Լուսանկարը` Էրիկ Գրիգորյան
2006 թ․, երբ պոլիտեխնիկի առաջին կուրսի ուսանող էի, լսարանում նստած էի իմ համար, եկան ասին՝ մի հատ նյութ կգրե՞ս՝ տպենք։ Ասեցի՝ ես գրել չգիտեմ, ասին՝ հա, ոչինչ, մի բան գրի տպավորություններիցդ որպես ուսանող մեր ուսանողական խորհրդի ժուռնալի համար: Վերջում ավելացրեցին՝ մենք վստահում ենք քեզ, մեր հույսն ես: Մի քանի տարի հետո հասկացա՝ էդ բոլորին են ասում, բայց էն ժամանակ չգիտեի, մտածում էի՝ որ բան չգրեմ, մի ամբողջ ինստիտուտի ուսանողական խորհուրդ փաստի առաջ կկանգնի մենակ իմ պատճառով: Դե, գրեցի, տպեցին, ուրախացանք, անցավ գնաց: 2008 թ․, երբ արդեն 3-րդ կուրսում էի, էլի լսարանում նստած էի իմ համար, եկան “Պոլիտեխնիկ” թերթից, ասին՝ մի հատ նյութ գրի դասախոսների մասին, ասեցի՝ բայց ես գրող չեմ, գրել չգիտեմ, ասին՝ ոչինչ մի բան գրի, կարևորը՝ ուսանողի աչքերով գրված լինի, համ էլ՝ ո՞նց չգիտես, բա ժուռնալի համար գրել ես: Տենց էդ էլ գրվեց, տպվեց, ուրախացանք, անցավ գնաց: Պոլիտեխնիկն էլ ավարտեցի ու սկսեցի լուսանկարչությամբ զբաղվել: Ֆոտոյի համար փոքր տեքստերից էն կողմ էլ չեմ գրել, մտածում եմ՝ լավ չի էլ ստացվում: Մի քանի անգամ լրագրողական հոդված եմ գրել՝ յոլայոտ: 2016 թ․, երբ արդեն մի քանի տարի աշխատում էի Թումո կենտրոնում ու աշխատասենյակում նստած էի իմ համար, մեկ էլ Վիոլետն եկավ՝ մի շուխուր, մի աղաղակ՝ Տաաաաթև, շենքերդ նայեցի, յաաաա, բաաա էդ ո՞նց եղավ, խի՞ եղավ, բա չե՞ս ուզի գրես դրա մասին: Դե ես էլ ոգևորվեցի, ասի՝ էս արդեն լուրջ ա, պետք ա գրել: Գրեցի: Յոլայոտ:   Արդեն 5 տարի ա՝ լուսանկարում եմ, կամաց-կամաց լավանում են ֆոտոներս, դուրս սկսել են գալ: Առաջին ցուցահանդեսս էսօրվա պես հիշում եմ, Բաղրամյանի Սիրահարների այգում էր, Ռուբեն Մանգասարյանի հիմնադրամն էր կազմակերպել: Հետո Վիգենի մասին պատմեցին՝ Գալստյան , ուզում էր ինդուստրիալ Ֆոտո ցուցահանդես կազմակերպեր, ես էլ ընկերուհուս քեռու գործարանն էի նկարել: Ասեց՝ հա, կկախենք: Հետո Վրաստան գնացի, թրեյնինգ էր հավես, Ալավերդին նկարեցի, նոր բան էր, ահագին բան սովորեցի էդ պրոյեկտի ընթացքում: Սկսեցի “Երևան” ժուռնալի համար նկարել ու, ոնց ասեցի՝ Թումոյում լուսանկարչության աշխատարան վարել: Արդեն գիտեի, որ կմնամ լուսանկարչության մեջ: Շատ սթրիթ եմ նկարում, շատ եմ սիրում, հիմնականում դժվար ա, բայց հետո որ ամսվա վերջում գտնում ես մի լավ կադր, լրիվ քո մուդի մեջ՝ պայծառ-պայծառ-պայծառ: Մի քանի ֆեստիվալի էլ եմ մասնակցել, գործերս ընտրել էին, ցուցահանդեսներ խառը մուռը, էս տարվա հավեսն էլ “30 UNDER 30 Woman Photographers” Photo Boite-ն էր, շատ հավես էր, որ ընտրեցին: Ժուրնալների հետ էլ անընդհատ աշխատում եմ ֆորմի մեջ մնալու համար:

Գծեր, ուղղանկյուններ, քառակուսիներ, աստղեր

    Միքայել Վուլֆ. երևի շատ բան չասեց էս անունը ձեզ, բայց երբ 3 տարի առաջ ես առաջին անգամ տեսա նրա «Խտության ճարտարապետություն» ֆոտո նախագիծը, շատ էի տպավորվել: Սկզբում ճնշող թվացին այդ մանր պատուհանիկները, որոնք ենթադրում էին մանր սենյակներով մանր բնակարաններ՝ մի ամբողջ ընտանիք բնակեցնելու համար: Բայց լուսանկարները երկար նայելով՝ սկսեցի սիրել դրանք. տեսողական առումով շատ գրավիչ ...