Լուսանկարը` Նազիկ Արմենակյանի
Ես ծնունդով 1987 թվականից եմ ու եթե վիսկիի շիշ լինեի, պիտակիս վրա հպարտորեն գրված կլիներ Since 1987… Այս ողջ ընթացքում ես գրել եմ լիքը պատմվածքներ, որոնցից մի քանիսը տպագրվել են «Գրեթերթում», «Հայկական ժամանակում», «Հրապարակում»: Մի պահ ես տպել եմ ինքս ինձ՝ «Այլ Քաղաք» թերթում, որի խմբագիրն ու հրատարակիչն էլ հանդիսանում եմ: Մի պատմվածք ունեմ՝ թարգմանված հունգարերեն ու մի քանիսը՝ ռուսերեն: 1987 թվականից այս կողմ, բացի մանկապարտեզից ու դպրոցից, ավարտել եմ ԵՊՀ արեւելագիտականն ու աշխատել տարբեր վայրերում, ինչով հպարտանում եմ, երբ ուրիշ ոչինչ չեմ ունենում անելու: Ունեմ գրած նաեւ «Գրողի տարածը» վիպակը, որը, սակայն, հին է, ու պատրաստվում եմ գրել ավելի լավը:

փայտիկներ

Կապրես-կապրես քեզ համար, կունենաս կին, ընկերներ, երեխաներ, տուն, իսկ հետո ի վիճակի կլինես ուղղակի փայտեր տաշել: