Կոնային աչքը

թարգմանիչ. Մարկ Նշանեան

Այդպէս կապուած, անասնական ճիչեր արձակող բերանը հող կը կլլէ, եւ ընդհակառակը սրբանային ճեղքուածքը, պոռոտ վարդագոյն, երկնքին դարձած է ծաղիկի մը պէս (ցիցին ծայրը մտցուցած է փորին եւ ծալլուած սրունքներուն միջեւ)։ Այդ մասը միայն, իր ապշեցուցիչ յայրատութեամբ, դուրս կ՚ելլէ փոսէն վեր։

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՓՈՐՁԸՆԿԱԼՈՒՄԸ (մաս 4)

Պիտի ըլլար ուրեմն վերապ­րող մը։ Բայց այս անգամ ո՛չ թէ զոհագործական մահ­ուան տրամաբա­նու­թեան իմաստով։ Վերապրող մը, այն մէկը որ կը վերադառնայ մեռեալ։ Կը վերա­դառնայ որպէս մեռեալ վկան։

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՓՈՐՁԸՆԿԱԼՈՒՄԸ (մաս 3)

Աստուծոյ բացակայութիւնը  փակուիլ մը չէ այլեւս։ Բացուիլ մըն է դէպի անհունը։ Աստուծոյ բացակայութիւնը աւելի մեծ է, աւելի աստուածային է, քան Աստուած

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՓՈՐՁԸՆԿԱԼՈՒՄԸ (մաս 2)

Առաջին «արգիլում»ը, Բատայլի համաձայն, դիա­կին մօտենալու արգիլումն է։ Ատկէ կը ծնի ինչ որ Բատայլ կը կոչէ (հետեւելով կրօնք­ներու պատ­մութեան մաս­նա­գէտներուն) սրբազնականը, ֆրանսերէն՝ le sacré։ Այդ առաջին ար­գիլումը կը կապէ յետոյ ձեւով մը աշխատանքի աշխարհին, որով կը սկսի ըստ իրեն մարդկայ­նու­թիւնը, հակադրուած սեռականութեան եւ մահուան ոլոր­­տին

ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆԻ ՓՈՐՁԸՆԿԱԼՈՒՄԸ (մաս 1)

Արուեստը միայն, ար­ուես­տի անգթութիւնը միայն, անմարդ­կային պա­հերու պատկերացումով, հնարաւոր կը դարձնէ այս ձեւով մասնակցիլը, աւե­րումի մը մասնակցիլը, բայց առանց աւե­րուե­լու

Ինչու և ինչպես վերընթերցել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը

Աբովյանը գնում է երկու տարբեր սկիզբների համաձուլման ճանապարհով` արևմտյան ֆորմա և արևելյան պատմողի ձայն` գումարած տեղական` հայկական նյութ:

Մարտահրավեր արդարությանը. անդրադարձ Բայադյան-Մարտիրոսյան զրույցին

Այժմ արդեն ստիպված պետք է ես մեջբերեմ Չարենցի խոսքը.

1937 թ. իր տետրակներից մեկում  Չարենցը դատողություններ, նշումներ է անում թվերի վերաբերյալ և բառացի գալիս հետևյալ եզրակացության.

«Աբեղյանը քաքել է մեր թվերի վրա»

Զապէլ Եսայեան. Գրականութիւնը որպէս մրցադաշտ

Զապէլ Եսայեան Ի. դարու հայ գրականութեան ամենէն սիրուած և ամենէն բախտաւոր անուններէն մէկն է1: Գոնէ երևութապէս: Յորդ արտադրող («Գործը ընդարձակ է քան ամբողջ արդիւնքը մեր բոլոր կին գրողներուն», կ՚ըսէ Օշական իր մասին), ամենուրեք պատնէշի վրայ, յաճախ հայ թերթերու աշխատավարձքին կարօտ ըլլալուն, միշտ իր անունը հաստատելու սիրոյն, և աւելի ուշ՝ գաղափարներ պաշտպանելու, պայքար մղելու, թշնամիներուն դէմ սուր ճօճելու, և ինչո՞ւ չէ՝ իր ներքին յաճախանքներէն ազատելու:

Չարենցը` մարգարե

Թեև Չարենցը մի շարք ժանրերի վարպետ էր` սկսած 18-րդ դարի թիֆլիսահայ գուսան Սայաթ-Նովայի երգասացության ոճից մինչև fin-de-siecle-ի (դարավերջի) խորհրդանշական ու հռետորական ոճերը (Բալմոնտի ձոներն առ անորոշն ու տխուրը) և հեղափոխական Ռուսաստանի (Մայակովսկու հուժկու ռադիո-ընթերցումները) գրական ավանդույթները, Չարենցի լավագույն բանաստեղծություններն իրականում ոչ մի առանձին ուղղություն չեն ներկայացնում: Դրանցից մեկը` «Կատուներն ու ես», պատմում է վաղ գարնան, հալչող ձյան և խանդի մասին, մյուսը` «Մահվան տեսիլ», սկսվում է թավջութակի ձգված լարի ձայնի պատկերից:

Բանասիրութիւն եւ հումանիզմ Եդուարդ Սայիդի մօտ

"Գաղութատիրութիւնը ինքնին հումանիզմ է" ըսի ու անցայ: Այդ նախադասութիւնը, այդ առաջադրութիւնը կը կրկնէ ու կը յարասէ իմ փիլիսոփայական ուսուցիչներէս մէկուն՝ Ֆիլիփ Լակու-Լաբարթի գրածը, իր 1987ի La Fiction du politique հատորին մէջ, ուր կ'ըսէր շատ աւելի ցնցիչ կերպով՝ "Le nazisme est un humanisme" այսինքն՝ "Նացիզմը ինքնին հումանիզմ է"։

Էդուարդ Սայիդ. լեզվի առևանգման ու փաստեր ստեղծելու շուրջ

թարգմանիչ. Միսաք Խոստիկյան

2001թ. հունվարին Վիենայի Ֆրոյդ ընկերությունը, ուր Էդուարդ Սայիդը դասախոսություն պիտի կարդար եգիպտական, հունական ու պաղեստինյան քաղաքակրթություններով Ֆրոյդի հմայվածության մասին, չեղյալ հայտարարեց նրա ելույթը, երբ ընկերության մի քանի անդամներ տեսան Պաղեստինում քար նետող Սայիդի` 2000-ի հուլիսին լայնորեն տարածված լուսանկարը: Էդուարդ Սայիդի լուսանկարը՝ թափով ետ պարզած բազուկով, ձեռքին, ըստ երևույթին լո ...

Արվեստի մանիֆեստ

արվեստը այն է, որ ուզում ես արվեստից խոսես, բայց խոսում ես քաղաքականությունից,

արվեստը մեր տարածաշրջանում այդպես էլ չստեղծված ռոք-երաժշտությունն է,

արվեստը լատինատառ SMS հաղորդագրություններն են,

արվեստը այլընտրանքային սեռական կողմնորոշումն է,

Սովետում ծնված լինելու անբախտությունը

Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին:

3-րդ հարկ

Լվացքի մեքենան վերցրել էի Ռուզան Ավետիսյանից, որ սովորում էր մեր ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Իմ մտահղացմամբ՝ այս օբյեկտը պետք է ուշադրություն հրավիրեր արդեն 70-ականների սկզբից մեր արվեստի մեջ մեծ թափով ընթացող ապրանքայնացման խնդրի վրա:
Ցուցահանդեսի կազմակերպիչ երիտասարդ կոմունիստները լվացքի մեքենան առգրավեցին, սկզբում տարան շպրտեցին մոտակա աղբակույտի մեջ։

Ռակթեր. արտացոլումը որպես խամրած ձգտումների պատկեր կամ կարդացեք ա ամսագրում

Ես կարծում եմ, որ ամեն ոք պետք է լինի մեքենա։ Էնդի Ուորհոլ Երկրորդ համաշխարհայինին հաջորդող երկու տասնամյակները, հաղթահարելով ետպատերազմյան ճգնաժամը, երևան բերեցին արվեստագետների, որոնք փորձում էին բացել  արվեստի չափազանց հերմետիկ դռները և մաքուր օդ ներս թողնել փողոցից։ Այս արվեստն անդրադարձավ արժեքների վերագնահատման հարցին և մարդկանց հայացքն ուղղեց դեպի արվեստի զարգացման անհայտ հորիզոնները ( ...

Արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ

Սառնամանիքը նկարներ է նկարում պատուհանի վրա։ Քամին երգում է ժայռերի մեջ։ Քամին և սառնամանիքը ստեղծագործում են՝ առանց մարդու միջամտության։ Եթե քամին և սառնամանիքը գոյություն են ունեցել մարդուց առաջ, իսկ դա հնարավոր է թվում, ապա կարելի է պնդել, որ «արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ»։

Գրականութեան արանքին

2005ի աշնան լոյս տեսաւ Շուշանիկ Կուրղինեանի անգլերէն լեզուով մէկ հատընտիրը, Շուշան Աւագեանի թարգմանութեամբ, եւ Վիկտորիա Րոուի յառաջաբանով (I Want to Live։ Poems of Shushanik Kurghinian, Translated by Shushan Avagyan, AIWA Press, 2005)։ Այս տարի՝ 2006ի ամառը, Երեւանի մէջ լոյս տեսաւ նախորդ հատորի թարգմանիչին՝ Շուշան Աւագեանի ինքնագիր հատորը՝ Գիրք անվերնագիր։ Փոխան հրատարակիչի անունի՝ տիտղոսաթերթը կը ...

Զուգահեռ. Բակունցի «Միրհավը» և Ուոլլերի «Մեդիսոնի շրջանի կամուրջները»

Զանգեզուրը և Օհայոն։ Երկրագնդի հակառակ երեսներում։ Ի՞նչը կարող էր կապել էս երկու՝ տարբեր ժողովուրդներով բնակեցված երկրները։ Ես մի կապ զգացի, երկու գրողների տեքստերում երկու տարեց մարդկանց նույն զգացմունքը,  որ կրկնվում է գրեթե նույնությամբ։ Դիլան դային և Ֆրանչեսկան՝ իրենց կյանքի մայրամուտին, մեկն անցած դարի 20-ական թվերին, հավանաբար Ղափանի շրջանի Զեյվա գյուղում (ենթադրում է գրականագետը), մյուսը ...

Շեղուածք

Ս.Տ.-ին Բարակ, ոչ շատ խորունկ անցք մըն է որ կը տանի արքայական պալատի պարտէզները։ Ատոնք չեն տեսնուիր դուրսէն, ո՛չ իսկ մթին, խոնաւ մուտքէն, ուր գրախանութ մը նորոյթ գիրքեր կը ցուցադրէ. Լէյդի Դի, Մոնաքոյի ամուսնալուծուող իշխանուհիները, մարմնակրթանքի երկդիմի հերոսներ։ Տեղը նման է վենետիկեան այն անցքերուն, որոնք շէնք մը կը կտրեն, կը փորեն կարծես, որոնց վրայ կը կքի գրեթէ վերի յարկը, կը թուին պահ մը ան ...