Պոեմ#1 և Պատմվածք #2

Արա, մի քրֆի, լավն էր արա, ձեռս փող չկար սենյակի, ճլեցինք ճլեցինք, հեն ա իրիկվայան ծառերի տակ հարմարվեցինք, որ պտի կոխեի, էն էլ պահակը բռնցրեց, շլվարս իջցրած՝ չհասցրի թռնեմ, մլիցա կանչեց, ձեռիս փողը տվի՝ չպրծա, տարավ բաժին, խայտառակ վիճակ, էս Օլյայի տնեցիք էկան սրան հանին, հիմա մնացել եմ բորտին

ՀԱ՛Հ (հատված)

Ինձ էլ մի հայր էր պետք, որ պարտության մատնեի։ Կաթից կտրվելուն պես աչքիցս գցեի։ Հենց շեքս մազակալեր, անունն անգամ չտայի։ Ոտքը սայթաքե՞ց․ ոտնատակ տայի, ոտքի ելնեի։

Մահվան գեղեցկությունը աշնան տերևներում կամ ինչպես բաց թողեցի բառերի թակարդն ու մնացի ասուն

- Այո,֊ կրկին ժպտաց կարմիր պանդան,֊ հանրությունն արդեն տեղեկացված է, որ դու արտակարգ սրամիտ ստեղծարարությամբ հանդես ես եկել քո պատմության հերոսի անունից: Ի՞նչ եմ առաջարկում՝ ներում ու փառք Նուբարին գրական հակահերոս դարձնելու դիմաց: Մեր ընթերցողներին խոստացել ենք, որ քո անկրկնելի պատմության լրիվ, ավարտուն տարբերակը կհրապարակվի հաջորդ «Նորագիրում»:

Ծռված հատվածներ

Շենքերի պատերին ցուցանակ էր փնտրում՝ գտնվելու վայրը ճշտելու համար: Ցուցանակ չկար: Վեր նայեց: Ծտերն էլի չվում էին: Կոմիտասն իր տեղում էր: Նստած ծառին: Կոնսերվատորիան չկար: Տեղը դատարկություն էր՝ մի մեծ կատլավան ու մի երկու կռան: Կազիրյոկի մոտ Շեկոյանն էր: Օպերան կիսակառույց էր, Թումանյանը չկար, տեղը դատարկ էր: Անհանգստությունը սողոսկեց սիրտը: Հետ նայեց: Ռոդենիկն իր տեղում էր: Էգալիտե: Բայց ո՞ւր էր Մաշտոցի աջը: Գլուխը դուրս հանեց ավտոբուսի պատուհանից ու հարցրեց Շեկոյանին.
- Ներեցե՛ք, էս փողոցի անունն ի՞նչ ա:
- Պրոսպեկտ:
- Սա ո՞ր թիվն ա:
- Հայկական ժամանակն ա:

Խեղված մարմիններ

Հիմա արդեն քնի մասին մոռանալով՝ կլանվել էր մաշկի տակ թաքնված փոքրիկ թղթե թռչուններին հաղթելու խաղով: Մինչև լուսաբաց հազարումի դիրք էր փորձել՝ նրանց խորամանկելով շրջանցելու համար, բայց բան դուրս չէր եկել:

Անմոռուկի փակուղին

Բարի լույս: Այսօր մեր թվարկության 2026 թվականն է: Օրը կիրակի: 2026 տարի առաջ հենց այս օրը ամենաիմաստուն Քրոնոսը որոշեց այլևս չուտել իր զավակներին: Մենք պարտական ենք նրան, որ կանք: Կեցցե՛ Քրոնոսը:

Ծիրանի գույնը

թարգմանիչ. Սիրանույշ Օհանյան

Հա, ասի ես, ու ինքը ինձ տվել ա լինչի ենթարկված հեր, գիժ մեր, սրիկա շուն խորթ հեր ու մի քուր, ում ես երևի էլ երբեք չեմ տեսնի։ Ամեն դեպքում, ասի, Էդ Աստվածը, ում ես աղոթում եմ ու գրում եմ, տղամարդ ա։ Ու ճիշտ իմ իմացած մյուս տղամարդիկների նման ա անում։ Թեթևսոլիկ, թքածական ու սրիկա։

Գռուզիտ

Այսպիսի երկընտրանքի առաջ է կագնացնում հհ քաղաքացուն տպագրական բիզնեսը: Ուղտ դառնալը անվճար է, մեկնաբան դառնալու համար պիտի ձեռդ ջեբդ տանես ու առնես մի գիրք որի վերնագրի մեջ ուղտը անգլերեն է: Ի՞նչ գիրք: Մի անուն գիրք, անուն ունեցող գիրք: Շուշան Ավագյանի «Գիրք անվերանգիրը» հաշիվ չի: Որովհետև տպագրության բիզնեսը նեղսրտում է՝ «Հայաստանում լույս է տեսնում 2000 անուն գիրք, բայց վաճառվում է 50 անուն գիրք»: Իսկ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 570 անուն ապրանք և բոլորը վաճառվում է:

«Սպիտակ վագրի» չորրորդ առավոտը

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Ինչպես ներքինիներն են քննարկում Կամա Սուտրան, այնպես էլ քվերակողներն են քննարկում ընտրությունները Լաքսմանգարում։

ՔԹԻ ՄԱԶԸ

Հատուկ ջոկատայինները նկուղում տեսնելով հանրահայտ քաղաքական գործչի մաշկահան ու արյունլվա մարմինը՝ առաստաղից լեշի պես կախ, քիչ մնաց ուշաթափվեին:

ԱՍՏԾՈ ՄԵԿ ՕՐԸ

Հենց մեկը` աստվածաշունչ կոչվող` իբր արարչագործության պատմությունը նկարագրող ստերի հավաքածուն ինչպիսի՞ ստորություն էր իր հանդեպ: Այդ «սուրբ» կոչվող գրքում մի պատմություն չկար, ուր Աստծո արարքների դրդապատճառները գլխիվայր շուռ տրված չլինեին:

Ակվարիում

Ջենիին հնարավոր չէր չնկատել: Նա ճռճռան քթով դեղին մարկեր էր՝ սևուսպիտակ տեքստի վրա խազած:

 Նոնիտա

թարգմանիչ. Սոնա Հարությունյան

իմ խենթության տարիների ողջ եռանդով, սիրում էի նրանց, որոնց դու ցրված թմրությամբ անվանում ես «Ծերեր»: Իմ մարմնի ամեն մի նյարդաթելով տենչում էի անողոք տարիքի սաստիկ նշաններով ծածկված այդ արարածներին, ճկված իրենց անխուսափելի ճակատագրի բեռից, բուռն կերպով նմանեցնելով նրանց ինձ համար տենչալի ծերության ուրվականին:

ԴՈՒ ԱՌԱՆՑ ԻՆՁ ԿԱՐԱ՞Ս

Պապաս ասում ա` ձվիս թայ: Բայց ես չեմ վիրավորվում, որտև պապաս տենց ընդամենը փաստ ա արձանագրում, իմ կենսագրությունն ա պատմում, ուղղակի էն ամենա-ամենա սկզբից: Ծիպը, էտ էն արտահայտություններից ա, որ սկսվում են մոտավորապես սենց. «Այ դու չես հիշի, բայց որ դու հլը շատ-շատ փոքր էիր...»: Բայց դրան հաջորդում ա արտահայտությունը` «Պռոստը, եթե իմանայի` տղես բուսակեր ա լինելու, ապծեկա կմտնեի»:

ՍՏԵՂԾԱՐԱՐ ՇԱՐԱԴՐՈԻՄ

Ոմանք նախընտրում էին կիսուել երիտասարդ ժամանակ. օրինակ, տասնութ տարեկանը կարող էր կիսուել երկու ինը տարեկանի։ Միւսներն սպասում էին մինչեւ որ լաւ գործ ունենային ու ֆինանսապէս ապահով լինէին եւ կիսւում էին միայն միջին տարիքում։

Ատերազմա (դրվագներ)

Սուրամի ամրոցի պատը խրամատներն են, իսկ պատի մեջ ողջ-ողջ թաղված պատանին զոհված զինվորներն են

Արտաշիրմում

Տղա: Մամաս ա մեռել:
Ոստիկանություն: Սպանե՞լ են, թե՞ ինքնասպանություն ա գործել: Ու՞մ հետ ա խնդիրներ ունեցել ձեր մայրը: Հասարակությո՞ւնն էր պատճառը, թե՞ ձեր հայրն ա խոշտանգելով սպանել, թե՞ ձեր մայրը լեսբի էր ու չէր համակերպվում իրա սեռական կողմնորոշմանը, թե՞ դուք եք սպանել, որ տիրանաք իրա ունեցվածքին:

Իռենի ճեղքը (շարունակություն)

թարգմանիչ. Նազենի Ղարիբյան

Խուճուճ մազիկների միջից որքան գեղեցիկ է երևում մարմնի այս կտորը. սիրահար կացնով հիանալի կիսված այս ասեղնագործության տակ մաշկը երևում է սիրահարորեն մաքուր, փրփրալի, կաթնեղեն: Եվ արտաքին շուրթերի սկզբում իրար հպված ծալքերը հորանջում են:

Իռենի ճեղքը(առաջին մաս)

թարգմանիչ. Նազենի Ղարիբյան

քաղաքապետը, միայն վերնաշապիկով, անկողնու վրա ծալած տակաշոր էր փռում: Ես զարմացա: «Աչքովդ կտեսնես: Փոքրիկ դեֆեկտ ունի: Հենց որ հասնում է հեշտանքի` հո՛պ...

Նուրբ որսը

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Հանկարծ ուղիղ նստեց, հայհոյեց ինքն իրեն ու կատաղած՝ կենդանուն շրջեց դեպի հետ: Հենց այդ պահին քեռիները կարող էին նստած լինել իրենց ճամբարում Մունգարիի հետ, խարույկ վառել ու մեչավի պատրաստել՝ իրենք իրենց տխուր հարցնելով, թե ինչու զարմիկը որոշեց լքել իրենց: Կամ գուցե արդեն իսկ ճամփա էին ընկել իրեն փնտրելու:

Սիրելի Գ

Նրա տաք մարմինը պարում է դահլիճներով ու լաբիրինթներով, որոնք տուն չեն։ Նա գնում է տուն վաղը, ու նա պարում է այնքան տխուր։ Կարող է չգնա. նա պետք է չպարի։ Հերիք է։ Մի պարի։

Բառերս

Քննիչը բառեր է դուրս քաշում ուրիշների միջից այնպես, ինչպես ես՝ իմ միջից: