Լուսանկարը` Աննա Դավթյան
ծնվել է Պոլսում 1920-ին։  Շահբազյանների ընտանիքն հետո տեղափոխվում է Սիրիա, ապա՝ Լիբանան։ Պարգեւ Շահբազյանն ավարտում է Հալեպի ֆրանսիական քոլեջը, նաեւ հաճախում է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արեւելյան լեզուների հայագիտության բաժնի դասընթացներին: 1946-ին ընտանիքը հայրենադարձվում է Հայաստան եւ բնակվում Երեւանում: Ֆրանսերեն է դասավանդել Երեւանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցում ու հեղինակել ֆրանսերենի դասագրքերի շարք։ Նաեւ սփյուռքահայ դպրոցների համար կազմված «Հայոց լեզու» դասագրքերի ամբողջ շարքի խմբագիրն է եղել։ Դասավանդել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում հայոց լեզվի եւ գրականություն: Մայր աթոռում երկար տարիներ վարել է նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ատենադպրի պաշտոնը եւ Հայոց Հայրապետին ուղեկցել արտասահման կատարած նրա բազմաթիվ ուղեւորությունների ժամանակ: Մասնակցել է Աստվածաշնչի արեւելահայերեն թարգմանության աշխատանքներին։ Ֆրանսերենից հայերեն է թարգմանել բազմաթիվ ստեղծագործություններ։

Կրկին կարդանք Մեծարենցի «Ջրտուք»-ը

բնության երկու հզոր տարրերի՝ ջրի և հողի միջոցով տեղի ունեցող տիեզերական արգասավորության մեծ խորհուրդն է