Բառեր

Հիշողություններ - նյութեր, որոնք կրում են օրգանիզմի համար գենետիկորեն օտար ինֆորմացիա և օրգանիզմ ներթափանցելիս առաջացնում են սպեցիֆիկ իմուն պատասխան՝ հակամարմինների և T-լիմֆոցիտների միջոցով: «Հիշողություն» անվանվում են այն բոլոր նյութերը, որոնք օրգանիզմ ներթափանցելու դեպքում օրգանիզմի իմուն համակարգի կողմից ճանաչվում են որպես օտար և ինդուկցում են իմուն պատասխանի ձևավորում:

Հայկի պատմությունը և

Մենք սիրում ենք AC/DC,սիրում ենք Կուրասավա, սիրում ենք տարօրինակ նացիներին, մենք սիրում ենք քեզ, ինչպես Հիթլերը սիրում էր Գերմանիային, ընկեր։

Captain America

Ջուրը կարեւոր է, առանց անոր միզապարկնին չի լեցուիր եւ ստիպուած կ՚ըլլան տոպրակը ոչ թէ դեղին հեղուկով լեցնել, այլ պարզ ջուրով: Բայց քիչ քիչ մէզին գոյնն ալ կը բացուի եւ շատ չի տարբերիր ջուրին գոյնէն:

Զանգվի բարդույթ

Ո՜ւր էր քեզ ընթացք լայնահուն շնչով, արժանապատիվ հաստատ շարադրանք. հազիվ ծերպից ծերպ, պղտոր գետնի տակ կուրացած Գետառ Զանգվի բարդույթով. - ճղճիմ, ոխակալ ու շնչակտուր՝ փրփուրը բերնիդ.- հանկարծ սոթ չտաս քյոխվայի դիրքից՝ հարիֆ չկարծեն:

Բրախած կին լինելու անհարմարության մասին

բացի Մօդնիյ պրիգովոռից ու ռուսական էստրադայի աստղերի սեռական կյանքից ինքը դժվար ինչ-որ հետաքրքրություն գտնի ու առհասարակ դժվար մի բան փոխի իր կյանքում…

ՍԿԱՆԴԱԼ

Հանկարծակի էկրանի վերածված պատից կատաղի հնչեց  զանգը։  Անին սթափվեց։ «ՈՏՔԻ»,- խոշոր տառերով պահանջեց պատը։ Անին կանգնեց։ «Այսօր ձեզ հետ սկզբնական զրույց կվարի հոգեզննիչ Թովմասյանը»,- գրեց պատը։ Հայտնվեց հոգեզննիչը։

էՄՊԱՏԻԱ

թարգմանիչ. Լիլիթ Հակոբյան

Մարմինների փուչ պատիճները, որոնք ես սփռել էի, կախվել էին առաստաղի հեծաններից, ծորում էին հատակին ամբողջ տնով մեկ՝ հալչելով տապի ու մթության մեջ ու լցնելով օդն իրենց նեխումով, ինչպես շուշանները, որոնք թոշնում են թարախածոր պարտեզում

Կացության իրավունք

Մի միայնակ տղամարդ տունը վարձով տալիս էր պայմանով, որ շաբաթ-կիրակի օրերին տարածքն ազատեմ

Սահմանային պատում

ասում եմ, որ կոնստրուկտ ես, ասել ա թե, քեզ ուրիշներն են լցրել լիքը զիբիլով ու դու հիմա մտածում ես, թե հայն էդ ա

Մայրենիք. դրոշ (վերջին մաս)

Զինվորի բերանից կտրած երշիկեղենը, խտացրած կաթը, պահածոները, կարագը, պանիրը, բնական հյութերը «տակից» վաճառվում էին մոտակա ավանի ամենամեծ մթերային խանութում: Որոշ ապրանքների վրայի «ՊՆ» պիտակները գնորդներին չէին կաշկանդում. սպառում էին շուկայականից էժան գնի պատճառով:

Անհոգի մեռած մարմինս

Ինձնից մարմինս նվաստացած է իրեն զգում ամեն տեսակ տղամարդու ներս թափանցած անդամից, քանի որ նրանցից յուրաքանչյուրը նույնացվում է այդ ստոր արարածի հետ։

Մայրենիք. դրոշ (3)

Դպրոցում իրեն ասում էին Ժանգ, բակում`Կլմբոզ, արվեստանոցում` Պեպենիկ:
Գույնն իր անհերության խարանն էր, ամեն մականուն` մի խարազան:

ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ԾԻԱԾԱՆ

Մեջս բզեզ էր թռվռում՝ էն հայտնի «Գործագործ» խաղի նման: Էդ խաղը խաղալու ժամանակ մեր հարևանի աղջիկը, տրվելով փոռիկավոր շրջազգեստի թռիչքին, ինձ համոզում էր, որ ինքը ժամանակին տղա է եղել, հետո ծիածանի տակով անցել է  ու…

ՀԱՅՐՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Դժուար կու գայ զինուորութիւնը նախկին սէրսէրիի մը համար. լռել եւ կատարել այն ամէնն, ինչ որ կը պահանջեն քեզմէ. ատոր վրայ նաեւ կը բարդուի գիտակցումը քրիստոնեայ, ան ալ՝ հայ ըլլալու. կը ջանաս անկիւն մը քաշուիլ եւ շատ չերեւիլ... Բանակը կը սեղմէ անհատականութիւնները եւ կը շարէ միեւնոյն մակարդակին վրայ, կերպով մը հաւասարեցնելով ամէնը...

Մայրենիք. դրոշ (2)

Սկզբում 88-ն էր: Ինքը հոր ուսերին ճոճվող նավավար էր, որովհետև հայրը նավն էր, ու կար ծովը` մարդկային, որ թվում էր անծայրածիր: Ժողովուրդը ծովում էր Ազատության հրապարակում, ուր մով աչքերով փոքրիկ տղան անհամբեր սպասում էր հերթական, շառաչող ալիքին, որ իր պստիկ բռունցքը վեր պարզի և վանկարկի «Մի՛-ա՛-ցո՛ւմ»:

Մայրենիք. Դրոշ(1)

Աղջկա շորով տղեն ուր էլ գնա, ցերեկային գործ չի ճարի: Հատակն էլ իր բեմն ունի, աչքի ընկնելու ուրիշ ձև չունի: Գիշերային կյանքն աչքերը բացեց: Դու մի աչքով իրեն մի նայիր. ցերեկները` ամաչկոտ տղա, գիշերները` աչքաբաց աղջիկ. տանողի աչքի լույսն է, չուզողի՝ աչքի փուշը:

մակուկաչու

մակուկաչուն մարմին է ստանում միայն ընթերցվելիս և ցրիվ է գալիս դրա ավարտից հետո: մակուկաչուն կրծող որդ է հիշեցնում: ամեն նոր հյուսվածքի հանդիպելիս այս որդը կրծոտում է այն ու բառերի ներսում անցքեր է առաջացնում՝ ինքը նոր երանգ ու այլ ձև առնելով:

Խեռիս

Շատ էլ թե Յունգը դրա հետ համաձայն չի, յանի թե մենակ սեփական կոմպլեքսներով արվեստ չես անի… Թե չէ Յու՞նգն ինչ խեռս ա, կարծես ինքն ա ինձ պահել մեծացրել, ձմեռվա գազիս փողն էլ ինքն ա տալիս…
Կարող ա՝ տեքստում Յունգին ասես խեռս, բայց կյանքում եթե հանդիպեր, վազեիր ինքնագիր վերցնելու:

Պոզ

Երբ առավոտյան քեզ համար պանքեյք սարքած մորդ տեսնում ես վրան լատեքս ու կաշի քաշած դոմինայի դերում, ով հորդ հետույքի մեջ տարբեր սրվակներ է խցկում ու մտրակում, այն ժամանակ երբ վերջինս գրիլ դրած հավի լոճված դիրքում խնդրում է ավելի խիստ պատժել իրեն, դա հաստատ ազդում է գլխիդ վրա: Ու շատ վատ է ազդում, որովհետև ծնողների սեքսը անմարսելի կաղամբ է…

Ջհանդամի գյոռը

Հենց էն պահին, որ պիտի պրծնեի, մեր բակի շինարարությունը սկսվում ա: Սվետային ասում եմ` կներես, բայց պիտի զարթնեմ: Զարթնում եմ խումhարի, քրտինքի ու փոշու մեջ, մի հատ էլ բժժած ճանճ կա ճակատիս: Զարթնում եմ, որովհետև մեր բակի շինարարները, մուրճերը ձեռքներին, սկսում են խփել գանգիս ուղիղ կենտրոնին: Մի նմանություն կա, անխոս, Սվետայի հետ իմ երազի ու մեր բակի շինարարության մեջ` երկու դեպքում էլ պրծնել չկա:

ԸՍՏ ԹՈՎՄԱՍԻ կամ ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆԸ ԽԱՇԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Բայց դե որ աբշյագի ճշտով նայենք՝ աչքիս էս տղեքը հարիֆ են, ախպեր, էս Հագոփն ա, Հովոն ա, Անդրեն ա, Պետոն ա, Հուդոն… Չէ, Հուդոն չէ, էնի լավ էլ շուստրի ա, էն օրը աբշյագից ահագին փող շվցրեց, գիդար չեմ տենըմ, բայց որ տեսավ տենըմ եմ, ասըմ ա՝ սռոչնի փող ա պետք, Թոմո ախպեր, դու ջոգող տղա ես, քուր եմ պսակըմ, ծախս ա, բան ա, թող էսի մեր մեջ մնա, էլի, սրանց բերանը չընգնի… Ասի՝ ստուկաչ չեմ, ընգեր, արխային, բայց կարող ա՞ մենք քուր չունենք, ախպեր… Տուտժե բիթի ընգավ, հանեց ջեբից՝ կեսը ընձի տվեց: Չէ, Հուդոյի հոգին խորն ա, էտի հեռու կգնա...

Լուսինը թփերի մեջ

«Գիտե՞ս ինչեր ենք արել էդ տղամարդկանց գլխին. կարճ յուբկաներով մտել ենք մետրո, իբր իրար հետ չենք, նստել իրար դիմաց. նա ձեռքով շոյում էր ոտքերը, ոտքը ոտքին էր գցել, գիտեր որ սիրում եմ իր մերկ բդիկները, մեր կողքին նստած տղերքն էլ, իբր իրար հետ կատակ են անում, հրմշտում են  իրար, շորերը քաշում, երկար մայկեքը ծնկներով փաթաթում, որ տնկված անտերները  չերևան… հենց մետրոյի դռները ուզում էին փակվել, ես ու Գայուշս ծլկում էինք, լրբի տղերքին էլ մնում էր կնանիքի հռհռոցը: Այ էդպես ու էդքան ատում ենք տղերքին»: