Կեղտոտ պոեզիա

Ես թույլ եմ տալիս, որ թաթիկներդ քանդեն իմ մետաքսե վերնաշապիկի ճարմանդները, որովհետեւ տեսնում եմ քո մոլորվածությունը, առանց իմ մարմնի այս աշխարհում կորչելու անխուսափելիությունը։ Ես խղճում եմ քեզ, ատում մյուս կանանց, որոնք համարձակվել են քո առաջ փակել իրենց վերնաշապիկները, որ դու կորչես, չքանաս, մեռնես, օտարվես այս աշխարհից։ Իսկ իմ վերնաշապիկը դեռեւս հագիս է, գիտեմ՝ դա ողբերգություն է, որ մինչեւ հիմա (մենք տասը րոպե է՝ արդեն առանձին ենք) այն դեռ չի ընկել իմ վրայից, քո թաթիկները դրա տակից շոշափում են իմ կրծքերը:

Բանաստեղծություններ

մերին շռում էր պոդյեզդում ուուուհու մերին դնում էր արևային ակնոց մերին ուտում էր խնձոր կարմիր բայց կառլսոնը չէր վերադառնում

Blabl

Պառավի դեմքին տարօրինակ ժպիտ կար։ Կարծես ինչ-որ բան էր կռահում։ Պառավի ետևից ներս եկավ պուպուլիկը...

www.dzandzruit.am

Ձանձրույթը նման է սեքսին նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածին։
20/11/2007

Պատմվածքներ

Բաբուլյը և իմ սեռական օրիենտացիան Կյանքումս երբեք Հայաստանից այսքան երկար չեմ բացակայել։ Որ ասեմ՝ կարոտից գժվում եմ՝ սուտ կլինի։ Երևի այն պատճառով, որ տեղափոխվելիս գիտեի՝ մշտական եմ տեղափոխվում, ու նաև եկածս տեղը՝ Մերձմոսկովստան (իմ ստեղծած բառը), շատ էլ լավն է։ Բայց մի քանի հետաքրքիր փոփոխություններ եմ նկատել իմ մեջ։ Նախ որ՝ չնայած ամբողջ կյանքումս Երևանում տանը համարյա թե մենակ ռուսերեն եմ խո ...

Բանաստեղծություններ

Լոգարանիդ հայելին եմ հանվում ես քրտնում եմ։

Անձամբ ճանաչում եմ

քիչ էր մնում լացեմ / էնքան անհամ էր / խնձորը որ առա / հետո հիշեցի որ / ուրիշ խնձոր / փաստորեն չկար / ու լաց էղա / սպիտակ ականջներով շան համար / որ շուկայի դռանը կանգնած էր

Բանաստեղծություններ

զու-զու-զուգարան հանգստի վայր դու հոգեկան զու-զու-զուգարան տուտուզների դու հոգեբան

Ոստիկանին ինչպե՞ս վերացնել

Այս պատմվածքը գրել եմ մոտ երկու տարի առաջ և ուզում էի տպել «Ինքնագրի» առաջին համարում, բայց քանի որ համարի արձակ գործերը շատ էին, բանաստեղծությունները՝ քիչ, ես բանաստեղծություն գրեցի ժուռնալիս խաթեր ու սա պահեցի՝ հիմա տպեմ։ Ասեմ, որ շատ հաճելի է սեփական ժուռնալի խաթեր գրելը։ Բայց չեմ կարող ասել, որ սա արձակիս առաջին փորձն է, քանի որ սկզբում հենց պատմվածքներ էի գրում։ Հերոսուհիս միտողանի տետրը ծ ...

Ոտքերդ վերմակին համեմատ

Անահիտ ճան խնդրում եմ ուղարկիր մի լուսանկար եւ քո մասին մի քանի տող... պահանջողը Վիոլէ՛թն է... եթէ մէկ կամ երկու տարի առաջ ըլլար այս խնդրանքը պիտի սարսափէի՜ փախչէի՜ ծակիս մէջ պահուըտէի՜... իմ մասիս ես ի՞նչ ըսեմ պիտի ըսէի... կարեւորը մարդուս գործն է որ կը գլորի ու կը պատմէ ինչ որ պէտք է երեւի... սակայն այսօր այս խնդրանքին դիմաց ո՛չ կը սարսափիմ ոչ կը փախչիմ ոչ ...

Մաշայի օրագիրը

2002, հունիսի 26 Վերադարձա տուն, նստեցի բազկաթոռին ու ծածկվեցի վերմակով։ Արդեն երեկո է։ Անցած գիշերը արթնացրեց հիշողությունները։ Հիշեցի Անդրեի պատշգամբը, ինչ-որ մեկի ծննդյան օրը իմ խելագարությունը։ Աղաչում էի նրան, որ խաչ փորագրի իմ մարմնի վրա խոհանոցային դանակով։ Նա չէր համաձայնվում, իսկ հետո նրա դուրն էլ եկավ։ Երկուսս էլ հարբած, հյուրերից փախած։ 9-րդ հարկն էր, ես գլուխս դուրս հանեցի ու նայում ...

Ռակթեր. արտացոլումը որպես խամրած ձգտումների պատկեր կամ կարդացեք ա ամսագրում

Ես կարծում եմ, որ ամեն ոք պետք է լինի մեքենա։ Էնդի Ուորհոլ Երկրորդ համաշխարհայինին հաջորդող երկու տասնամյակները, հաղթահարելով ետպատերազմյան ճգնաժամը, երևան բերեցին արվեստագետների, որոնք փորձում էին բացել  արվեստի չափազանց հերմետիկ դռները և մաքուր օդ ներս թողնել փողոցից։ Այս արվեստն անդրադարձավ արժեքների վերագնահատման հարցին և մարդկանց հայացքն ուղղեց դեպի արվեստի զարգացման անհայտ հորիզոնները ( ...

Բալագոյե

Ընդե հիպպիներ էին պպզած, ասի՝ սիգարեթ չե՞ք տա։ Ասին՝ չունենք։ Ես էլ մի վեց հատ ջին-տոնիկ էի առել, էն վախտ հլա նոր էին դուս եկե դրանք, շատ լավն էին։ Խմում էիր լիմոնադի պես, ազդում էր գինու պես։ Մեկ էլ մեկն ասեց, իսկ դուք մեզ ջին-տոնիկ չե՞ք հյուրասիրի։ Վախենում էի նեֆորմալներից, գիտեի թե թափթփուկներ են ու մուրացկաններ, կյանքի հատակն են, միշտ հեռու էի մնում՝ հանկարծ իրանց սպիդոտ շպրիցներով ինձ չծակեն, կողքս չնստեն, հանկարծ ոջիլ չգցեն...

Արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ

Սառնամանիքը նկարներ է նկարում պատուհանի վրա։ Քամին երգում է ժայռերի մեջ։ Քամին և սառնամանիքը ստեղծագործում են՝ առանց մարդու միջամտության։ Եթե քամին և սառնամանիքը գոյություն են ունեցել մարդուց առաջ, իսկ դա հնարավոր է թվում, ապա կարելի է պնդել, որ «արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ»։

Գրականութեան արանքին

2005ի աշնան լոյս տեսաւ Շուշանիկ Կուրղինեանի անգլերէն լեզուով մէկ հատընտիրը, Շուշան Աւագեանի թարգմանութեամբ, եւ Վիկտորիա Րոուի յառաջաբանով (I Want to Live։ Poems of Shushanik Kurghinian, Translated by Shushan Avagyan, AIWA Press, 2005)։ Այս տարի՝ 2006ի ամառը, Երեւանի մէջ լոյս տեսաւ նախորդ հատորի թարգմանիչին՝ Շուշան Աւագեանի ինքնագիր հատորը՝ Գիրք անվերնագիր։ Փոխան հրատարակիչի անունի՝ տիտղոսաթերթը կը ...

Զուգահեռ. Բակունցի «Միրհավը» և Ուոլլերի «Մեդիսոնի շրջանի կամուրջները»

Զանգեզուրը և Օհայոն։ Երկրագնդի հակառակ երեսներում։ Ի՞նչը կարող էր կապել էս երկու՝ տարբեր ժողովուրդներով բնակեցված երկրները։ Ես մի կապ զգացի, երկու գրողների տեքստերում երկու տարեց մարդկանց նույն զգացմունքը,  որ կրկնվում է գրեթե նույնությամբ։ Դիլան դային և Ֆրանչեսկան՝ իրենց կյանքի մայրամուտին, մեկն անցած դարի 20-ական թվերին, հավանաբար Ղափանի շրջանի Զեյվա գյուղում (ենթադրում է գրականագետը), մյուսը ...