Ծնվել եմ 1995-ի հուլիսին, հուսով եմ, որ մեռնելիս ընտրության ազատություն կունենամ: Սիրում եմ արտահայտվել երրորդ դեմքով, հազվադեպ` երկրորդ, հնարավորինս բացառում եմ առաջինը: Եթե կարող եմ ինչ-որ բան չասել` չեմ ասում: Գոյությունն ինձ համար կասկածելի ու դետալային է` պատկերվող իրականության պես: Ես լրագրող եմ, բայց ուզում եմ հետազոտող, հետաքննող դառնալ, որովհետև կարևորում եմ «ինչու՞»-ն ու «ինչպե՞ս»-ը: Մեկ-մեկ պատկերացնում եմ, թե ձուկ եմ, բանաստեղծություններս` պղպջակներ:Դիմանում եմ ինձ, ձգտում անանձնականության ( ինձ հետ կապը կտրելու իմաստով):

Իրվին

հայրս սիրում է մորս,
ինչպես բաճկոնը՝ կախիչին, պատերազմը՝ խաղաղությանը: