Կատուն ու շունը

Գիտեի, որ աշխարհում լավ տղերք կան, բայց հականե-հանվանե չէի ճանաչում, ու...ստիպվա՞ծ էի, թե՞՝ ինչ, ամեն մի տղու լավ տղա էի ճանաչում, սակայն ինչ որ ճիշտն է, ճիշտը, իմ ճանաչածների մեջ առնվազն վաթսուն տոկոսը նույնիսկ վիրավորվում-խոցվում էր, երբ ես իրեն «լավ տղա» էի անվանում։ Կարծում էին` վիրավորում եմ իրանց լավտղայության զգացումը։ Դե... ամեն մարդ ինքը գիտի իր ով և ինչացու լինելը, բայց Լոշտը, այնուամ ...

Պատմվածքներ

Խի՞ եմ ես սենց աննորմալ Խի՞ եմ ես սենց աննորմալ։ Գլուխս դժժում ա, եռում ա, պայթում ա, եփում ա, իլլում ա, կյանքիս պլիտեն կեղտոտվել ա, պեմալյուքսս (մերվելու էներգիա) պրծել ա, էլ ուժ չունեմ պռտեմ, մաքրեմ... Ոչինչ չունեմ կորցնելու, տենց եմ կարծում, էլ չեմ կարա լռեմ, պտի գրեմ։ Բուդ շտո բուդետ... Իմաստուններն ասում են. որոշելն ու անելը քո պրոբլեմն է, անելուց հետո՝ ուրիշներինը։ Ես գրում եմ ...

Նամակ Վիոլետին

Բոստոնի Լոգան օդանավակայանի սրճարանի առջև շարվել են քաջ մարդիկ. բոլորին ստիպում են հանել գոտիները։ Նրա ազգանունը թուրքերեն նշանակում էր «պարտեզ»։ Թռիչքից առաջ դեռ ունենք երեք ժամ։ Տնից նավթալինի հոտ էր գալիս։ Ես կարդում էի քառյակ առ քառյակ. նրանք թարգմանությունը համեմատում էին բնագրի հետ։ Երբ երեքս ժամանեցինք ու թակեցինք դուռը, նա մեզ դիմավորեց բոկոտն, ու կես ժամ կանգնած էինք դռան շեմի ...

Բեմադրություն՝ երկու տարբերակով

Աղջիկը ձեռքը սեղմած քաշում էր նկուղ ու կրկնում` մի վախենա, մի վախենա։ Սկզբում հաստատ Լիլին էր, թե՞ նմանեցրեց. մոտիկից լրիվ անծանոթ էր։ Նրա դեմքի վարդագույնը խավար միջանցքում թեթև լուսավորում էր։ Երբ ոտքն իջացրեց նկուղ ու հայացքը ներս գցեց` աղջկա մարմինն ամբողջությամբ սկսեց լուսավորվել ու ծածանվելով տարրալուծվել։ Լույսը բացվել էր ու թափանցիկ վարագույրներից ծակծկում էր Համիի աչքերը։ Աղջիկը անծանո ...

Password

Պիզդե՛ց։ Սա լսածս ամենաառաջին հետսովետական նախադասությունն էր։ Հնչեց հորս բերանից «Վրեմյա» համասովետական լրատվական հաղորդման ժամանակ Սովետական Միության փլուզման մասին պաշտոնական հայտարարությունից մեկ վայրկյան անց։ Ընտանիքն ամբողջ կազմով՝ պապաս, մամաս, քույրս ու ես, սսկված նայում էր մեկ ուղղությամբ՝ Գորբաչովի խալին։ Կհարցնեք` բա ո՞րն էր հետսովետական շրջանում տեսածս ամենաառաջին բանը։ Հորս չստի ...

87-րդ սերիա

Ավելի ու ավելի մոտենալով` համոզվեցի, որ առջևս բոլորովին էլ մարգագետին չէր։ Անհամար թռչուններ էին վխտում իրար վրա։ Վառ փետուրների խրձերը ցատկում էին այս ու այնտեղ, ճչալով ու թափահարելով թևերը՝ պայթում։ Պայթում ու ցրիվ էին գալիս՝ մնացածին նախշելով։ Սրանք խլխլում էին մնացորդները։ Ինձ՝ ապշածիս, հենց այդտեղ էլ բռնեցին՝ նույն դաջվածքները մատներին, բայց ուրիշ մարդիկ1։ Իզուր էի խոսում, կողքինս անտար ...

Հայաստանի ծովափին (հատված բանավոր վեպից)

Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ՝ պատահական չի, որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երևան քաղաքից։ Իսկ որ ես էդ հեղափոխության, ոնց որ ասում են, ակունքներում եմ կանգնած, երևի պատահականություն ա։ Չնայած ո՞վ գիտի ...

Պատմվածքներ

Նախորդ խաչբառի պատասխանները Բանաստեղծություններիս հերթական շարքը հերթական անգամ մերժվել էր գրական հեղինակավոր ամսագրի խմբագրությունում։ Աշխատանքի ընդունվելու հերթական փորձս ձախողվել էր։ Տաք աշնանային օր էր, ու ես` լիակատար ազատ։ Ազատ էի նույնիսկ բանաստեղծ դառնալու հավակնությունից և ազատ էի ինչ-որ տեղ հանուն մի քանի ռուբլու կամքիս հակառակ աշխատելու պարտադրանքից։ Բանաստեղծություններիս հերթական ...

Պատմվածքներ

Կոֆֆե Արա, դե ոնց առավոտ շուտ մի հատ սուրճ չխմենք։ Զանգում եմ. - Ռիտուլ, դե մի հատ կոֆֆե։ Ջան, բաժակս կնայես, չէ՞։ Խմում եմ, շուռ եմ տալիս, թող չորանա։ - Ռիտ, 10 րոպեից զանգի, կգամ։ 10 րոպեից Ռիտաս զանգեց։ - Լուս ջան, սրտիդ վրա փուչիկ կա, մի բանի վրա շատ նեղվել ես։ Հա, բայց շատ էլ սիրուն բաժակներ են, լավ արեցինք, որ առանք։ Դե ինչ ասեմ, ներսդ` լուսավոր, դուրսդ` ձուկ ունես, պտի խոս ...

Կակտուս

Ա. Բեժանյանին Քարե շենք, առաջին հարկ։ Հարմար բնակարան էր, թեև կապիտալ նորոգման հարց կար։ Ծախողը՝ շատախոս մի ջահել, գինը պահելու համար, գլխից ելածը դուրս էր տալիս։ Պատերն էի տնտղում՝ ծախսերը հաշվելով։ Բնակարանը դափ-դատարկ էր, դրանից էլ ավելի մեծ էր թվում։ Բակ նայող ննջարան մտնելիս միակը, որ աչքս ընկավ, պատուհանագոգի վիթխարի կակտուսն էր՝ հսկա կարմիր ծաղիկներով։ Ջահելը, հայացքիս ուղղությունը ...

Պատմվածքներ

Նրա դիակը դեռ թարմ է։ Լավ է, որ պապիկի մառանը կա։ Ոստիկանները, միեւնույն է, ոչինչ չեն գտնելու, ինչպես փորձեցին ու այդպես էլ չգտան Արմինեին, Աննային...