«Տրոցկիստ-նացիոնալիստ գրական վիժվածք» 1930-ականների գրական մթնոլորտի շուրջ

Նացիոնալիզմի մեջ մեղադրելու պատճառները աբսուրդի էին հասնում: Ահա Հրաչյա Քոչարի հիմնավորումը՝ ինչու պետք է Վաղարշակ Նորենցին խիստ նկատողություն անել. «Նորենցն, իմ անկեղծ համոզմամբ, նացիոնալիստ է և նրա նացիոնալիզմը թափանցել է նույնիսկ նրա ընտանեկան կենցաղի մեջ: Պատահական չէ, որ սասունցի Վաղարշակ Նորենցի տղայի անունը Սասունիկ է: Վ. Նորենցն ու Ա.Բակունցի «Ծիրանի փող»-ի՝ Սասուն վերադառնալ ցանկացող հերոսը հիշեցնում են իրար»

ՍԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԸ

Ամերիկյան հասարակության ընդհանուր հակամտավորական տրամադրվածությունից բացի, սև մտավորականների նկատմամբ խորը անվստահություն ու կասկած կա հենց սև համայնքի ներսում։ Այս անվստահությունն ու կասկածը բխում են ոչ միայն սովորական մարդկանց հանդեպ մտավորականների գոռոզ ու մեծամիտ վերաբերմունքից, այլ, որ ավելի կարևոր է, սև մտավորականների համատարած մերժումից՝ տեսանելի կերպով, օրգանապես կապված մնալ աֆրո-ամերիկյան մշակութային կյանքին։

Հետք

կ՚ապրիմ հաւատալով, որ կեանքը ներածութիւն մըն է, հակառակ անոր որ գիտեմ թէ ներածութենէն ետք բան մը պիտի չգայ.

ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՉԷի Der Antichrist֊ը հայերեն՝ «Դերաքրիստոսը Անէծք քրիստոնէութեան դէմ»

Ուրեմն ահաւասիկ Նիցչէի մօտ երկու հիմնական կեցուածքներ, որոնք իրապէս բնազ­դային կեցուածքներ են, արտայայտուելէ առաջ գաղափարային ոլորտին մէջ։ Առա­ջինը իր հակա-քրիստոնէութիւնն է։ Երկրորդը՝ իր հակա-ժողովրդավա­րու­թիւ­նը։ Հա­կա-ժողովրդավարութիւն յանուն ինքնիշխանութեան։ Իսկ առաջինը, յա­նուն ինչի՞։ Հար­ցումը պիտի ղեկավարէ որպէս վերջա­բան հրամցուած ներկայ աշխա­տ­ասի­րու­թիւ­նը։

ԱՂԷՏԻ ՀՈՐԻԶՈՆԻՆ՝ ՊԱՏՈՒՄ ԵՒ ՎԵՐԱՊՐՈՂ ԲԼԱՆՇՈՅԻ ԱՐՁԱԿԻՆ ՄԷՋ

Բլանշոյի կը պարտինք դէպքին պատումնային կառոյցի բացայայտումը։ Դեռիդա ցոյց տուած էր անոր ճշմարտազերծ հանգամանքը։ Նշանեան այդ ընթերցումը տանելով քայլ մը անդին զայն կը կապէ ցեղասպանական կամեցողութենէն վերապրողի փորձառութեան։

ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ՏՐԱՄՎԱՅ

Տարածության զգացողությունն է փոխվել: Կորել է այդ ֆանտաստիկ ապրումը, որ Կովկասից մինչև Կամչատկա ու Կալինինգրադ քո անսահման հայրենիքն է, որ նույնիսկ տիեզերքն է քոնը, և շուտով ոտք կդնենք հեռավոր Մարսի վրա:
Տրամվայի գծերը հանեցին, բայց ինձ երբեմն հայտնվում է պատկերը անհայտ ու լքված փողոցներով միայնակ երթևեկող տրամվայի

Էպոս և վեպ*

Հենց այստեղ՝ ազգային ծիծաղի մեջ պետք է փնտրել վեպի նախնական բանահյուսական արմատները: Ժամանակակից իրականությունը, որպես այդպիսին, «ես ինքս» և «իմ ժամանակակիցները» և «իմ ժամանակն» են եղել հակասական (միաժամանակ և՛ ուրախ, և՛ ոչնչացնող) ծիծաղի սկզբնական առարկան: Հենց այստեղ է սկզբունքորեն նոր վերաբերմունք ձևավորվում լեզվի և խոսքի նկատմամբ: Անմիջական պատկերման, կենդանի իրականության վրա ծիծաղելու հետ մեկտեղ այստեղ ծաղկում է բոլոր բարձր ժանրերի և ազգային միֆի բարձր կերպարների ծաղրանմանակումն ու պարոդիան: Աստվածների, կիսաստվածների և հերոսների «բացարձակ անցյալը» պարոդիաներում և հատկապես ծաղրանմանակումներում «այժմեականանում» է, իջեցվում է և պատկերվում ժամանակակիցների մակարդակում, կենցաղային ժամանակակից մթնոլորտում՝ ժամանակակից ցածր լեզվով:

Նկուղային պատմության զուգահեռները

Ինչպես կոնկիստադորների առաջ, Հայաստանում էլ կապիտալիզմը դիմադրության չի հանդիպում ու ռեսուրսներն հոշոտում ու փողոցներ են անվանափոխում, բայց անունները չէին փոխում բռնության դեմ լինելու համար, քանի որ իրենք դարձան բռնացողներ, չէին անում մենիշխանության դեմ լինելու համար, քանի որ իրենք դարձան միապետներ։ Անունները փոխում էին որ ջնջվեն համայնականության հետքերը։

Միջանձնային հարաբերությունների կարգավորման սոցիալական և մշակութային մեխանիզմները հայկական բանակում

Մի անգամ ինքը բան ասեց, որ ակնհայտ աբսուրդ էր, ես ծիծաղեցի, ինքն ասեց՝ ով որ իմ ասածի վրա ա ծիծաղում.. ու ես լռվեցի, ես ինչ պիտի էդտեղ անեի, ես չգիտեի։ Երբեք բազար չէի արել, էդ հմտությունները չունեի ...Ես պետք է խփեի։ Ձևն էր տենց, ու եթե դու չես արել, պիտի կզած ման գաս:

Մեկուսանալով Իրականությունից. Գրառումներ քրեակատարողական հիմնարկից

Սամվել Սաղաթելյանը այս անգամ ցուցադրում է ոչ թե իր մերկ մարմնի պատկերումները, այլ իրական մարդկանց մարմիններ՝ ցուցահանդեսի այցելուների մարմիններ, որոնք միայն կարճ, հատուկ նախատեսված ժամանակահատվածով փակված են տարածքում, ու բանտարկյալների մարմինները, որոնց «փակվածությունը» պայմանավորված չէ ցուցահանդեսով, այն ռեալ է:

Քրիստիան Բատիկեանի հերոսները

կերպարները հիմնականում մնում են իրենց նեղ շրջանակում փակված և հենց դուրս են գալիս մանկության ապահով կոկոնից, հայտնվում են իրենց նմանների գորշ ու դաժան աշխարհում, ուր տարբերվելու ամենափոքր փորձն իսկ ծաղրի առարկա է դառնում

Կրկին կարդանք Մեծարենցի «Ջրտուք»-ը

բնության երկու հզոր տարրերի՝ ջրի և հողի միջոցով տեղի ունեցող տիեզերական արգասավորության մեծ խորհուրդն է

Ցտեսություն, Ծիտ. վերջաբանի փորձ

Կապիտալիզմի համակենտրոնացման ճամբարներներում կկարողանա՞ վերապրել այն գրականությունը, որը (ձանձրալի է), (չի սպառվում), (նորաձև չէ), (Originality չէ), (հանճարեղ չէ), (անկրկնելի չէ), (ցնցող չէ), (Ան-թարգմանելի է):

Կոտրած հայելու բեկորների անդրադարձը

Այդ աշխարհի քաղաքականությունը ստեղծում են հեղինակները, որը ոչ միայն պարզապես հակադրվում է քաղաքական համակարգին, այլ ինքն է սահմանում իր օրակարգը: Գրականությունը ոչ թե սպասարկում է հասարակական պահանջները, այլ ինքն է ստեղծում հասարակություն, ինչպես գիտությունները, քաղաքականությունն ու փիլիսոփայությունը, բայց ի տարբերություն ու ի լրումն սրանց` փրկելով աշխարհը միանման ու միաչափ պարզունակությունից:

Արխիւին չորրորդ եզրը

Արխիւախտին ամենէն ցայտուն ներկայացուցիչներն են այսօր պատմագէտները, քանի որ իրենց գիտութիւնը հիմնուած է իրապաշտութեան՝ ռէալիզմի սկզբունքին վրայ։ Իրենք այդ սկզբունքին ներկայացուցիչներն են, իրենց անձերէն եւ իրենց կատարած աշխատանքէն անկախ։ Ըլլալով ռէալութեան՝ բուն իրականութեան սկզբունքին ներկայացուցիչները, առաջին հերթին իրե՛նք կը հպատակին արխիւի օրէնքին, որուն համաձայն (կը յիշէ՞ք) իրականութեան ներկայացումը իրականութիւնը ներկայացնելու անկարելիութեան ներկայացումն է։

Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ

Ռուսաստանը գլխավորապես մի բան չի հանդուրժում և հարվածում է, երբ իր սահմանակից երկրները անցնում են հակառուսական դաշինքների մեջ՝ հիմնականում, երբ ձգտում են մտնել ՆԱՏՕ: Ռուսաստանը, ոչ առանց հիմքի, դեպի իր սահմանները ՆԱՏՕ-ի ամեն առաջխաղացման մեջ իր անվտանգությանը սպառնալիք է տեսնում: Բայց սա այն է, ինչին ձգտում է հայկական ռուսաֆոբիան. խաղալով մարդկանց ազգային ինքնասիրության վրա, քարոզելով, թե Հայաստանը անկախ չի, «անկախացնելու» անվան տակ երկրից հանել տալ ռուսական ռազմաբազաները, Հայաստանը մտցնել եվորասոցացման պայմանագրի մեջ և ՆԱՏՕ:

Մահվան սեռը . Ինչո՞ւ է Կին լինելը դեռ վտանգավոր

Թե «Դանիայի աղջիկը» ֆիլմի թե «Մենակության շտամպը» գրքի հերոսներն այնքան են ընտելացել տղամարդկային պատկերացմանը, օբյեկտիվիզացիային, որ իրենք էլ իրենց իբրև օբյեկտ են դիտարկում ու ներկայացնում:

Պըլտեանի Համար

Սպասեցիր մինչեւ աչքդ արեւի կուրցնող լոյսին վարժուէր, եւ տեսնէիր վերջապէս, որ դուն ալ հոն էիր, կարաւանին մէջ, մեծ պապայիդ քովը. կը քալէիր:

Ամպի ծվեն Զապատիստներից

Դուք գտնվում եք ապստամբ զապատիստական տարածքում: Այստեղ ժողովուրդը հրամայում է, կառավարությունը՝ ենթարկվում

Թ is for Թարգմանություն

Բառացիությունը պարանի մի ծայրից մյուսը գնալու գործողությունից վեր է ածվել սարդոստայնի հնարավոր բոլոր թելերով անցնելու ու նորից մեկ եւ նույն թելին վերադառնալու գործողության, որից ձգելով միայն կարող ես որսալ ` ունենալով ամբողջ ցանցի տեղեկությունը: Այդ մեկ եւ նույն թելին վերադառնալն ու այդ միավորը փոխարկելու փորձն է բառացին:

Վկայագրութիւն, Զոհագործում, Ներում. Որբունիի «Թեկնածուն» վէպին մէջ

Բոլոր իրական վկայութիւններուն ետին կանգնած է այս մէկը, որ¬պէս անոնց ճշմարտութիւնը, անոնց էութիւնը երեւան բերողը. զոհագործական վայելքին ենթարկուած ենթակային վկայութիւնն է։ Բացարձակ վկան, մարդասպանի խելագարութեամբ, կը վկայէ վայելքին մասին, դահիճին զոհագործական վայելքին կրաւորական ենթական եղած ըլլալուն մասին։ Ողջ-մեռեալին վկայութիւնն է, բացարձակ զոհին եւ բացարձակ վերապրողին վկայութիւնը, այն մէկը որ կը զետեղուի այդ անհաւանական եւ ամէն պարագայի «վիպական» տարածքին մէջ, մեռցնելուն եւ ինքզինք մեռցնելուն միջեւ, սպանութեան եւ ինքնասպանութեան միջեւ բացուած տարածքին մէջ։

«Վերապատմումի» վերապատմում

Անցյալի կարևոր հատկանիշներից մեկն այն է, որ երբ ու ինչքան նայում ես` փոխվում է: