Ծնվել եմ 1990 թ. օգոստոսի 27-ին: Ծնունդս ընդունած բժշկի անունը ու այլ մանրամասներ տվյալ օրվա հետ կապված չեմ հիշում. խառն էի: Աջլիկ եմ, կոշիկիս համարը՝ 41-42, համաստեղությամբ՝ կույս, համաստեղությունս կորցրել եմ 17 տարեկանում: Գտնողներին խոստանում եմ դրամական պարգև:

Ուշունցը բացակայում է

«Դե, բայց աստված ստեղծել ա կենդանիներին ուտելու համար»,- Չէ՛: Եթե աստված ուզենար, որ դու կենդանիներին ուտես՝ միանգամից երշիկ կստեղծեր:

ԴՈՒ ԱՌԱՆՑ ԻՆՁ ԿԱՐԱ՞Ս

Պապաս ասում ա` ձվիս թայ: Բայց ես չեմ վիրավորվում, որտև պապաս տենց ընդամենը փաստ ա արձանագրում, իմ կենսագրությունն ա պատմում, ուղղակի էն ամենա-ամենա սկզբից: Ծիպը, էտ էն արտահայտություններից ա, որ սկսվում են մոտավորապես սենց. «Այ դու չես հիշի, բայց որ դու հլը շատ-շատ փոքր էիր...»: Բայց դրան հաջորդում ա արտահայտությունը` «Պռոստը, եթե իմանայի` տղես բուսակեր ա լինելու, ապծեկա կմտնեի»: