Ծնվել եմ 1993 թ.-ին, Գյումրիում։ Համալսարան ընդունվելուց ի վեր ապրում եմ Երևանում։ Մասնագիտությամբ մշակութաբան եմ, որը Հայաստանի ներկայիս պայմաններում ավելի շատ ինքնություն է, քան մասնագիտություն։ Եթե ծնված լինեի նախորդ դարաշրջաններից մեկում, ամենայն հավանականությամբ փիլիսոփա կլինեի։

Միջանձնային հարաբերությունների կարգավորման սոցիալական և մշակութային մեխանիզմները հայկական բանակում

Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես ծիծաղեցի, ինքն ասեց՝ ով որ իմ ասածի վրա ա ծիծաղում.. ու ես լռվեցի, ես ինչ պիտի էդտեղ անեի, ես չգիտեի։ Երբեք բազար չէի արել, էդ հմտությունները չունեի ...Ես պետք է խփեի։ Ձևն էր տենց, ու եթե դու չես արել, պիտի կզած ման գաս: