բանաստեղծություններ

Լուսանկարը` Անուշ Բաբաջանյան
02/01/2010

տաիշա և լհասա դե սելա

Իմ վրացահայ ընկեր Դավիթ Վիրաբյանին


գլուխս շարժում եմ ձախ ու աջ
հետո աջ ու ձախ
տնօրենիս կողից աչքով ա տալիս դիզայները
կամացից իջացնում եմ մայկաս
որ քշտվել ա վերև
ու բացել ա փոր-մորս

ականջներիս մեջ երգում ա լհասա դե սելան
ինքը երգում ա իրա տխրոտիկության մասին
լսում եմ ու նորից լսում
չեմ կարում կտրվեմ ես լհասայից
չգիտեմ խոսքերը
ու չեմ էլ հասկանում
բայց գիտեմ որ երգում ա իրա հոգու մասին
իրա՜ ի՜մ ու քո՛ հոգու մասին

սենյակ ա մտնում ուրիշ մի մեկը
ու տարածվում ա ուրիշ մի տեսակ դուխու հոտ
տաիշային տանում ա շատ տարիներ առաջ
էդ դուխու հո՛տը
իրան հիշացնում ա առաջին սերը
իրա վրից գալիս էր դուխու էդ հոտը
իսկ լհասան երգում ա ականջներիս մեջ
տաիշան ոչ մի պյան ու ոչ մեկին չի մոռանում
նամանավանդ հոտերը

լհասա՛ լհասա՛ լհասա դե սելա՜
երգիր անըդմեջ դու լհասա դե սելա՜
հանիր տաիշի հոգու մեջից ամեն ինչ
թող ոչ մի պյան չմնա մեջս
մեջս լինի դատարկ
ու աչքերս լինեն դատարկ ու անտակ

էդ հոտը մեջս զարթնացրեց անկապ հիշողություն
դու հոտ չունես բնավ որ հոտով հիշեմ քեզ հետո
դու հոտ չունես բնավ ու հոտով չեմ հիշի քեզ հետո

լհասան երգում ա տաիշայի չսիրո մասին
չսերը հոտ չունի
ինքը ուրիշ պյան ունի
ինքը ունի հիշողության հոտ
հիշողությունը անկապ ա
այսինքն ինքը հեչ էլ անկապ չի
ինքը ուղղակի ուրիշ տեսակ ա

տաիշը ձեռի հետ նայում ա էս նույն տեքստը ու ձեռի հետ հյուսում ա երկարած չոլկի ձախ
կողմը

լհասա՜ լհասա՜
ինչու՞ դու մեռար կրծքի քաղցկեղից
ես էլ կմեռնեմ
ինչպես նաև դո՛ւ նա՛ ու մե՛նք բոլորս մի օր երբ կգա ժամը

ու մի գուցե մի մեկն այնժամ հարցնի թե ինչո՞ւ մեռար դու տաի՛շա
կամ էլ չհարցնի
ինձ համար այնժամ դա արդեն մեկ կլինի կամ էլ ոչ

լհասա՜ լհասա՜
ինչու՞ դու մեռար 37 տարեկանում
ժամը չէր դեռ
կարող ա ես էլ մեռնեմ 37 տարեկանում
բայց ես չեմ մեռնի 37 տարեկանում
որովհետև 48 եմ արդեն

ես գրում եմ սա անկապ հավեսի համար
լրիվ անկապ որովհետև գործի ժամ ա հիմա ու հավես չունեմ ուրիշ պյանի
ինչ- որ պետք ա արել եմ
ու անկապ ժպտում եմ
սենյակ մտնող ու խառնված տնօրենիս
ինքը հարցնում ա տաիշա ի՞նչ ես դու գրում
ասում եմ բանաստեղծություն
տարօրինակ նայում ա դեմքիս տնօրենը
իսկ ես լսում եմ լհասա ու գրում էս տեքստը

տնօրենս խառնված վազում ա սենյակից սենյակ
իսկ ես լսում եմ լհասա դե սելա
ու գլուխս շարժում եմ ձախից աջ հետո աջից ձախ
մարմնով ճոճվում եմ ձախից աջ ու հետո աջից ձախ

ինչ որ մեկը կհամարի սա անկապություն
ու կմտածի թե տաիշը խելքը գցել ա
տաիշը շուտվանից ա խելքը գցել ասեմ տենց մտածողին
էն ժամանակ երբ ծնվել ա

տաիա՜ տաիշա՜
ինչո՞ւ դու ծնվեցիր
որ մի օր մեռնե՞ս ինչպես լհասան կամ էլ չմեռնես
ո՞վ գիտի վաղն ինչ ա լինելու
միգուցե ես հենց վաղն էլ մեռնեմ
կամ էլ հենց հիմա երբ լսում եմ լհասա դե սելա
տաիշն արդեն մի անգամ մեռել ու նորից ծնվել ա
բայց խի՞ մի անգամ
հա էլ ծնվել ու նորից մեռել եմ
մինչև դարձել եմ տաիշա48

լհասան երգում ա ականջներիս մեջ իսկ ես գլուխս տանում եմ ձախ ու աջ, հետո աջ ու ձախ
մարմնով ճոճվում եմ ձախ ու աջ, հետո աջ ու ձախ
մայկես քշտվել ա սավսեմ վերև
բացելով փոր-մորս
աչքերիս դիմաց տնկվել ա երկարած չոլկիս ձախ կողմի պոչը

կինո մոսկվայի ամառայինը մնացել ա բորտին
ինքը կքանդվի հաստատ բայց ես չեմ ուզում էդ
ինչպես նաև էն որ լհասան մեռներ կամ մհերը ենոքյան նստեր

ով գիտի թե խի՞ ա կյանքը սենց
ես գիտեմ
թե խի ա սենց
բայց համաձայնվել եմ արդեն
հազարամյակներ առաջ
երբ տաիշա չէի
բայց հիմի արդեն համաձայն չեմ էլ
ու կպայքարեմ ինչքան ուժ ունեմ
փոշմանել եմ արդ որովհետև կոնկրետ ինձ չեն հարցրել
ու կպայքարեմ ինչքան ուժ ունեմ

տաիշա՛ տաիշա՛
տնօրենս քայլում ա սենյակից սենյակ
իսկ ես լսում եմ լհասա դե սելա
ու գլուխս շարժում եմ ձախից աջ հետո աջից ձախ
մայկես սավսեմ քշտվել ա վերև ու բացել ոչ միայն փոր-մորս

երբ տաիշը փոքր էր
ուզում էր դառնար տան կնիկ
ու բերեր մի բոլուկ էրեխա
իրեք աղջիկ ու էրկու տղա
տաիշա՜ տաիշա՜
բայց լրիվ կտցրած ես դու ծնվել
ինչ խելքդ գցածն էս բայց դու ծնվել

էրկու տղա մտածում էր տաիշը
որ իրար թև թիկունք ըլնեն
իսկ իրեք աղջիկ
որ իրար օգնեն նոր տարվա անթիվ անհամար կաստրուլկեքով փաթթվելիք տոլմեն
սարքելուց
որ հերթով անեին սաղ գործերն ու համ էլ տելեվիզրից հետ չմնային

հենց գալիս էր նոր տարին
ախպերներս նստած տելեվիզրի առաջ լավ կինո ու հաղորդում էին նայում
իսկ ես կուխնիում նստած տոլմա էի փաթթում կամ էլ տորթ թխում
կամ էլ սալաթ-պյան ու տենց մինչև նոր տարվա գիշեր
ու միշտ նախանձել եմ էն աղջիկներին
ում մամաները սաղ գործերն անում էին ու իրանց աղջիկներն` ինչ ուզում անում էին

իմ մաման հիվանդ էր
ու ես մենակ նոր տարին չէ որ չէի կարենում նստեի տելեվիզրի առաջ
ամառները բուրդ էի չփխում ու լուսամուտ լվում
տան մաստիկա պյան-մյան ուբոռկա լվացք-պյան
երբ հինգերորդ դասարան էի մորքուրս ասեց տաիշ դու մեծ աղջիկ ես արդեն
լվացք չես կարո՞ւմ անես որ էն մյուս մորքուրդ պիտի ձեր տան լվացքը անի
ու տենց ջոկեցի որ արդեն մեծացել եմ
շատ տարիներ հետո պապիս մեռելի սփխեչի վրա էդ նույն մորքուրիս մի լյավ խչմարեցի
բայց էդ մասին ուրիշ օր

քննությունների վախտ երբ մեր կուրսեցիները մենակ պարապում էին
ես համ էլ տան ուբոռկա էի անում բուրդ էի չփխում ու յորղան կարում

լհասա՜ լհասա՜
լհասա՛ դե սելա՛ ինչո՞ւ դու մեռար այդքան շուտ

տաիշա՜ տաիշա՜
տաիշա՛ն լսում ա լհասա դե սելա ու սաղ մարմնով ճոճվում ա խառը կողմերով

սաղ կյանքս երազել եմ պրծնեմ էդ ուբոռկեքից ու տան գործերից
ու երբ որ էկավ վախտը
թքեցի ալամ աշխարհի ու հենց իմ վրա
տունս օրերով կեղտոտ ա` տանձիս չի
լուսամուտներս երկրորդ տարին ա ֆռռում` էլի տանձիս չի
պատալոկի անկյունիկներում սարդերը իրար սեր են խոստովանում
ու ճանճ բռնում` սավսեմ տանձիս չի
չեմ էլ հիշում թե երբ եմ վերջի անգամ ճաշ սարքել
ուտում եմ ամեն զիբիլ
երբ որ վախտին երազում էի իմ համար սարքել ամեն ինչ
տեսակ-տեսակ ու վայելել ազատությունս
այ էսի տանձիս ա

ի՞նչ ազատություն ի՞նչ պյան
ես վանդակում եմ
կյանքի սարքած վանդակում ու չեմ կարում անեմ էն ինչ ուզում եմ
տաի՛շա տաի՛շա դու վանդակում ես ինչպես բոլորը
բայց իրանք էդ մասին չգիտեն
ու ապրում են բաց երկնքի տակ

ես լսում եմ լհասա դե սելա ու գլուխս տանում եմ ձախ ու աջ ու հետո էլ աջից ձախ
լհասա՜ լհասա՜
լհասա՛ դե սելա՛

մհեր ենոքյանը ճաղավանդակում նստած էր ոնց որ կենդանին վանդակում
տաիշը կատաղել ու լացել էր
ո՞նց կարան մարդուն պահեն վանդակում
ու էդ կոչվում ա ժողովրդավարությո՞ւն
մենք արդեն տասը տարի ա ինչ թոմ թազա դարում ենք
մարդու արժանապատվությունը նսեմացնող վանդակ
մարդը կարա նստի խցում մեկուսարանում բանտում բայց ոչ վանդակում
մարդը վանդակում
ճաղավանդակում
ոնց որ գազանանոցում
մարդն ինչպես գազան
նստած վանդակում

մենք էլ ենք վանդակում
կյանքի վանդակում
բայց մեր վանդակի սահմանները լեն են
ճաղերն էլ աչքի համար չտեսանելի

լհասա՛ լհասա՛ ինչո՞ւ դու մեռար լհասա՛ դե սելա՛
մենք ապրում ենք դեղին արևի տակ ու կանաչ խոտերի վրա
լհասա՜ լհասա՜ ինչո՞ւ դու մեռար
տաիշան սիրում ա քեզ

տաիշա՜ տաիշա՜ ինչո՞ւ դու ծնվեցիր

տաիշան լսում ա լհասա դե սելա
գլուխը տանում ա ձախ ու աջ հետո աջ ու ձախ
ճոճվում ա բարակ մեջքը տաիշի
ձախից աջ հետո էլ աջից ձախ
ականջների մեջ նորից ու նորից
երգում ա լհասա դե սելան

տուտուզշաժոցի սալսա

Նվիրում եմ Սիեթլաբնակ իմ ընկերուհի Տատյանա Մոսինային

սա՜լսա սա՜լսա բոլորը պարում են սալսա
տուտուզները շարժվում են. սալսա՛
տուտուզները ժշխվում են. սալսա՛

իրեք օր ա ուզում եմ գրեմ տուտուզշարժոցի սալսա
բայց գրվում ա սա՛լսա սա՛լսա բոլորը պարում են սալսա
դե ուրեմն թող լինի սա՛լսա սա՛լսա բոլորը պարում են սալսա

տուտուզները շարժվում են սալսա՛
մարմինները գալարվում են սալսա՛
դահլիճի օդը շնչում է սա՛լսա
տաիշը պարում է սա՛լսա

տաի՜շ դու տաի՜շ սալսա բայց գիտեի՞ր որ թռել էիր պարելու սալսա՛
թե՞ տուտուզ շարժելու մի տեղ էիր գտել ու ուզում էիր տուտուզդ շարժել
սալսա՛ սալսա՛ էդ հեչ կարևոր չի սալսա՛

սալսա՜ սալսա՜ բոլորը չէ որ պարում են սա՛լսա
աղջկերքը նստած կամ կանգնած թախտին սպասում են իրանց բախտին
տղերքն էլ շարված դահլիճի եզերքին
աչքերով որոնում են իրենց հերթական զոհին

ահա՛ նա
ընտրվել է տաիշը ու պերուացին ձեռքը մեկնում է ի նշան հրավերի
տաիշը սակայն պարել չգիտի
բայց ուզում ա պտտվի ու տուտու՛զը շարժի
շնչի՛ սալսայոտ օդը դահլիճի

տրորվում են ոտները զույգիս իսկ իրա տանձին չի
նայում ա աչքերիս մեջ զույգս ու ժպտում ա սալսա՛
սա՛լսա սա՛լսա տաիշը պարում ա սալսա՛
գու՜դ գու՜դ շնշնջում ա ականջիս չջոկածս ազգի հաջորդ զույգը
երբ տրորում եմ արդեն նրա՛ ոտքը
էքսելենթ հա՛ էքսելենթ խրախուսում ա կիսատ պռատ պտույտս

տանյան ասում էր իրանց տանձին չի
լիշ բը դեռժած դեվուշկու զա ռուկամի ի սմատրեծ վ գլազա
տա՛նյա տա՛նյա
տանյա՜ դու պարում ես սա՜լսա
շարժվում է տուտուզը տանյայի
կիպ կպած սևամորթի մարմնին
մեղմ պտտվում են ոտները տանյայի
որոնց հագին կոշիկներ են գնված սեքընդ հենդից

սա՛լսա սա՛լսա բոլորը պարում են սալսա՛
մարդկանց աչքերի մեջ գրած ա սալսա՛
դահլիճի օդը պարում է սա՛լսա
դահլիճի օդը շնչում է սա՛լսա

գալարվում է մարմինը չինուհու նրան գրկած ամերիկացու բազուկներում
ճկվում է մարմինը չինուհու ոնց որ ողնաշար չունեցող օրգանիզմ
շարժվում է տուտուզը չինուհու ու չունի նա ոչ ամոթ ոչ աբուռ
կպած է մարմինը չինուհու նրան պինդ գրկած ամերիկացու մարմնին

սա՛լսա սա՛լսա չինուհին պարում է սա՛լսա
գալարվում է մարմինը չինուհու ու քսմսվում ամերիկացու մարմնին
ուղղորդում է մարմինը չինուհու իր գործը լավ իմացող ամերիկացին

սա՛լսա սա՛լսա դահլիճի օդը պարում է սա՛լսա
դահլիճի օդը շնչում է սա՛լսա
մարդկանց աչքերը պարում են սա՛լսա

դահլիճից դուրս թողել են մարդիկ իրենց հոգսերը առօրյա
ու եկել են գիշերով պարելու սա՛լսա
ամերիկացի չինացի մեքսիկացի հրեա ու փաստորեն հայ

սա՛լսա սա՛լսա տաիշը պարում ա իրա չիմացած սալսան
չի շարժում իրա տուտուզը տաիշը
հայը պինդ նստած ա մեջը
չի նայում զույգի աչքերին տաիշը
անտարբեր հայացքը դեմքին դաջած ա տաիշը
անկապ ֆռռում ա մեքսիկացու ձեռքերի մեջ տաիշը
բայց կամացից հանկարծ տաքանում ա տաիշը
դահլիճի սալսայոտ օդը լցվում ա մեջը
ուզում ա էլ´ի սալսա պարի տաիշը
իրան դուր ա էկել մարմինների հպոցը
մեքսիկացու ուժեղ ձեռքերի գրկոցը
նույն մեքսիկացու անհոտ շնչառությունը
իրա ձեռքերով հետևանց մեջքը գրկելու հիշողությունն
ու բաց ուսին դրոշմած իբր շնորհակալական համբույրը

սա՛լսա սա՛լսա բոլորը չէ որ պարում են սա՛լսա
տաիշն էլ չի պարում սա՛լսա
անկապ լուսամուտին կպած` արտասվում ա տաիշը
ինքը հիշել ա չկայացած հանդիպումը
որ իրան հիշացրեց դեմքից գեշ ու սևոտ մեքսիկացին

սա՛լսա սա՛լսա իսկ այդ ժամանակ բոլորը պարում են սա՛լսա
դահլիճի օդը շնչում է սա՛լսա
դահլիճի օդը պարում է սա՛լսա
ցերեկները փողոցներում անկապ դեմքերով մարդիկ
եկել են գիշերով սալսա պարելու
թողել են իրենց սինթետիկ արտաքինը դահլիճի պատերից դուրս
ու դարձել են կենդանի դեմքով սալսայոտ մարդիկ

սա՛լսա սա՛լսա
թող լինի բոլորը պարում են սա՛լսա
տուտուզները շարժվում են սա՛լսա
մարմինները գալարվում են սա՛լսա
դահլիճի օդը շնչում է սա՛լսա
տաիշն էլ չի պարում սա՛լսա

սալսա՜ սալսա՜ բայց տաիշը սիրեց քեզ սա՛լսա
տուտուզշարժոցի դու սա՛լսա
շարժում ես դու տուտուզները մասսայի
ու դահլիճը վերածում մի մեծ տուտուզի

Print

2 Արձագանքներ բանաստեղծություններ

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

16 − five =