամակցում գրական որևէ միության կամ խմբակցության: Մանագիտությամբ տնտեսագետ-ֆինանիստ եմ. հանգստի եմ կոչվել մի քանի տարի առաջ:  

Առիթ

Կինը հասկանում էր տղամարդուն ու չարանում: «Ի՞նչ ես սար ու ձոր ընկել, միանգամից սրտինդ ասա»: