Լուսանկարը` Նազիկ Արմենակյան
Հեղինակի մասին.   Տիգրան Նորայրի Ամիրյան – ծնվել է 1985 թ. (ք. Երևան): 2007-ին ավարտել է Կրթության Ակադեմիայի) համալսարանի Բանասիրական ֆակուլտետը (Դիպլոմի թեման՝ «Բանաստեղծի արձակը: Տեսական հայեցակետ. Մարինա Ցվետաևա»): 2012 թ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ Արտասահմանյան գրականության պատմության ամբիոնում պաշտպանել է «Դավադրաբանական դետեկտիվը որպես ետարդիական գրական ժանր (Բրաուն, Ռեվազով, Քրիստևա)» ատենախոսությունը: Հետաքրքրությունների շրջանակը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գրականության պատմություն, նշանագիտություն:  

Յուլիա Կրիստևա. վեպ հակադարձման հեղինակ

թարգմանիչ. Միսաք Խոստիկյան

Կրիստևայի հերոսները չեն վարում իրենց գծային «հետաքննությունը», այլ մտնում են խաղային տարածություն, ուր կարևոր է ոչ թե «ով է սպանել», այլ «ինչու է սպանել»: Եթե «Դա Վինչիի կոդը» տիպի հանրահայտ խուզարկապատումը (որի յուրօրինակ պատասխան կարելի է համարել «Մահը Բյուզանդիայումի» ուղերձներից, հնարավոր իմաստներից մեկը) առաջարկում է պատումի «պարանոիկ» շարժարկ, ապա Կրիստևան դրան հակադրում է իր սևամաղձ/ընկճախտային կերպակը: «պարանոիկ» տեսիլքի, պարանոիկի համար նշանակալի դեր է խաղում Հայրը՝ ավելի շուտ էդիպյան, քան՝ նախաէդիպյան հայրը: Կրիստևան շեշտում է, որ «սևամաղձությունը» «մայր-դուստր» հակամարտության շրջված հետևանքն է, ուր աղջիկն ատելություն է տածում մոր հանդեպ, որը նույնացվում է հենց իր՝ դստեր հետ, դա մարդակեր ատելություն է՝ ուղղված իրեն: