Ալեքս Վարդան Գաբբինսը ծնվել է Չիկագոյում, մեծացել է Վիսկոնսինում: Ավարտել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանը՝ մասնագիտանալով «Աֆրիկյան լեզուներ և գրականություն» ոլորտում: Այնուհետև շարունակել է ուսումը Հյուսիսային Միչիգանի համալսարանում: 2014 թվականին արժանացել է Ուիթթեր Բիններ թարգմանչական գրանտին, նույն թվին արժանացել է Iowa Review’s-ի՝ Ջեֆ Շարլեթ մրցանակին, իսկ 2015-ին՝ North American Review’s-ի՝ Ջեյմս Հըրսթ մրցանակին: Տպագրվել է մի շարք պարբերականներում: 2014-2016 թթ. դասավանդել է անգլերեն և պոեզիա Քաթարում: Այժմ ներշնչման աղբյուրներ է փնտրում Հայաստանում:

Շնչելու տեսակներ

թարգմանիչ. Լիլլի Ղազարյան

սովորեցրու ինձ մի քանի անգամ շնչել,
կրկնակի անգամ շնչել, հրվելիս շնչել
ու դուրս գալուց շնչել,
սովորեցրու ինձ շնչել,
երբ դու թեթևակի հարվածում ես ուսերիս: