Ցնորամոլ տղան

թարգմանիչ. Շուշան Ավագյան

Անճոռնի ես, սև մազերդ աճում են հատվածներով, ասես կարկատան: Մերդ բոզ ա, ասում են տղաները, ու քո ծուռ աչքերը, Ոստանիկ, միշտ արցունքոտում են, դու նայում ես վեր, գուցե փնտրում ես, սպասում ես բոզ մորդ, որ հեռացել լքել է քեզ:

Սատանան մայրամուտին

Այլևս այդպես է, Դավիթ: Վաղը ևեթ կտեղափոխվեք այս տանից: Կարգին կյանքով կապրեք, առանց կարիքի ու զրկանքների: Եթե կա ինչ-որ մեկը, ում համար իմ քրտինքը, իմ աշխատանքի արդյունքը չեմ ափսոսա, դա դու ես: Նա, որ հանուն ինձ չափսոսաց ոչինչ, հրաժարվեց ամեն ինչից:

Պատմվածքներ

Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, մի մատ երեխա: Ոտքիս վրայով չիշիկի տաք շիթը հոսում թափվում է աղբրի մեջ: Գիտեմ, որ վատ բան եմ անում, դրանից համ վախում եմ, համ էլ մի տեսակ լավ եմ լինում: Չիշիկս չի վերջանում. հա գալիս ու գալիս է: Տաք շեռաջրերն աղբրի սառը ջրի հետ խառնվել, բարձրացել են մինչև գոտկատեղս ու շարունակում են արագ բարձրանալ: Ջուրը հասավ վզիս, մի քիչ էլ, ու կլցվի բերանս, կխեղդվեմ:

Պատմվածքներ

Ծխում էր ու փորձում մոխիրը կտցնել ներքևի հարևանի լվացքի պարաններից կախված սպիտակեղենի շարքերի արանքով. չէր ստացվում: Մոխիրը փշրվում էր թաց լվացքին ու չորրորդ հարկից թափվում ներքև: Աշը հինգերորդում էր մնում: Էսօր կարելի էր, էսօր Աշը ընգերուհուն էր ք*** ել, համ էլ ներքևի հարևաններին առանձնապես չէր սիրում:

Մայրական կաթ(Պատմվածքներ)

ու լրագրողը մտավ թրաֆիկինգի ոլորտ: թրաֆիկինգ չի բա ինչ ա, գնաս, հարցազրույց վերցնես, օգտվես կնոջ անօգնական վիճակից ու սեռական կարիքներդ բավարարես: բայց չէ, դեռ բարոյականությունը նրան հետ է պահում. չէ, շանը ծիծ տվածին չի լինի քունել, տենց դուրս կգա որ շնանում ես: գոնե մի քիչ ուշ գայինք ծիծ տալը չտենայինք:

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ բան

Աղջիկը չգիտեր, որ գաղտնի, գիշերով մեկը հաջողել էր վառել բակի փայտե պետքարանը, որ ջուր տաքացնի իրեն լողացնելու համար, իսկ պառավի աներես շներն ու կատուն քիփ կպել էին աթոռով փակած իրենց դռանը մինչև լուսաբաց:

Ուվալնյատի օրը

Արա՛, սրանք վատ են, ախր սրանք իմ ընգերներն են, բանակի ընգերներն են: Արա՛, ուզում են ինձ սպանե՞ն: Ա՛խ, ա՛խ, վա՛խ աչքս: Ո՜ւ, ուղիղ սոլնիչնիիս: Արա՛, մի՛ խփեք: Ախր, էս ես եմ, ձեր ընգերը, Ամը: Չե՞ք հիշում: Արա դուք ախր ինձ Ամերիկանեց կնքեցիք, որտև ամերիկական սիգարետ էի բաժնում: Մի՛ խփեք արա: Էսօր տուն պտի էթամ: Հետո՞ ինչ, որ հըլը չեմ կարում, պիտի նենց անեք, որ վաբշե չկարենա՞մ: Դուզ քթիս, վա՜խ:

Տխուր նավակներ

Ասում են առավոտյան ինչ խմում ես արյունդ դրա համն է ունենում.. Հա...երևի... Լուսաբացին մամայի հետ կիսաքաղցր սուրճ էի խմել... մաման գլուխը գովում էր. ասում էր սուրճը կոլումբիական է ու ասում էր, որ սուպերմարկետից է գնել...Դու որերրորդն ես վեց, յոթ, ութ... Չգիտեմ, բայց սրանց ձեռ արդեն գժվել եմ, խնդրում եմ ասա թող գնան, հիմա ինչի՞ հանգիստ չեն թողնում...Մաման հատուկ իմ համար սուրճը աղալ էր տվել, որ գոհ մնայի, բայց մի պայմանով այսօր տանից պիտի դուրս չգայի...

ՍԵՎԱՄԵՆՔ

Օրենքները փորձում են անհետացնել մեզ, լռեցնել ու կաշկանդել, բայց մենք շարունակում ենք սևագրել, պեղել ու փորձարկել:

Սերոժիկ

Ինքնակենսագրական պիես՝ մի գործողությամբ 68-70 ական թվականներ Գործող անձինք ՆԵԼԼԻ                        Սերոժիկի մայրը ԴԱՆԻԵԼ                     Սերոժիկի հայրը ԼԻԶԱ                          Սերոժիկի տատը` մոր կողմից ՀԱՅԿ                          Սերոժիկի պապը` մոր կողմից ՎԱՐԴԱՆՈՒՇ           Սերոժիկի տատը` հոր կողմից ՄԱՐՈ                         Սերոժիկի հորաքույրը ՀԱՐՈՒԹ ...

Եղեսպակի զգայախաբութեամբ բախտագուշակները

La Sauge des Devins Դրուագ վէպից Հեղինակազօրուած թարգմանութիւն ֆրանսերենից՝ Լիլիթ Կ. Սիմոնեանի Ես թարմ էի ու սթափ. և որևէ աղմուկ չէր կարող խանգարել իմ այս ուղևորութիւնը: Հէնց այս սենեակի մէջ, այս պահարանի վրայ էին գտնւում կեթամինի1  հարիւր միլիգրամանոց հաբերը: Որոշեցի երկու հաբ վերցնել: Դժբախտաբար մեկնելն ու վերադարձը ապահովելու համար ազոտի պրոտօքսիդ չկար: Ափսո՛ս: Բայց չենք կարող ամ ...

Մազեր (2 պատմվածք)

ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ, քանի անգամ ճռռռ, ճռռռ, ճռռռ............. քայլերի ձենն ա, ոնց որ էրևաց, բայց հա հո չես կարա ամեն քայլի ճռռռ գրես, կարաս copy-paste-ով հեշտացնես գործդ, բայց կետերը օգնում են լուծել անլուծելին, կետը-ճռռի փոխարեն......, կետը եսի փոխարեն, կետը գյումրիի փոխարեն, կետը արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն, կետը մարշրուտնու փոխարեն, կետը մարշրուտնու շոֆերի ու դրած երաժշտության փոխարեն, քյասար արամ ասատրյանի փոխարեն,

Das capital

(Հատված վեպից) Անգլերենից թարգմանեց Լուսինե Մխիթարյանը 1. Նա երազում տեսել էր, որ աշխարհը կործանման եզրին է: Չնայած դրան, գիտեր, որ դա ընդամենը երազ է, այլ ոչ թե մղձավանջ: Չկար ահասարսուռ վախճանի, երկինքը վայր ընկնելու և ոչ մի նշան: Չէին լսվում ոչ ճիչեր, ոչ ազդանշաններ: Նա ձեն-բուդդայի դիրքով նստեց համակարգչի էկրանի առջև` դիտելով թվերի անկումը: Թվերի անկման ծավալներից նա կարող էր գուշակել ...

Մերկ, տղամարդ, նստած

Թքած. մայթի թագավորը ինքն է. թող շրջանցեն, չէ՞ որ ինքը շատ կարևոր բան ունի ասելու: Փորձում է նրան հասկացնել, որ սա իր խնդիրն է, իսկ նա պետք է հանգստանա. որ եթե փորձի այս բեռը տանել իր փոխարեն, իր համար կրկնակի դժվար է լինելու, որ դրա կարիքը չկա:

ԳԵՐԻՐԱՊԱՇՏԱԿԱՆ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ` ԴՍՏՐԻԿԻ ՀԱՄԱՐ

Խորն է վերքը, արյունը կանգ չի առնում... Ես կարող եմ ամբողջը խմել, ես կարող եմ ուտել դստրիկին... Թող իմ մեջ ապրի: Կուզե՞ս իմ մեջ ապրել, դստրիկ...

Գժի իրավունքով

- 1939 թվականի մարտին էր,- պատմում էր Հիտլերի աշխատակազմի նախկին սպան,- գերմանական զորքերը` Չեխոսլովակիա մտնելու նախօրյակին: Հիտլերն իր գրասենյակում բանկետ էր կազմակերպել: Բոլորը շամպայն էին խմում, իսկ ինքը` հանքային ջուր: Նստել, ավելի շուտ` կողքանց պառկել էր աթոռին ու ոտքերը գլխից վեր թառ տվել նստակալի բազրիքից: Մազերը ցրիվ էին, վերնաշապիկի քանդված օձիքն ու պիջակի  կոճակներն անկանոն արձակված, ձեռ ...

Պատմվածքներ

Հատվածներ կույսի օրագրից 01.09.1996թ. Այսօր առաջին անգամ գնացի համալսարան: Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել: Ոչ մի նորություն չունեմ: Երևի համալսարանում սովորելը ձանձրալի կլինի: 05.09.1996թ. Այսօր ես ծանոթացա մի աղջկա հետ: Նրա անունը Սվետա է: Պարզվեց, որ նա իմ հոսքից է: Վերջապես գտա մի մարդու, ում հետ 4 տարի սովորելու եմ: Նա մի քիչ գլուխգովան էր, բայց երևի լավ աղջիկ է: Ասեց, որ Ամերիկա է գնացել ...

Պատմվածքներ

Մորս գնալուց հետո պատահում էր՝ չէի սիրում նրան, իսկ տղամարդուն խղճալը ինձ է թույլ դարձնում: Ասում էր՝ իր աղջկան ամեն բան կարելի է, թույլատրելի: Երբեմն դատարկ բնակարանով արդարացնում էի նրա հաճախակի գրկախառնումները, մազերիս հետ խաղալը, նույնիսկ այն դեպքում, երբ զգում էի, որ պարանոցս տղամարդու պես է համբուրում:

Պատմվածքներ

Ուրիշ գլուխ գիլյոտինին  թող մոտ չգա - Գիլյոտինի բռնակն արագ կիջեցնես, որ գլուխը միանգամից պոկվի, չտանջվի: Ես էլ էի փորձում հնարավորինս շուտ ազատվել քնածի գլխից: Ամեն վայրկյան կարող էր արթնանալ ու փախչել, իսկ այդ ժամանակ չեմ կարծում, թե Մարգայի համբերությունը կհերիքեր: Վերջապես գիլյոտինի բռնակն ամբողջ ուժով իջեցրի, և գլուխն ընկավ: Ես սառնասրտորեն ջուրը բացեցի, պարանոցից ամբողջ արյունը լվաց ...

Խոր վիրապ

Կտաս մամիդ` ոչ ոք չունի դրա հոտից: Սահիդի քարավանից ճարեցի: Հնդիկ մի կախարդ յոթ կոկորդիլոսի արցունքից եփել, խառնել էր վիոլետ ու էլի ինչ-որ բան:

Պինոկիօ

Պտի սկսեմ կմախքի սարքելուց, հետո ներքին օրգանները կսարքեմ, հետո մաշկը, գլուխը, մազերը հերթականությամբ, վերջում էլ մնացած պակաս-պռատ մանրուքները՝ մատներ, չլեն, խալեր (կուկլա սարքելու ադաթ կա, բան կա)։

Զարուբյանի կանայք

Երիտասարդ տարիքում փորձում ենք լինել բարեհոգի, ու չկա առավել անհանդուրժելի բան, քան երբ տեսնում ենք (մեծատառերով հղկված) մեր իսկ թերություններն ուրիշի մեջ ու ներքուստ սկսում խանդավառությամբ պայքարել դրանց ընդդեմ: Սակայն անցնում են տարիներ, մեծանում ենք ու տեսնում, որ այս մեր թերությունները բոլոր մյուս արատներից ամենաանվնասն են։