Քաղաքների ու անտառների փախուստը

Քաղաքները լեղապատառ փախչում են

Կապույտ անտառները լեղաճաք ծլկում են

Այնտեղից ուր այս տաքսու ծեր վարորդը

Տանում է ինձ

Արագ

Դոփում է դոփում է դոփում է

Ավարտված ծանր գիշերային հերթը

Մթի մեջ դոփում է

Հաճախորդները խփում են

Խփում են մեքենայի պատուհաններին

Մոտիկ են հեռու են ցխվում են հողմապակուն

Միշտ ճիշտ հաճախորդները

Դոփում են

Քունքիս մեջ

Հիմա

Անապացուցելի սխալի վրա

Գիծ քաշել ամրագոտիով

Իրարից խռոված մարմնի մասեր

Դատարկ նստարաններին

Ծամոն կպավ կոշիկիս տակ

Մյուս կոշիկս չարախնդաց

Թռչող ցելոֆանե տոպրակներն ու թերթերը

Հետևներից քարշ են տալիս հոգնած քամուն

Վան Գոգի հսկա արևածաղիկների գրաֆիտին

Մեզ է գարշահոտում

Մեզ ինտերնետ փոխանցող էլեկտրասյուներին

Թառած ծաղրասարյակները ծերտով

Ջեքսոն Փոլոք են թխում մայթի վրա

Վարձով տանս պատերը

Երկար ծուռմռտիկ ստվերիս են քսմսվում

Կարոտած կատվի պես

Ինտերնետն անջատած

Մարմնամասերս ցաքուցրիվ պառկել են

Սենյակի տարբեր հատվածներում

Իրարից խռով

Թուլանում են

Լավ են զգում

Այժմ երբ բոլոր անտառները

Ինտերնետներն ու քաղաքները

Ցվրվել են այստեղից

Կիկ(ապիտա)լոպ

(«Քաղաքների ու անտառների փախուստի» երազը)

գործից տուն       ոք       տնից գործի
գործից տուն      ոք      տնից գործի
գործից տուն     ոք     տնից գործի
գործից տուն    ոք    տնից գործի
գործից տուն   ոք   տնից գործի
գործից տուն  ոք  տնից գործի
գործից տուն ոք տնից գործի
գործից տունոքտնից գործի
գործից տունտնից գործի
գործից տունից գործի
գործից տոից գործի
գործից տց գործի
գործից գործի
գործիցգործի
գործիործի
գործրծի
գործի
գոի
գի
գ

Տո՛ւր
Ինձ
Խնդրեմ
Մի անգամ էլ
Եվ ինձ հայտնիր անունը քո
Որ ես նույնպես ընծա շնորհեմ քեզ
Որ լավ խնդա և քո հոգին

Ոչոք
է իմ անունը
Ինձ Ոչոք են միշտ
Հորջորջում իմ հայրն ու մայրը
Եվ իմ բոլոր բարեկամները բազմաթիվ

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.