Ներել Աստծուն

Մի օր Աստված ներողություն կխնդրի մեզանից, երբ արդեն անտանելի կդառնան բոլոր էն խաղերը, որ խաղում է մեր գլխին կյանքը, ամենօրյա գույժն ու փորձանքը վիրավորանքը փոփոխությունները հանցանքը աղի արտասուքը սուտ պատրանքը պայքարը` չխորտակվելու առանց քծնելու, վրեժխնդիր լինելու միասին ապրելու ցանկությունը- և այն, որ դա անհնարին է և անօգնական տեղ է ընկնում միայնակ մարմինը Աստված ներողություն կխնդ ...

ՎԻԱԳՐԱ

Մարդու տալու աղջիկ ունեցող տան
կտուրին դրված ավելի
պես է կանգնում
քաղաքը:

Բանաստեղծություններ

մերին շռում էր պոդյեզդում ուուուհու
մերին դնում էր արևային ակնոց
մերին ուտում էր խնձոր կարմիր
բայց կառլսոնը չէր վերադառնում

www.dzandzruit.am

Ձանձրույթը նման է
սեքսին նախորդող եւ հաջորդող
ժամանակահատվածին։

Բանաստեղծություններ

Լոգարանիդ հայելին եմ հանվում ես քրտնում եմ։

Բանաստեղծություններ

զու-զու-զուգարան հանգստի վայր դու
հոգեկան
զու-զու-զուգարան տուտուզների դու
հոգեբան

Ոտքերդ վերմակին համեմատ

Անահիտ ճան խնդրում եմ ուղարկիր մի լուսանկար եւ քո մասին մի քանի տող... պահանջողը Վիոլէ՛թն է... եթէ մէկ կամ երկու տարի առաջ ըլլար այս խնդրանքը պիտի սարսափէի՜ փախչէի՜ ծակիս մէջ պահուըտէի՜... իմ մասիս ես ի՞նչ ըսեմ պիտի ըսէի... կարեւորը մարդուս գործն է որ կը գլորի ու կը պատմէ ինչ որ պէտք է երեւի... սակայն այսօր այս խնդրանքին դիմաց ո՛չ կը սարսափիմ ոչ կը փախչիմ ոչ ...

Պոեմ համար զրո կամ Թանկագինս

սկիզբ Վագոնը շարժվեց բացարձակ արագությամբ, սպասիր մինչև սկիզբ, ու ամեն ինչ այնքան հարթ կլինի, որ կզզվես անգամ կերածդ թանկարժեք նախաճաշից։ Ինձ ամենևին պետք չեն հոգսերը. առանց այն էլ երկինքը պտտվում է միշտ նույն արագությամբ, այգաբացները հաջորդում են իրար։ Իմ արած համաշխարհային գյուտերը, ոսկետառով կգրեն իմ անունը, ու էլի կարևոր չի լինի, որ դրանից... անտառների մժեղներին՝ ոչ մի բան, սո ...

Բանաստեղծություններ

Երևանի աղջիկները Երևանի աղջիկները անհամեմատ լավն են Երևանի տղաներից՝ գույնով, բույրով, լեզվով, ուղեղածալքերով, առաջադիմությամբ ու հետադիմությամբ։ Երևանի աղջիկները տարածաշրջանում առաջինը շալվար հագան խորհրդային կարմրաշեկ ժամանակներում՝ մոտ հարևանների աչքին գցելով, իսկ հեռուների աչքին՝ բարձրացնելով քաղաքի պատիվը։ Երևանի աղջիկների պաչիկները անուշիկ են նույնքան, որք ...

Հայաստանի ծովափին (հատված բանավոր վեպից)

Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ՝ պատահական չի, որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երևան քաղաքից։ Իսկ որ ես էդ հեղափոխության, ոնց որ ասում են, ակունքներում եմ կանգնած, երևի պատահականություն ա։ Չնայած ո՞վ գիտի ...

Բանաստեղծություններ

կբռնվեմ պայուսակիցս կբռնվեմ պայուսակիցս որ չընկնեմ կծամեմ շրթներկս որ սոված չմնամ հայելիս կպահեմ որ հասկանամ` ես ես եմ ոչ թե ուրիշը կկպնեմ ծառին որ կարդան` չի վաճառվում չի փոխանակվում վարձով չի տրվում հեռախոսի համար չկա դատարկ թերթիկներից մեկը պոկած մարդն էլ թող չզանգի լարից ընկած ես խոսում եմ աշխարհի հետ լարը փռթված հեռախոսով ու համր մարմինս ձգում եմ Երևանի փողոցնե ...

Հարեմի վարդ

Հարգելի ընթերցող, հետևյալ գլուխկոտրուկը լուծելուց հետո ձեր պատասխանը կարող եք համեմատել հեղինակի տարբերակի հետ (վերջում թարս տպված)։ Համընկնման դեպքում դուք կարժանանաք «Հարեմի վարդ» մրցանակին, լուծման այլ տարբերակները կարող եք ուղարկել violet@freenet.am հասցեով կամ պարզապես բերել ՆՓԱԿ։ Լավագույն պատասխանները կտպագրվեն մեր հանդեսում։ Հաջողություն ձեզ։ 7 կույս քույր + 7 գդալ + 7 պատանի + 7 զույգ ...

Տաղ անաւարտ` ի վերայ կլիտորիսոյ

Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,