Թարգմանիչ, գրող Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թ. Լենինականում (այժմ` Գյումրի)։ Ավարտել է Վ․ Բրյուսովի անվան համալսարանը (1983)։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ինչպես նաև «Անդրադարձ», «Ար», «Առավոտ», «Գրական թերթ» պարբերականներում։ Տպագրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, նաև թարգմանել է բազմաթիվ գրքեր։ 2002-2014 թթ. եղել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիրը։