Սոնա Հարությունյան

Գիշեր, ծով և տարածություն

թարգմանիչ. Սոնա Հարությունյան

Գիտե՞ք ինչ է նշանակում սեփական երկիրը սիրել։ Դա չգիտեք, քանի որ երեք ոջլոտ կոմունիստներ եք կամ դեմոկրատներ, մեծ տարբերություն չկա: Ես կասեմ դա ինչ է: Դա նշանակում է ատելություն: Ատելություն պաշտպանելու համար մեր քաղաքակրթությունն ու մեր ռասան: Եվ գիտե՞ք ինչպես ճանաչել ճիշտ քաղաքակրթությունն ու ճիշտ ռասան։ Մեկ ուրիշ ռասայի տիրապետության տակ առնելով: Իսկ այդ հին ոճին դիմելու համար, մեկ այլ ռասային տիրապետելու համար պետք է սկզբում սեռական տիրապետություն ունենաս

 Նոնիտա

թարգմանիչ. Սոնա Հարությունյան

իմ խենթության տարիների ողջ եռանդով, սիրում էի նրանց, որոնց դու ցրված թմրությամբ անվանում ես «Ծերեր»: Իմ մարմնի ամեն մի նյարդաթելով տենչում էի անողոք տարիքի սաստիկ նշաններով ծածկված այդ արարածներին, ճկված իրենց անխուսափելի ճակատագրի բեռից, բուռն կերպով նմանեցնելով նրանց ինձ համար տենչալի ծերության ուրվականին: