hero

Ռուսուլմանի նոթեր[1]

 

Շնորհակալություն պատմության դոկտոր Արա Սանջեանին խմբագրելու և օգտակար լրացումներ անելու համար:

 

«Ռուսաստանի համար Հայաստանը մանրադրամ է» (1in.am, lragir.am):

«Ռուսաստանը ԼՂ–ն հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ» ( norlur.am):

«Ռուսաստանն ու Թուրքիան խնդիր են դրել վերացնել Հայաստանը» (lragir.am):

«Ռուսաստանը շտապ կապիտուլյացիա է պատրաստում Ղարաբաղում» (lragir.am):

«Ռուսաստանը ծրագրում է Հայաստանի պարտությունը» (lragir.am):

«Ռուս-ադրբեջանական դավադրություն՝ ընդդեմ Ղարաբաղի» (168.am):

«Ռուսաստանն ու Թուրքիան բնական դաշնակիցներ` ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի (lragir.am):

«Փորձագետներ․ Մոսկվան կարող է փորձել «զոհաբերել Հայաստանի շահերը» (azatutyun.am):

Սրանք վերջին տարիների վերնագրեր են հայկական տարբեր լրատվամիջոցներից: Սա չնչին մասն է Ռուսաստանով ահաբեկող դավադրություն գուժող վերնագրերի:

Անտեղյակ ընթերցողները, այս վերնագրերը կարդալով,  պարբերաբար սթրեսի մեջ են ընկնում, իսկ ընթերցողների ստվար մասը միամիտներ են ու հավատում են մամուլին: Նույնիսկ այն ընթերցողները, ովքեր մամուլի նկատմամբ թերահավատ են, ամենօրյա հաճախականությամբ  տարբեր թերթերում ռուսական դավադրության մասին կարդալով՝ խուճապի մեջ են ընկնում:

Հետևողականորեն տարածվող ռուսական դավադրության վերաբերյալ քարոզչությունը հասարակության մեջ գնալով ավելի է տարածում այն վախը, թե Ռուսաստանը հերթական անգամ պետք է ծախի Հայաստանը, և արմատավորում հակառուսական տրամադրություններ:

Ռուսաստանի կողմից օգտագործված լինելու պարանոյան ահագնանում է հատկապես, երբ Ռուսաստանի ղեկավարները հանդիպում են Թուրքիայի կամ Ադրբեջանի ղեկավարների հետ և մեկ էլ, երբ սրվում է հայ-ադրբեջանական հակամարտությունը:

ցույց Ռուսական դեսպանատան դիմաց, պաստառին պահանջ՝ «Հայաստանից դուրս հանվեն օկուպացիոն ռուսական զորքերը», ապրիլի 13, 2016թ

ցույց Ռուսական դեսպանատան դիմաց, պաստառին պահանջ՝ «Հայաստանից դուրս հանվեն օկուպացիոն ռուսական զորքերը», ապրիլի 13, 2016թ

Ականատես եմ եղել, թե ինչպես են մարդիկ վախն աչքերում ասում, թե «հես ա ռուսները Հայաստանը ծախում են». նրանք հավատում են, թե Մոսկվայում մի այնպիսի գաղտնի դավադրություն է հյուսվում, որի արդյունքում Թուրքիան կամ Ադրբեջանը կներխուժեն ու կկոտորեն հայ ժողովրդին:

Կարծես Ռուսաստանի ինչ-որ գաղտնի գործակալություններում հատուկ հայերին վերացնելու մի բաժին կա, որտեղ մշակվում են  Թուրքիայից ու Ադրբեջանից ինչ-որ զիջումներ կորզելու դիմաց հայերին ու Հայաստանը օգտագործելու գաղտնի պլաններ, որոնց հայ հասարակությունը տեղյակ կլինի` միայն երբ արյուն հոսի: Ռուսաֆոբ մամուլն ասում է. «Ռուսը հային «տնկելու» հազար ձև գիտի` բոլորն էլ թուրքի ձեռքով»[2]:

Հայկական ռուսաֆոբիայի նոր ալիքը ինքն իրեն չի առաջացել, այն վերջին շրջանում աշխարհում հրահրվող ռուսաֆոբիայի մի մասն է:

Արևմուտքը, ԵՄ-ն և ավելի շատ ԱՄՆ-ն, հակամարտության մեջ մտնելով Ռուսաստանի հետ, հետսովետական բոլոր հանրապետություննում մեծ գումարներ ծախսելով` բորբոքում են հակառուսականությունը, և Հայաստանում էլ ավանդական ռուսաֆոբներին գումարվել են նոր ձևավորված արևմտյան քաղաքականության ազդեցությունը տարածող գործիչներ ու մամուլ, որոնք հետևողականորեն արթնացնում և օգտագործում են հայերի որոշ շրջանակներում եղած` Ռուսաստանից վախը ու ահաբեկում հասարակությանը:

Հասկանալու համար, թե ինչու են ռուսական դավադրության մասին նյութերն այդպես հավատ ներշնչում և հեշտ խուճապ առաջացնում, ինչու է արմատացած այդ ռուսաֆոբիան, պետք է պարզել, թե որտեղից է այդ վախը:

Հայկական ռուսաֆոբիան կապված է հիմնականում երեք պատմական իրադարձության հետ.

1-ին` 1914-1915 թվերին հայոց ցեղասպանության ժամանակ Ռուսաստանի դիրքը: Ռուսաստանը քննադատող հայ պատմագրության մեջ ընդունված է, որ երբ Օսմանյան կայսրությունում տեղահանում ու կոտորում էին հայերին, ռուսական հաղթական բանակը առաջ չէր շարժվում, որ կանխեր կոտորածները:

2-րդ` 1920-1921 թվականներին Բոլշևիկյան Ռուսաստանի դաշինքը Քեմալական Թուրքիայի հետ, որի արդյունքում Հայաստանի մի շարք տարածքներ անցան Ադրբեջանին ու Թուրքիային:

3-րդ` 1991-ին Սովետական բանակի Կոլցո օպերացիան, երբ սովետական բանակի օգնությամբ ադրբեջանցիներն էթնիկ զտումներ արեցին Գետաշենի ենթաշրջանում:

Ռուսաֆոբիայի պրոպագանդիստները ժամանակ առ ժամանակ այս իրադարձությունները մեջտեղ են հանում ու հայտարարում, թե Ռուսաստանի հակահայկական դավադրությունը  կրկնվելու է:

armen-kochinyan

ռուսաֆոբը միայն ազգությամբ ռուսի բռնությանն է արձագանքում: Գրառում ֆբ-ում Ֆուտբոլի եվրոպայի առաջնության օրերին 2016, հունիս

Ընդհանրապես, ազգային սնափառությունը չի սիրում խոստովանել, որ սեփական կորուստները լինում են նաև սխալ քաղաքականության պատճառով և, սխալներն անտեսելով, դրանց համար մեղադրում են միայն դրսի ուժերին. այդպես արևելահայության սնափառությունն իր կորուստները բացատրում է Ռուսաստանի դավաճանությամբ, իսկ արևմտահայությունը՝ Անգլիայի ու Ֆրանսիայի դավաճանություններով:

Ռուսաֆոբիայի ֆոնին անհրաժեշտ է պատասխանել հարցերին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը տարբեր պատմական իրավիճակներում ոչ հայանպաստ կամ «հակահայ» դիրք գրավել, կարո՞ղ էին, արդյոք, հայ ղեկավարները խուսափել Ռուսաստանի վտանգից, որպեսզի պարզ լինի, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ քաղաքականության կրկնությունը:

  1. Առաջին աշխարհամարտը և Ռուսաստանի դիրքը հայության նկատմամբ 

Առաջին աշխարհամարտի հենց սկզբից հայկական կազմակերպությունները նախաձեռնում են կամավորական շարժում ռուսական բանակի կազմում Օսմանյան կայսրության դեմ կռվելու համար: Հայ վերնախավը հույս ուներ, թե միանալով դաշնակիցներին ու նրանց բանակներում կռվելով` հաղթանակի դեպքում նրանք Օսմանյան կայսրության հայ համայնքներին անկախություն կտան:

Ռուսական բանակի կազմում ձևավորում են 5-8 հազար մարտիկներով հայ կամավորական ջոկատներ:

Նաև 1916-ից հետո ֆրանսիական բանակում ձևավորվում է հայ կամավորներից բաղկացած լեգիոն:

1914թ. նոյեմբերի 1-ին բացվեց ռուս-թուրքական ճակատը, եւ ռուսական բանակը, որի կազմում կռվում էին հինգ հայկական կամավորական ջոկատներ, հունվարին վերջնականապես ջախջախեց օսմանյան բանակը Սարիղամիշի ճակատամարտում:

Թուրքական բանակի հրամանատարն էր օսմանյան ռազմական նախարար Էնվեր փաշան, ով հազիվ է փրկվում և կատաղած վերադառնալով Ստամբուլ՝ իր պարտության համար մեղադրում է հայերին:

Ռուս մեկնաբան Յուլյա Լատինինան գրում է. «Ինչպես բոլոր պարտություն կրած հրամանատարները, նա էլ վերադառնալով Կոստանդնուպոլիս` հայտարարում է, թե հայերի դավաճանության պատճառով էր պարտությունը: «Ինձ դավաճանեցին». սա սիրելի խոսքն է անհաջողակ հրամանատարների»[3](Լատինինան նկատում է որ այսօրվա պաշտոնական Թուրքիան էլ համաևրում է որ հայերը դավաճանել են իրենց):

Սարիղամիշի ճակատամարտից հետո հարավային ճակատում ռուսական բանակը դադար է առնում: Այդ ժամանակ էլ սկսվում են հայերի ջարդերը: Մի քանի ամիս անց` գարնանը, ռուսական բանակն առաջ է շարժվում և գրավում Վանը: Հայ պատմագրության և մտավորական որոշ շրջանակներում վստահ են, որ եթե էլի առաջ շարժվեր, ապա կփրկեր Մուշի և մյուս շրջանների հայերին, բայց փոխարենը ամռանը նահանջում է (հայ հեղինակներն այդ նահանջը անվանում են «կեղծ»), ու ռուսական բանակի հետ գաղթում է թուրքական ջարդերից ինքնապաշտպանությամբ փրկված Վանի և ամբողջ Վասպուրականի բնակչությունը:

Ռուսաֆոբները ցնծում էին, երբ 2015-ի նոյեմբերի 25-ին թուրքերը ռուական կործանիչը խփեցին:  Սփյուռքահայ մտավորականի ՖԲ պատից

Ռուսաֆոբները ցնծում էին, երբ 2015-ի նոյեմբերի 25-ին
թուրքերը ռուական կործանիչը խփեցին:
Սփյուռքահայ մտավորականի ՖԲ պատից

Որոշ պատմաբաններ գրում են, որ եթե ռուսական բանակն այսպիսի նահանջներ ու դադարներ չտար, ապա կփրկվեին հազարավոր հայեր: Մասնավորապես` Լեոն գրում է. «Ինչ նպատակ ուներ այդ նահանջը, բացատրում էին զանազան եղանակներով: Բայց այդ նպատակներից մեկն էր և հայերի բնաջնջումը, որ և իրականացվեց ամենասարսափելի հաջողությամբ»[4] :

Պետք է հաշվի առնել, որ մինչև 30-ականների կեսը խորհրդային իշխանությունն ամեն ինչում մեղադրում էր ցարիզմին, և Լեոն, այդ ժամանակների իշխող իրադրությանը համապատասխան, հայերի կորուստների մեղքը բարդում է Ցարիզմի վրա, և այդ շրջանում գրած նրա երկու հակառուսական գրքերը՝ «Անցյալից»-ը և «Ռուսահայ հեղափոխության գաղափարաբանություն»-ը, դարձան ռուսաֆոբների գլխավոր քարոզչական զենքերը: Ինչպես, օրինակ, epress.am-ն է օգտագործում«1915-ին Ռուսաստանը ծախեց հայերին. Ցեղասպանությունը՝ ականավոր պատմաբանի աչքերով»[5]:

Ռուսաֆոբ մտավորականների մեջ նույնիսկ մի կասկած կա, թե Ռուսաստանը գործարքի մեջ է եղել Թուրքիայի հետ և հատուկ առաջ չի գնացել, որպեսզի թուրքերը հեշտությամբ հայերին կոտորեն, հետևաբար ցեղասպանության մեղքի բաժինն ընկնում է նաև Ռուսաստանի վրա, ավելի մոլեռանդ ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում: Մեջբերում են Ռուսաստանի արտգործնախարար Ալեքսանդր Լոբանով Ռոստովսկուն (1824-1896) վերագրվող խոսքը՝ Հայաստանը մեզ պետք է առանց հայերի:

Պատահական չի որ ցեղաղսպանության համար Ռուսաստանին մեղադրող նյութերը հայտնվում են ապրիլի 24-ի կողմերը.  օրինակ, 2016 ապրիլի 21-ին` http://civilngo.com կայքում ասվում է. «Ցեղասպանությունների ժամանակ ռուսական կողմը «Հայաստանն առանց հայերի» ծրագրի իրականացման շրջանակներում հայերին կոտորելու հարցում ուղղակիորեն աջակցել է թուրքական կողմին»[6]:

Բայց մի ռուս դիվանագետին վերագրվող խոսքը շրջանառության մեջ դնելով` չի հիմնավորվում, թե ինչո՞ւ Ռուսաստանը Թուրքիայի ձեռքով պիտի հայերին կոտորելու պլաններ մշակեր: Ռուսաֆոբները որևէ ռացիոնալ բացատրություն չեն տալիս, թե ո՞րն էր մի երկրի ներսում հայերին կոտորել տալու մեկ ուրիշ երկրի շահը:

Իրականում Ռուսաստանի կայսերական շահերի մեջ հայերի լինել կամ չլինելու հարցը ընդհանրապես գոյություն չուներ: Ոչ մի կայսրության էլ բացարձակապես չէր հուզում փոքր ազգերի ճակատագիրը, կունենա՞ն երկիր, թե՞ ոչ, դուրս կգա՞ն լծի տակից, թե՞ ոչ, կկոտորվե՞ն արդյոք, թե՞ ոչ: Այդպես էր նաև առաջին աշխարհամարտի ժամանակ. թեև կայսրությունները իրենց աշխարհակալ, երկրագունդը բաժանելու ծրագրերը թաքցնում էին փոքր ժողովուրդների փրկության անվան տակ, բայց ինչպես Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային, այնպես էլ Ռուսաստանին բացարձակապես չէր հետաքրքրում փոքր ժողովուրդների ճակատագիրը: (Ինչպես այժմ՝ Արևմտյան տերություններն իրենց ենթակայության տակ չգտնվող երկրների ռեսուրսներին տիրանալու համար մարդու իրավունքներն են մեջտեղ հանում):

Բայց փոքր ժողովուրդների մեջ միշտ էլ լինում են մտավորականներ, որոնք հավատում են կայսրությունների խոստումներին ու իրենց ժողովուրդներին ակամա դարձնում նրանց ձեռքին գործիք, իսկ երբ պարզում են, որ իրենց ոչ միայն չեն փրկել, այլև օգտագործել ու թողել են անպաշտպան, ասում են՝ նրանք դավաճանեցին (երկու տարի առաջ մի ուկրաինացի զայրացած ինձ ասում էր՝ Եվրոպան մեզ դավաճանեց, հետո պարզեցի, որ այդ համոզմունքը շատ տարածված է Ուկրաինայում, օրինակ` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն էլ հայտարարում է՝ Եվրոպան դավաճանեց Ուկրաինային[7]):

1915-ի հունվարին Սարիղամիշի ճակատամարտից հետո, երբ թուրքական բանակը ջախջախվել էր, ռուսների առաջ չշարժվելը բացատրվում է նաև նրանով, որ ահավոր ցուրտ ձմեռ էր, (թուրքերի պարտության համար ցուրտն էլ դեր խաղաց, բազմաթիվ թուրք զինվորներ ցրտահարվելուց կոտորվեցին), և ռուսները սպասում էին, որ եղանակը տաքանար: Թեև այս բացատրությունն էլ քննադատվում է, թե ռուսների համար սառնամանիքը երբեք խոչընդոտ չի եղել:

Իսկ մյուս հարցը առկախ է մնում՝ հետագայում, երբ առաջացան ու մտան Վան, ուր հայկական ինքնապաշտպանական ուժերը հաղթել էին թուրքական բանակին,  ինչո՞ւ մեկ ամիս անց՝ հուլիսին, երբ գոյություն չուներ թուրքական առաջխաղացման վտանգ, նահանջեցին, որի հետևանքով Վանը դատարկվեց: Ու այդպիսի «կեղծ նահանջ» մի անգամ էլ արեցին մեկ ամիս անց:

Մեկնաբանում է պատմագիտության դոկտոր Աշոտ Ներսիսյանը. «Ռուսական կայսրության երազանքն էր Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներին տիրանալը: Թեև Անտանտի դաշնակիցների միջև պայմանավորվածություն եղել է, որ պատերազմի արդյունքում նեղուցներն անցնելու են Ռուսաստանին, բայց կողմերը իրար չէին վստահում ու դրա հիմքերն ունեին: Արևմուտքից Թուրքիայի հետ պատերազմում էին Անգլիան և Ֆրանսիան (Դարդանելի օպերացիան), և եթե հարավից Ռուսաստանը առաջ գնալով վերջնական ջախջախեր թուրքական բանակը, թուրքերը չէին կարողանա դիմադրել Անգլիային ու Ֆրանսիային և նեղուցները կանցնեին դաշնակիցներին, իսկ հետո դրանք հետ բերելը Ռուսաստանի համար անհնար կլիներ: Ռուսաստանը, առաջ չգնալով ու կեղծ նահանջներով, հնարավորություն էր տալիս թուրքական բանակին վերակազմավորվել ու դիմադրել Ֆրանսիային ու Անգլիային, որ նեղուցները նրանց ձեռքը չանցնեին:

1916 թվի Սայքս-Պիկոյի պայմանագրով կրկին գրավոր կնքվում է, որ նեղուցները տրվում են Ռուսաստանին: Սակայն բոլշևիկյան հեղափոխությունը տապալում է պայմանագիրը»:

Դարդանելի օպերացիայի մասին lenta.ru-ն գրում է. «Սանկտ-Պետերբուրգում սկզբում մտավախություն ունեին Բալկաններում անգլիացիների ակտիվության համար, այնպես, որ բրիտանական կառավարությունը նույնիսկ ստիպված էր գաղտնի երաշխիքներ տալ, որ ամեն դեպքում պատերազմից հետո նեղուցները կանցնեն Ռուսաստանին[8]»:

Հնարավո՞ր է, որ եթե Անգլիան այդքան արյուն թափելով գրավեր Դարդանելը, էլ չտար Ռուսաստանին:

Այուհանդերձ, պատմաբան Արա Սանջայնը ասում է, թե չկա լուրջ ռազմական պատմական ուսումնասիրութուն առաջին աշխարհամարտի ժամանակ ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ, որ բացատրվեր ռուսական բանակի տակտիկական և ստրատեգիգան խնդիրները:

Երևան, Ազգային ժողովի դիմաց

Երևան, Ազգային ժողովի դիմաց

Ռուսաֆոբները միայն Ռուսաստանին են մեղադրում նահանջների և հայերին չփրկելու մեջ, սակայն նմանատիպ քաղաքականություն են վարել նաև մյուս դաշնակիցները. Սայքս- Պիկոյի համաձայնագրով Կիլիկիան հանձնված էր Ֆրանսիայի տիրապետությանը: 1920-ի հունվարին թուրքական բանակը հարձակվում է Մարաշ քաղաքի վրա, ուր ապաստանել էին մոտ 30 հազար հայեր: Լեոն նույնիսկ գրում է, որ ֆրանսիական բանակը քաղաքի այն հատվածներում դիրքավորվեց, որտեղ հայեր չկային, և անպաշտպան մնացած 3000 հայեր կոտորվեցին, իսկ այն հայերին, որոնք փախչում էին ապաստան գտնելու ֆրանսիացիների մոտ, ֆրանսիացի զինվորները գնդակոծում են և մոտ 400 հոգի սպանում[9]:

Կիլիկիայում հայկական համայնքները ինքնավարութուն էին ստեղծում, նույնիսկ մեկ օրով 1921թ. Սևրի պայմանագրից մեկ շաբաթ առաջ մի խումբը օգոստոսի 3-ին, և մյուսը՝ օգոստոսի 4-ին, Կիլիկիայի Հայաստանը անկախ հռչակեցին: Սակայն ֆրանսիական բանակը, ի վերջո, հեռացավ, ու հետն էլ հայերը արտագաղթեցին:

Հրանուշ Խառատյանն ասում է. «Շատ քիչ է քննարկվում ֆրանսիական դավաճանությունը Կիլիկիայում և կիլիկիահայերի երկրորդ ջարդը Մուստաֆա Քեմալի բանակի կողմից»[10]:

Դավաճանությո՞ւն, հակահայ դավադրությո՞ւն, իհարկե ոչ, ֆրանսիացիների շահերի մեջ հայեր գոյություն չունեն:

Հայկական շրջանակների այն մեղադրանքներին, թե Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականնություն է տարել, Հովհաննես Քաջազնունին[11] պատասխանում է «Դաշնակցությունը այլևս անելիք չունի» գրքում.

Ասում էինք ռուսները խաբեցին ու դավաճանեցին մեզ: Դիտմամբ դանդաղ շարժվեցին, անվճռողական եղան, ետ ու առաջ գնացին, գրավեցին ու նահանջեցին, որպեսզի թուրքերին առիթ, ժամանակ ու հնարավորություն տան տեղացի հայերին կոտորելու: Ռուսները այդպես արին որպեսզի ամայացնեն Հայաստանն ու կոզակներ նստեցնեն այնտեղ. Իշխան Լոբանով-Ռոստովսկու ծանոթ ծրագիրն է, որ իրականցնում է այսօր…

Այսպես մտածում ու արտահայվտում էր ոչ միայն ժողովուրդը.այլև մեր կուսակցությունը – մեր գիտակից ընկերներից շատերը:

Չէինք ուզում հասկանալ որ ռուսների ընթացքը բացատրելու համար բնավ անհրաժեշտ չէր ենթադրել, թե նրանք ծրագիր ու դիտավորություն են ունեցել մեզ կոտորել տալու, այլ բավական էր միայն ենթադրել, թե նրանք չեն ունեցել նպատակ՝ փրկել թուրքահայությունը ինչ գնով էլ լինի: Իսկ այդպիսի նպատակ նրանք իհարկե չեն ունեցել. Մենք ենք եղել, որ վերագրել ենք նրանց մեր սեփական ցանկությունները և երբ իրականացած չենք տեսել այն՝ դավարություն ենք որոնել:

Բնական է, որ մեր կամավորները շտապում էին օր առաջ մտնել Վան ու Մուշ.նրանք գնում էին՝ փրկելու այնտեղի հայությունը, դա՛ էր իրանց նպատակն ու կոչումը – միակ նպատակն ու կոչումը: Բայց չէ՞ որ Ռուսաստանի զորքերը հայ կամավորներ չէին ու տարբեր խնդիրներ ունեին լուծելու: Նրանց դանդաղկոտությունն ու անվճռականությունը, որ մենք դավադրության էինք վերագրում, կարող էր հեշտությամբ բացատրվել հրամանատարության սովորական ապիկարությունով(ապիկարություն, որի օրինակները այնքան բազմաթիվ էին նաև ուրիշ ճակատների վրա, ուր ոչ մի պատճառ չկար որևէ հետին միտք ենթադրելու) կամ՝ թերևս՝ ռազմական ընդհանուր պահանջներով, որ մենք չգիտեինք, չէինք ուզում գիտենալ:

Մտքի մի տարօրինակ աբերրացիայի շնորհիվ մենք- մի քաղաքական կուսակցություն-մոռանում էինք կարծես, թե մեր դատը՝ մի միջանկյալ ու փոքրարժեք հանգամանք է ռուսների համար, այնքնան փոքրարժեք, որ նրանք՝ հարկ եղած դեպքում՝ առանց մի րոպե տատանվելու ու ամենայն հանգստությամբ կանցնեին մեր դիակի վրայով:

Երբ ռուսները առաջ էին շարժվում, սրտներիս չգիտակցած խորքերում ասում էինք՝ գնում են մեզ փրկելու, իսկ երբ ետ էին գալիս, ասում էինք. Նահանջում են, որ մեզ կոտորել տան…»[12]:

Ռուսաֆոբ մտավորականների մեջ իշխում է նաև այն վստահությունը, թե հայերի ցեղասպանության պատճառը հայերի ռուսական կողմնորոշումն էր և դրա հետևանք  կամավորական շարժումը, թե իբր թուրքերը հայերին կոտորեցին, քանի որ իր թշնամի Ռուսաստանի բանակում կռվում էին և նրա ազդեցության գործակալներն էին: Այս թեզը հաճույքով տարածում են նաև թուրքական կիսապաշտոնական և մտավորական շրջանակները՝ թե հայերը դավաճանեցին Օսմանյան կայսրությանը ու պատժվեցին:

Սա էլ մի ուրիշ թյուրիմացություն է, որի նպատական է` արդարացնելով Թուրքիան` նրա հետ բարեկամանալու հնարավորություն ստեղծել. Օսմանյան կայսրության հայերը հիմնականում նվիրված էին իշխանությանը, զորակոչվում էին բանակ, 120 հազարից ավել հայ էր զորակոչվել, որոնց բոլորին կոտորեցին, և հայ վերնախավի միայն մի մասն էր անցել ռուսների կողմը:

Երիտթուրքերի ծրագրերի մեջ էր մտնում Օսմանյան կայսրությունը թուրքացնելը,  բոլոր ժողովուրդներին թուրք դարձնելը, չենթակվողներին՝ կոտորելը: Բացի հայերից` կոտորեցին նաև եզդիներին, ասորիներին ու հույներին:

Ու նաև քրիստոնյա արաբներին. Երիտթուքերի կառավարությունը Լիբանանում արհեստական սով առաջացրեց (շատ պատմաբաններ վստահ են, որ արհեստական էր այն, Բեյրութում սով չի եղել, և թույլ չեն տվել, որ այնտեղից ցորեն տանեն լեռներ), և մոտ 250 հազար քրիստոնյա արաբ սովից մահացավ:

Նայենք Օսմանյան կայսրության քարտեզին՝ մի ծայրից մյուսը՝ ռուսական սահմաններից մինչև արաբական աշխարհ ու Եվրոպա բնաջնջում են երեք միլիոն ժողովուրդ՝ մերումանուկ, ծեր ու ջահելով, և անտրամաբանական է այս մեծ ոճիրը բացատրել կամ արդարացնել 5-8 հազար հայ կամավորներով, որոնք Թուրքիային ոչնչով չէին սպառնում:

Հայ կամավորներն էլ յուրահատուկ երևույթ չէին, և՛ ռուսական և՛ թուրքական բանակների կազմերում կային տարբեր ազգային և կրոնական կամավորական գնդեր, բայց հայկական հարցերի վրա սևեռված հայ պատմագրությունը նրանց չի անդրադառնում և ստեղծում է կամավորական շարժման վերաբերյալ ոչ ամբողջական պատկեր:

Մինչև 20-րդ դարի սկիզբը Օսմանյան կայսրությունը գնալով փոքրանում էր, ազգային ազատագրական շարժումների շնորհիվ հերթով անկախություն էին ձեռք բերում հույները, սերբերը, Մոնտենեգրոն, ռումինացիները, բուլղարները, ալբանացիները: 1912թ. Բալկանյան պատերազմում կայսրությունը իր եվրոպական մասը գրեթե ամբողջությամբ կորցրեց, մնացել էր միայն Կոստանդնուպոլիսը, և երիտթուրքերի նացիոնալիզմը ծայրահեղության հասավ` իր առաջ խնդիր դնելով կայսրությունը վերածել ազգային պետության՝ բոլոր փոքրամասնություններին վերացնելով:

Լատինինան ցեղասպանության ևս մի պատճառ է նշում, բալկաններից փախած թուրքերին բնակեցնելու խնդիրը. «Առաջին Բալկանյան պատերազմից հետո մոտ 800 հազար թուրք փախչում է քրիստոնյաների ազատագրած երկրամասերից: Եվ հենց այս 800 հազար թուրքերը հետագայում դառնում են գլխավոր ջարդարարները, որոնք պիտի մորթեին հայերին Անատոլիայում»[13]:

Յուրաքանչյուր ծայրահեղ ազգայնականություն իր ձախողումների համար հաճախ երկրում բնակվող ուրիշ ժողովրդի է մեղադրում, համոզված որ այդ նրան ոչնչացնելով` «ազգը մաքրում է»: Նույն երևույթն է և՛  թուրքերի կողմից հայերի մեջ թշնամի տեսնելը, և՛ գերմանացիների կողմից հրեաների մեջ էին թշնամի տեսնելը, և՛ խութուների կողմից թութսիների մեջ թշնամի տեսնելը:

Թուրքիան ճնշումներով, բռնությամբ ու ցեղասպանություններով թրքացնելու` երիտթուրքերի ծրագիրը մինչև այսօր շարունակվում է, քրիստոնյաներին կոտորելուց հետո անցան մյուս փոքրամասնություններին՝ 1937-ին եղավ ալևիների ցեղասպանությունը, ապա մինչև այժմ պարբերաբար կոտորում են քրդերին: Պատճառներից մեկը, որ թուրքական որևէ կառավարութուն չի ուզում ճանաչել հայերի ցեղասպանությունը, այն է, որ Թուրքիան չի ավարտել ցեղասպանություններով երկիրը թրքացնելու ծրագիրը:     

Ինչ կարող էին անել հայերը 

Օսմանյան կայսրությունը թրքացնելու երիտթուրքերի ծրագրին դիմադրելը մի փոքր ժողովրդի համար անհնար էր, մի կողմում պետական հզոր ապարատ՝ աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկը, մյուս կողմում` հպատակ, թույլ կազմակերպված ժողովուրդ: Բայց գուցե հնարավոր էր արդյունավետ դիմադրություններ կազմակերպելով` նվազեցնել զոհերը:

Այն քննադատությունը, թե պետք չէր հույս դնել Անտանտի և մասնավորապես Ռուսաստանի վրա, գուցե հիմնավոր է: Որևէ երկիր ուրիշի համար անկախություն ձեռք չի բերում:

sam

Ռուսաֆոբը ամեն ողբերգության մեջ Ռուսաստան է տեսնում. Հայ օգտատիրոջ գրառում ֆբ-ում՝ կապված Հալաբյան փողոցում ապրիլի 25-ին ավտոբուսի պայթյունի հետ:

Գուցե հնարավոր էր կամավորական շարժման փոխարեն նույն Օսմանյան կայսրությունից գաղտնի հայկական բնակավայրերը զինել և կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը՝ սպասելով դաշնակիցների առաջխաղացմանը: Ցեղասպանությունից փրկվեցին այն հատվածները, որտեղ ինքնապաշտպանություն կազմակերպվեց, և դաշնակիցների բանակները հասան (օրինակ` Ուրֆայում ինքնապաշտպանություն եղավ, բայց դաշնակիցները չհասան, և հայերը կոտորվեցին):

Առաջին աշխարհամարտի շեմին՝ 1914 թվականի հուլիսին, Էրզրումում ՀՅԴ 8-րդ ընդհանուր ժողովը որոշում ընդունեց, որ ռուս-թուրքական պատերազմի դեպքում հայերը չեզոք դիրք պետք է գրավեն, և յուրաքանչյուր երկրի հպատակները կատարեն իրենց զինվորական պարտականությունները: Սակայն, պատերազմը սկսվելուց հետո Դաշնակցությունը հրաժարվում է իր որոշումից և, ի վերջո, ձեռնամուխ լինում ռուսական բանակի մեջ հայ կամավորական ջոկատների ստեղծմանը:

Երկու երկիր կռվում են, կարիք կա՞ կամավորական ջոկատներ մտցնել հակամարտող ուժերից մեկի բանակի մեջ ու ծառայել նրա շահերին` մանավանդ չունենալով որևէ երաշխիք, թե հաղթանակի դեպքում թույլ կտան անկախություն ունենալ: Գոնե անհրաժեշտ էր ինչ-որ գրավոր պայմանագիր կնքել, հստակ երաշխիքներ ունենալ, որոնք չկատարելու դեպքում նոր կարելի կլիներ դավաճանության մեջ մեղադրել Ռուսաստանին: Բայց, կրկնեմ, որ կամավորական շարժում այլ ժողովուրդներ էլ են ունեցել, բացի այդ` դրան ամբողջ հայ ժողովուրդը չէր մասնակցում:

Լեոն նաև մեղադրում է Դաշնակցությանը, որ 1915-ին ռուսական բանակի նահանջի հետ գաղթեցրեց Վանի ու Վասպուրականի բնակչությանը, որ հնարավոր էր մնալ և Վանը պահել հայկական[14]: Եթե ռուսական բանակը գնար, հայկական պաշտպանությունը կարո՞ղ էր, արդյոք, երկարաժամկետ դիմադրել թուքական բանակին: Կասկածելի է: 

Առաջին աշխարհամարտի և ներկա իրադրության զուգահեռները

Ռուսաֆոբները հաճախ են ասում, որ կկրկնվի 1914-1915 թվականների իրավիճակը: Սակայն թե ինչպե՞ս, չի բացատրվում, իրավիճակները տարբեր են.

1-ին. աշխարհը փոխվել է, ազդեցությունները տարածվում են ոչ թե տարածքներ գրավելով այլ ուրիշ ճանապարհներով: Հետևաբար մեծ տերությունների շահերի մեջ չի մտնում տարածքներ գրավելն ու կցելը, հետևաբար Ռուսաստանն էլ խնդիր չունի նեղուցները գրավելու:

Ի տարբերություն 20-րդ դարասկզբի, այսօր կա արդեն անկախ հայկական պետություն, որը Ռուսաստանի սեփականությունը չի, որ այն իր ուզած ձևով տնօրինի:

armen-zatikyan-kolazh

Հոմոֆոբիան և ռուսաֆոբիան մի դեմքով: Հայաստանից ԱՄՆ արտագաղթած Ամեն Զատիկյանը ֆբ-ում 1-ին նկարում հայհոյում է մայիսի 17-ին Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա ակցիան, 2-րդում ռուս կանանց:

Եթե շատ ուզենք ընդհանրություն գտնել, ապա այն է, որ ինչպես մինչև 1917 թիվը, այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի սահմանը պաշտպանում է ռուսական բանակը, և կարող է 1917թվի նման այնպիսի իրավիճակ առաջանալ, Ռուսաստանում այնպիսի փոփոխություններ լինեն, որ բանակը հանեն Հայաստանից ու սահմանները բաց մնան Թուրքիայի ագրեսիայի առաջ:

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության հետևանքով ռուսական բանակը հեռացավ Կովկասից, և Հայաստանն ու հայությունը մնաց միայնակ թուրքական վտանգի դիմաց, ուժերի լարումով հայկական դիմադրություններ կազմակերպվեցին՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա, և արդյունքում ստեղծվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Եթե ապագայում ռուսական բանակը հեռանա, Ռուսաստանին մեղադրելը կոռեկտ չի լինի, նա հայ ժողովրդի հոգաբարձուի առաքելություն չի ստանձնել և Հայաստանում զորք է պահում ոչ թե հայերին պաշտպանելու, այլ իր շահերի համար և երբ ուզի` կարող է հանել այն:

Հայաստանն իր անվտանգության հայեցակարգը պետք է կառուցեր այնպես, որ հաշվի առներ թուրքական վտանգը, անկախության 25 տարիները բավական ժամանակ էին այնպիսի պաշտպանական համակարգ ստեղծելու համար, որ հնարավոր լիներ դիմադրել նաև թուրքական ագրեսիային: Սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը, հույսը դնելով Ռուսաստանի վրա, անվտանգության հայեցակարգ մշակելու փոխարեն հարստանալով է զբաղված:

 

 2.     Թուրք-բոլշևիկյան դաշինքը և հայերի կորուստների պատճառները

1917թ. բոլշևիկյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը մեկուսացավ աշխարհից, ոչ մի պետություն չէր ճանաչում նրան, Անտանտի իր նախկին դաշնակիցները դարձել էին թշնամիներ, որոնք օժանդակում էին հակաբոլշևիկյան սպիտակգվարդիականներին:

Պատերազմի արդյունքում էլ Անտանտը Օսմանյան կայսրությանը կապիտուլյացիայի ենթարկեց, մասնատեց: Թուրքիան կորցրեց 10 միլիոն քառ. կմ տարածք, հարավից էլ անջատվեցին արաբական երկրները:

1920թ. ապրիլին Անկարայում Մուստաֆա Քեմալը (հետագայում` Աթաթյուրք) իր խորհրդարանը (Թուրքիայի Ազգային Մեծ Ժողով) ստեղծեց: Քեմալը չէր ճանաչում դաշնակիցների կողմից կայսրությանը կապիտուլացրած պայմանագրերը և խնդիր էր դրել վերականգնել կայսրության գոնե ինչ-որ մասը: Իսկ դրա համար նրան դաշնակիցներ էին անհրաժեշտ, լավագույնը կարող էր լինել Բոլշևիկյան Ռուսաստանը, որը կարող էր իրեն օգնել ընդդեմ անգլոֆրանսիական դաշնակից երկրների և Հունաստանի, որոնք ամբողջ Արևմտյան մասը վերցրել էին: Քեմալի նամակը Լենինին այսպես է մեկնաբանել Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարիատը.«Մուստաֆա Քեմալը նամակում հայտնում է, որ Թուրքիան պարտավորվում է Սովետական Ռուսաստանի հետ համատեղ պայքարել իմպերիալիստական երկրների դեմ՝ ազատագրելու համար բոլոր ճնշվածներին, պարտավորվում է ազդել Ադրբեջանի հանրապետության վրա, որ այն մտնի սովետական պետությունների մեջ, պատրաստակամություն է հայտնում մասնակցել Կովկասում իմպերիալիզմի դեմ պայքարին և հույս ունի Սովետական Ռուսաստանի աջակցությանը Թուրքիայի վրա հարձակված իմպերիալիստական թշնամիների դեմ[15]»:

Լենինի համար ուղղակի գյուտ էր Քեմալի հայտնությունը՝ հայտնվում է դաշնակից ընդդեմ կապիտալիստական թշնամիների, և նրան ուղարկում է 6 հազար հրացան, 5 միլիոն փամփուշտ, 17 600 ական, 200 կգ ոսկի:

Լենին- Քեմալ դաշինքի արդյունքում Արևելյան Հայաստանի մի զգալի մասն անցավ Թուրքիային: Ռուսաֆոբ մտավորականները վստահ են, որ Լենինը ոսկով օգնեց Քեմալ Աթաթուրքին միայն այն բանի համար, որ նա արշավի Արևելք և գրավի Հայաստանը:

Այսպիսի վերնագրերով լցված է մամուլն ու հայ պատմագրությունը «Քեմալաբոլշևիկյան դավադրությունը և 1920թ. Հայաստանին պարտադրված հայ-թուրքական պատերազմը»[16]:

Կրկին, նրանց թվում է, թե Լենինը շարունակում էր ռուսական ցարերի՝ թուրքի ձեռքով հայերին բնաջնջելու քաղաքականությունը, որ Քեմալի հետ հատուկ հայերի դեմ էր դաշինք կազմել: Սակայն, ինչպես Նիկոլայի, այնպես էլ Լենինի բոլշևիկյան Ռուսաստանի շահերի մեջ հայեր գոյություն չունեին:

Ո՞ւմ դեմ էր օգնում Լենինը Աթաթուրքին:

Մեկնաբանում է պատմագիտության դոկտոր Աշոտ Ներսիսյանը. «Լենինը Քեմալին զինում, օգնում էր այն նույն պատճառով, ինչ ռուսները 1915-ին կեղծ նահանջներ էին կազմակերպում, օգնում էր, որ Քեմալը արևմուտքում կանխի ֆրանսանգլիական առաջխաղացումը և որ նեղուցները չանցնեն նրանց ձեռքը: Նաև արդեն բոլշևիկյան Ռուսաստանի համար նրա նախկին դաշնակիցները թշնամիներ էին՝ գաղափարական հակադիր բևեռներում գտնվող երկրներ էին: Քեմալը ուժեղանալով ոչ միայն արևմուտքում հաջողություններ ունեցավ, այլև տարածվեց Արևելք, որտեղ Հայաստանը պատերազմի մեջ էր մտել Թուրքիայի հետ՝ պահանջելով Սևրի դաշնագրի սահմանները: Սակայն, Լենինի պլանների մեջ չէր մտնում, որ Թուրքիան, նվաճելով Հայաստանը, անցնի ու միանա Ադրբեջանին՝ ստեղծելով մեծ Թուրանական պետություն: Հետևաբար, կարմիր բանակը արշավեց, Հայաստանը խորհրդայնացրեց և հետագայում Թուրքիայի հետ կնքեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերը»:

Լենինի նպատակն այն էր, որ Սևրի պայմանգիրը քանդեն և չեզոքացնեն անգլիացիների ազդեցությունը Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի արևելյան սահմաններում:

Ադրբեջանը 1920-ի ապրիլի 28-ին խորհրդային էր դարձել և անմիջապես Հայաստանից պահանջել «տարածքներ», ու որպես խորհրդային երկիր Մոսկվայի միջոցով ուզում էր Զանգեզուրին, Ղարաբաղին և Նախիջևանին տիրանալ: Կարմիր բանակն էլ, ներխուժելով Անդրկովկաս եւ այն բնակավայրեր, ուր հայ-ադրբեջանական բախումեր էին լինում, գրավված տարածքները կմիացներ միակ Խորհրդային պետությանը՝ Ադրբեջանին: Տարածաշրջանի հայ բոլշևիկներն էլ ծառայում էին Ադրբեջանի շահերին՝ որպես սոցիալիստական երկրի:

Սեպտեմբերին, երբ Հայաստանը որպես Անտանտի հավատարիմ դաշնակից էր հանդես գալիս,  Բաքվում կոմունիստական ինտերնացիոնալը կազմակերպեց «Արևելյան ժողովուրդների» համագումարը, որը նույնպես ծառայեց Ադրբեջանի շահերին, հետագայում էլ 1920 թվի Ալեքսանդրապոլի, 1921 թվի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերով  Նախիջևանը վերցրեց, ապա ԿԱՎ Բյուրոյի 1921-ի հուլիսի 4-ի որոշմամբ էլ տիրացավ Ղարաբաղին: Վերջին երկու պայմանագրերի տակ էլ կան հայ բոլշևիկների ստորագրությունները:

Հայ քաղաքական ուժեր նոր հակառուսական դաշինքի մեջ. 2014թ. փետրվարին ցույց ի պաշտպանություն  Ուկրաինայի հակառուս իշխանությունների (լուս. Հրայր Մանուկյանի ֆբ էջից)

Հայ քաղաքական ուժեր նոր հակառուսական դաշինքի մեջ. 2014թ. փետրվարին ցույց ի պաշտպանություն Ուկրաինայի հակառուս իշխանությունների՝ ձախից «ժառանգություն» կուսակցության անդամներ Հովսեփ Խուրշուդյան, Դավիթ Սանասարյան:  (լուս. Հրայր Մանուկյանի ֆբ էջից)

Դաշնակցությունը հույս ուներ, որ բոլշևիկներին իշխանությունը հանձնելով՝ նրանք թուրքերից հետ կվերցնեն Ղարսը, սակայն վերցրին միայն Ալեքսանդրապոլը:

Հենց առաջին հանրապետության կործանման ժամանակ էլ  հայերի մեջ սաստկացավ ռուսաֆոբիական ալիքը, մի ծայրահեղությունից ընկան մյուս ծայրահեղության մեջ, ռուսասիրությունից՝ ռուսաֆոբիայի մեջ: Դաշնակցական որոշ գործիչներ իրենց կուսակցության սխալ քաղաքականությունը քողարկեցին ռուսաֆոբիայով:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանը 1920-ին գրեց «Ռուսական վտանգը» գիրքը, ուր պարզորոշ ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է լինի դաշնակիցների հետ ընդդեմ Ռուսաստանի, նա գրում է. «Ռուսը մեր թշնամին է, թերևս մեր ամենավտանգավոր թշնամին»: Ռուբեն Տեր-Մինասյանն էլ 1924-ին տպագրում է «Հայ-թուրքական կնճիռը», որտեղ ասում է, թե հայերը թուքերի հետ դաշինքի մեջ մտնելով՝ պիտի դիմադրեն ռուսական վտանգին:

 

Ի՞նչ կարող էին անել հայերը կորուստներից խուսափելու համար

Հայկական բոլոր կազմակերպություններն ընկել էին մի թղթի հետևից՝ Սևրի դաշնագրի, որով Հայաստանին էր միանում նաև Արևմտյան Հայաստանի մեծ մասը, և երկիրը մուտք էր ունենում ծով: Սևրի պայմանագիրը օգոստոսի 10-ին ստորագրել էր Օսմանյան կայսրությունը, բայց կառավարությունը չէր վավերացրել, իսկ ապրիլից արդեն երկրում փաստացի ղեկավար էր դառնում Քեմալը, ով չէր ճանաչում Սուլթանի կնքած պայմանագրերը:

Դեռևս Սևրի պայմանագիրը չկնքված՝ Հայաստանն արդեն դաշնակիցների աջակցությունն ունենալու պատրանքով հունիսին նախահարձակ է լինում Թուրքիայի վրա և գրավում Օլթիի  ածխահանքերը: Քեմալի կառավարությունը բողոք է հղում:

Ըստ Լեոյի՝ Քեմալն առաջարկում է Օհանջանյանի կառավարությանը հրաժարվել Սևրի դաշնագրից և խաղաղ բանակցություններով լուծել վեճերը[17]: Սակայն Լեոն ոչ մի հղում չի անում, և պատմաբանները այլ փաստ չունեն, թե եղե՞լ է արդյոք նման առաջարկ: Բայց  բոլշևիկյան Ռուսաստանը, իրոք, շահագրգռված էր, որ Հայաստանն իր թշնամի Արևմուտքից հեռանա, հրաժարվի Սևրից, իր միջնորդությամբ Քեմալի հետ հաշտվի և մտնի ռուսական ազդեցության գոտի:

1920-ի ապրիլ-օգոստոսին Հայաստանի կառավարության կողմից Լևոն Շանթի[18] ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում բանակցություններ է վարում բոլշևիկյան իշխանության հետ:

Պատվիրակության անդամ Համբարձում Տերտերյանն իր հուշերում գրել է. «Չիչերինը[19] բարի գալուստ մաղթելով Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը, իր խնդակցությունը հայտնեց մեր ժամանման առթիվ և հաստատեց խորհրդային իշխանության «անկեղծ ցանկությունը» բարեկամական հարաբերություններ ստեղծելու Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի հետ: Հետո անմիջապես անցավ բուն նյութին, որի համառոտ ամփոփումը հետևյալն է.

Տաճիկները իրենց` բոլշևիկներին պետք են: Իրենք համաձայնվել են իրենց զինվորական և տնտեսական օժանադակությամբ դուրս շպրտելու նրանց երկրի եվրոպական աշխարհակալ «զավթիչներին»: Տաճիկները պատրաստ են անմիջապես գործողությունների անցնել, սակայն մտահոգված են, որ Հայաստանի կառավարությունը, որպես դաշնակիցների կողմնակից, կարող է հարվածել իրենց թիկունքից: Ձեզ հրավիրել ենք, որպեսզի հաշտեցնենք ձեզ տաճիկների հետ և որոշ երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի կառավարությունը մեզ դաշնակից տաճիկներին թիկունքից չի հարվածի: Քանի որ ռուս-տաճկական համագործակցությունը այս րոպեիս Խորհրդային Ռուսաստանի համար մահու և կենաց խնդիր է, ուստի անհրաժեշտ է այդ խնդիրների վերաբերյալ ճշտել Հայաստանի Հանրապետության դիրքը և վերաբերմունքը:

«Հայրենիք» ամսագրում Տերտերյանի հուշերում  Չիչերինի խոսքը

«Հայրենիք» ամսագրում Տերտերյանի հուշերում
Չիչերինի խոսքը

Չիչերինի այս ամփոփ զեկուցումից հասկացվեց, որ Խորհրդային կառավարությունը պարզապես ուզում է միջնորդի դեր խաղալ մեր և տաճիկների միջև, բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու համար, պայմանով անշուշտ, որ մենք ձեռք քաշենք Դաշնակիցներից և ամբողջապես Մոսկվայի իրավարարությանը հանձնենք մեր դատի լուծումը դուրս բերելով այն՝ օգոստոս 10-ին Սևրում գումարվելիք խորհրդաժողովի օրակարգից»:

Տերտերյանը եզրակացնում է, թե «Հայաստանի կառավարության և Սովետների հետապնդած նպատակները հիմնովին տարբեր են»:

Տերտերյանը գրում է նաև, որ այդ պահին Մոսկվայում էր գտնվում Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը Բեքիր Սամի բեյի գլխավորությամբ, ինքը և պատվիրակության մյուս անդամը՝ Լևոն Զարաֆյանը, առաջարկում են Շանթին տեսակցություն ունենալ թուրք պատվիրակների հետ և «իրար հասկացողության գալ տաճիկների հետ, իսկ եթե այդ չհաջողվեր, գոնե շոշափած կլինեինք իրենց տրամադրությունները: Առաջարկ բերողներս այն կարծիքին էինք, որ տաճիկները գոհ պիտի մնային, եթե մենք կարողանայինք երկուստեք գոյություն ունեցող վեճերը կարգադրել առանց Սովետական Ռուսաստանի միջնորդության»: Սակայն, Շանթը կտրականապես մերժում է՝ ասելով. «Նախ՝ լիազորված չենք տաճիկների հետ բանակցելու, և երկրորդ, որ ինքը կողք-կողքի չի նստի մեր ազգի ջարդարարների հետ»[20]:

Սակայն, երեք ամիս անց Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլում ստիպված նստեց բանակցությունների ջարդարարների հետ՝ ստորագրելով Ղարսի և մնացած տարածքների հանձնումը ու հրաժարվելով Սևրի պայմանգրից:

Չիչերինի պահանջներից մեկն էլ այն էր, որ Հայաստանը դադարեցնի բոլշևիկներին հալածելը. «Հայաստանի կառավարությունը անմիջապես չդադարեցնի այդ հալածանքները, Խորհրդային կառավարությունը ստիպված պիտի լինի ընդհատել իր բանակցությունները»:

Շանթի պատվիրակությունը այս սպառնալիքից հետո լրիվ հակառակն է հաղորդում Երևան. «Եղեք խիստ և անողոք ազգի դավաճանների հանդեպ»[21]:

Տերտերյանը առանձին հանդիպում է նաև Չիչերինի տեղակալ հայազգի Կարախանի հետ, ում սեղանին տեսնում է Կովկասի քարտեզ, ուր ամենամեծը Հայաստանն է՝ Բաթումի նավահանգիստն էլ մեջը: Կարախանը հարցնում է, թե ինչ կարծիքի եք, Տերտերյանը ասում է, որ դա բավարար չէ, և Հայաստանին պետք է միացվեն անպայման վեց վիլայեթները. «Մեր ժողովուրդը տասնյակ տարիներ պայքարել է անկախ Հայաստանի համար և երազել է այն տեսնել տաճկահայկական նահանգներում»[22]:

Շանթի պատվիրակության բանակցությունները ձախողվում են: Մի անգամ էլ սեպտեմբերին Երևանում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Լեգրանն է առաջարկում հրաժարվել Սևրի դաշնագրից, բայց ապարդյուն: Հայաստանը, չհրաժարվելով Սևրի դաշնագրից, դուրս է գալիս Ռուսաստանի դեմ:

khzmal-mik

2016թ. Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հունիսի 11-ին կայանալիք Ռուսաստան-Անգլիա խաղից առաջ: Խաղն ավարտվեց 1-1

Օլթիի գրավման ու Սևրի դաշնագրի պահանջների հետևանքով սեպտեմբերի 22-ին սկսվում է հայ-թուրքական պատերազմը՝ իրար հետևից Հայաստանը հանձնում է Սարիղամիշը, Կարսը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը և, ի վերջո, դեկտեմբերի 2-ին կնքում Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

bab

Ռուսաֆոբը վստահ է, որ ամեն հանցանք ռուսական ծագում ունի: Հեղինակը  բնակվում է Գերմանիայում

Տերտերյանը բացատրում է, թե ինչու Հայաստանի կառավարությունը չէր փորձել Բոլշևիկյան Ռուսաստանի հետ մերձենալ. «Գոյություն ուներ այն մտավախությունը, որ Խորհրդային Ռուսաստանի հետ մերձեցման ամեն մի անժամանակ փորձ անպայմանօրեն պիտի վիժեցներ դաշնակիցների տնտեսական և քաղաքական օժանդակությունը»[23]:

Եղավ ճիշտ հակառակը՝ Դաշնակիցները, բացի մի թղթի կտորից և որոշ նյութական օժանդակությունից, այլևս ոչնչով չօգնեցին, իսկ դաշնակացականներն, ի վերջո, Ալեքսանդրապոլի պայմանագրով հրաժարվեցին Սևրի դաշնագրից, փոխարենը ձախողվեց Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունը:

Հովհաննես Քաջազնունին գրում է.

«Սևրի դաշնագիրը շլացրել էր բոլորիս աչքերը,կաշկանդել միտքը, մթնացրել իրականության գիտակցությունը:

Այսօր մենք հասկանում ենք, թե որքան շահած կլինեինք, եթե 1920 թ. աշնանը՝ Սևրի դաշնագրով անմիջական համաձայնության եկած լինեինք թուրքերի հետ: Բայց այն ժամանակ չէինք հասկանում:

Փաստը այն էր – աններելի փաստ – որ ոչինչ չարինք պատերազմից խուսափելու համար, հակառակը՝ ինքնարես անմիջական առիթ տվինք պատերազմի»[24]:

Ինչպես երևում է, Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, նա քաղաքացիական պատերազմից վերակազմավորվելով՝ ձգտում էր վերականգնել Ցարական Ռուսաստանի սահմանները և 11-րդ բանակն ուղարկեց Կովկաս և իր կազմի մեջ մտցրեց ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկու հանրապետությունները: Ռուսաստանը իրականում  հակաանտանտյան էր, իսկ նրա թշնամի Անտանտի դաշնակիցն էր Դաշնակցությունը, հետևաբար Ռուսաստանը նաև հակադաշնակցական էր դառնում:

Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը գոնե երկրի տարածքների հարցում անհրաժեշտ էր, որ միասնական լինեին, փոխարենը բոլշևիկները իշխանության գալու համար ուզում էին դաշնակցական կառավարությանը ամեն գնով տապալել, նաև՝ թուրքական բանակի միջոցով, և դրա համար քանդում էին պետության զինված ուժերը՝ դասալքություն քարոզելով և կոչ  անելով չդիմադրել քեմալական բանակին (մի օրինակ հայ բոլշեւիկների թռուցիկից. «Եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ հայ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկեր թուրք աշխատավորներն են: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ թալանչի դաշնակների ձեռքից ազատելու» (տպագրվել է  «Ճակատամարտ» թերթում):

Տերտերյանի հուշերում հստակ երևում է, որ Մոսկվայի բանակցությունների վրա ազդում էին Ադրբեջանում ապաստանած հայ բոլշևիկներ Ավիս Նուրիջանյանը, Սարգիս Կասյանը և Անաստաս Միկոյանը, որ վիժեցնեն բանակցությունները, և արագացվի Հայաստանի խորհրդայնացումը[25]:

Տեսակետ կա, որ եթե դաշնակացական կառավարությունը ավելի շուտ հանձներ իշխանությունը բոլշևիկներին, ապա Հայաստանը կորուստներ չէր ունենա: Այդ ժամանակ Քեմալը կփորձե՞ր գրավել Կարսն ու Սարիղամիշը, հավանաբար՝ ոչ: Բայց Ադրբեջանին տարածքներ զիջելու հարցում գուցե ճիշտ հակառակը լիներ, պատմությունը ցույց տվեց, թե հայ որոշ բոլշևիկներ հանուն համաշխարհային հեղափոխության ինչ հեշտությամբ զիջեցին Ղարաբաղը և Նախիջևանը Ադրբեջանին: Եթե Զանգեզուրում դիմադրություն չլիներ բոլշևիկներին մինչև այն պահը, երբ արդեն հանձնել էին Նախիջևանն ու Ղարաբաղը, մինչև 1921-ի հուլիս, շատ հավանական է՝ այն էլ հանձնեին Ադրբեջանին:

Իսկ Դաշնակցական կառավարությունն էլ գուցե փորձեր հաշվարկել, թե ում ազդեցության տակ է անցնում տարածաշրջանը և համապատասխան կառուցեր արտաքին քաղաքականությունը. ուրեմն, հրաժարվեր Սևրի դաշնագրից ու նաև սևեռվածությունից՝ վեց վիլայեթներին տիրանալու, որի նույնիսկ մեկ չորրորդը պահելու կարողություն չուներ, դուրս գար դաշնակից երկրների ալյանսից և մտներ բոլշևիկյան Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մեջ, գուցե հնարավոր լիներ Հայաստանում բոլշևիկներին լեգալացնելով նրանց ընդգրկել կառավարման համակարգում: Բանակցություններ սկսեր նաև Քեմալի հետ, իսկ եթե դա անհնար լիներ, պատերազմի ժամանակ դիմադրեր ու պահեր Ղարսը:

gayanei

Հայաստանից արտագաղթածները հակառուսական ցույց են անում Լոս Անջելեսում, 2010, հունվար(Լուս. Գայանե Շախյանի ֆբ էջից)

Այն, ինչ արեց Քեմալը, կարող էին անել նաև դաշնակցականները՝ կապիտալիզմն ու իմպերիալիզմը հռչակեին թշնամի, Սովետական Ռուսաստանի հետ «պայքարեին» իմպերիալիստական երկրների դեմ՝ փրկելու համար ճնշված ժողովուրդներին և շահագործվող բանվոր ու գյուղացի դասակարգերին: Մանավանդ դաշնակցականները դա ավելի հեշտությամբ կարող էին անել, քանի որ սոցիալիստ էին: Պատկերացնենք կոմունիստական գաղափարախուսությունը որդեգրած դաշնակցություն, որը եղբայրության ձեռք է մեկնում Մոսկվային, պարզ է, Հայաստանը ոչ մի կորուստ չէր ունենա, և այսօր Քեմալ-Լենին դավադրության փոխարեն կխոսեին՝ Լենին-Խատիսյան[26] բարեկամության մասին:

Ուրեմն, հայերի դեմ հատուկ դավադրություն գոյություն չուներ, ուղղակի Հայաստանի իշխանությունը հայտնվել էր Բոլշևիկյան Ռուսաստանի թշնամի ճամբարում, և մի թղթի խաթեր ոչ մի կերպ չէր ուզում դուրս գալ, մինչև որ կորուստներով ու զենքով դուրս բերեցին այնտեղից:

Խորհրդայնացումն անխուսափելի էր, բայց ներկա սահմանները՝ ոչ, Դաշնակցության և բոլշևիկների այլ քաղաքականության դեպքում Հայաստանը այսօր այլ, ավելի ընդարձակ սահմաններ կունենար:

Ոճրագործ զինվորական Վալերի Պերմյակովի(նա  2015–ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանել է) ռուս լինելը ռուսաֆոբներն օգտագործում են հակառուսական քարոզչության համար: Պերմյակովը 2016-ի օգոստոսին դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Ոճրագործ զինվորական Վալերի Պերմյակովի(նա 2015–ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանել է) ռուս լինելը ռուսաֆոբներն օգտագործում են հակառուսական քարոզչության համար: «Առավոտ» թերթի ռուսական բաժնի խմբագիրը Պերմյակովին նույնացնում է Պուտինի հետ՝ Պուտինի և Հիտլերի անունները միաձուլելով՝ Պուտլեր: Մարդասպանը 2016-ի օգոստոսին դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Բոլշևիկաթուրքական դաշինքի կրկնման հնարավորությունը

2016-ի ապրիլի 21-ին Երևանում Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ ցույցի ժամանակ այսպիսի պաստառ էր պարզված՝ «Լավրով, մի՛ եղիր Լեգրան»:

Ռուսաֆոբները հետևողականորեն մեջտեղ են բերում Քեմալ-Լենին դաշինքը և վախ տարածելով՝ ահազանգում հայ ժողովրդին, թե պատմությունը կրկնվելու է: Հենց ապրիլի 24-ին lragir.am կայքըհրապարակում է. «Անհրաժեշտ է վերլուծել Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում»[27]:

Քաղաքացիական գիտակցություն կայքը գրում է «Վերջերս հայ հասարակության շրջանում օբյեկտիվորեն ձևավորվում են հակառուսական կամ պետականամետ տրամադրություններ»[28]:

Սակայն այսօրվա և 1920 թվականի միակ ընդհանրությունն այն է, եթե սա կարելի է ընդհանրություն համարել, որ Ռուսաստանը ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա Արևմուտքի հետ հակասության մեջ է: Բայց հակասության չափը անհամեմատելի է. 1920-ին Ռուսաստանն ու Արևմուտքը գաղափարական թշնամական բևեռներում էին՝ մեկը կոմունիզմ էր կառուցում, մյուսը՝ կապիտալիզմ, այժմ այսպիսի գաղափարական տարաձայնություն գոյություն չունի:

ara-papyan

Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի էջից

Հայաստանի հաշվին ռուս-թուրքական դաշինքը գրեթե անհնար է, քանի որ Թուրքիան, ի տարբերություն 1920 թվականի, Արևմուտքի մտերիմ դաշնակիցն է, Ռուսաստանի հակառակորդ ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ Հայաստանն էլ Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի անդամ է, Արևմուտքի ռազմական  դաշնակիցը լինելուց շատ հեռու է, թեև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, բայց չի ձգտում նրա անդամ դառնալ. կոպիտ ասած՝ դաշինքի մեջ չի այն ուժերի կամ միության հետ, որի հետ էր 1920-ին:

Հայաստանում այն ուժերը, որոնք վախեցնում են հայերի դեմ բոլշևիկաթուրքական դավադրության կրկնությամբ, կողմնակիցներն են, որ Հայաստանը կնքի Ռուսաստանի դեմ ուղղված եվրաասոցացման պայմանագիրը և ՆԱՏՕ-ի անդամ դառնա: Եթե նրանց ցանկությունը կատարվի, ապա այդ ժամանակ հավանական է, որ Ռուսաստանը մի նոր հարված հասցնի Հայաստանին, այնպիսին, ինչպիսին ստացան Վրաստանն ու Ուկրաինան: Այսինքն, եթե ռուսաֆոբների քաղաքականությունն իրականացվի, իրոք, ռուս-թուրքական «դավադրությունը» հնարավոր կդառնա:

Իսկ որպեսզի լինի այն, ինչով վախեցնում է lragir.am-ը` «Ռուսաստանն ու Թուրքիան բնական դաշնակիցներ` ընդդեմ հայ ժողովրդի ազգային շահերի», որպեսզի կրկնվի պատմությունը, և կրկին Թուրքիան և Ռուսաստանը դաշինք կնքեն ընդդեմ Հայաստանի, պետք է Թուրքիայում հակաարևմտյան հեղափոխություն լինի, իշխանության գան հակաարևմտյան ազգայնականները (որոնցից Թուրքիայում կարծես թե չկան), Ռուսաստանի հետ դաշինք կնքեն, իսկ Հայաստանն էլ ՆԱՏՕ-ի մեջ մտնի, որից հետո կիսեն Հայաստանը ու միմյանց մեջ բաժանեն: Ֆանտաստիկ սցենար:

 

3.    Կոլցո օպերացիայի պատճառները և վեցօրյա պատերազմի զուգահեռը

Կոլցո օպերացիան Մոսկվայի ռազմական գործողությունն էր, որի արդյունքում ռուսական բանակի աջակցությամբ ադրբեջանցիները Ադրբեջանական ԽՍՀ-ի հայաբնակ Գետաշենի ենթաշրջանը գրավեցին ու հայերից դատարկեցին: Ռուսաֆոբները այն դիտում են որպես ռուսական հակահայկական ավանդական դավադրության մի օղակ:

Մեջբերում վիքիպեդիայից.

«1991 թ ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ»։

Բայց ինչո՞ւ հանկարծ Մոսկվան օգնեց Ադրբեջանին, որ Գետաշենը հայերից դատարկեն, պատճառների մասին ռուսաֆոբները լռում են:

Այն նույն պատճառով, ինչի համար 1920-ին պաշտպանում էր Ադրբեջանին, քանի որ և՛ 1920-ի ամռանը, և՛ 1991-ի գարնանը Ադրբեջանում իշխանության էին կոմունիստները, այսինքն  նույն կուսակցությունը, որը իշխում էր Սովետական Ռուսաստանում, իսկ Հայաստանում երկու դեպքում էլ իշխանության էին հակակոմունիստները, 1920-ին` դաշնակացական հակակումունիստներն ու Ռուսաստանի թշնամիների դաշնակիցը, 1991-ին` ՀՀՇ-ական հակակոմունիստները:

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվել էին քաղաքական տարբեր իրավիճակներ: Հայաստանում իշխանության էր եկել Հայոց համազգային շարժումը, որը վարում էր Խորհրդային Միությունից անջատվելու քաղաքականություն, մինչդեռ Ադրբեջանում շարունակում էին իշխել կոմունիստները: Նման պայմաններում Կրեմլը, որքան էլ թուլացած լիներ, նրա տնտեսական և քաղաքական ազդեցությունն Անդրկովկասում, ակնհայտորեն աջակցում էր Մութալիբովի[29] վարչակազմին:

Միխայել Գորբաչովը վերջին փորձն է անում փրկելու Խորհրդային միությունը: 1991թ. մարտի 17-ին անցկացվում է ԽՍՀՄ-ը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ է արտահայտվում խորհրդային երկրի գոյությանը: Ադրբեջանը ևս մասնակցում և կողմ է արտահայտվում, իսկ Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտում է հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել անցկացնել անկախության հանրաքվե»[30]:

Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը շահեց Արևմուտքի համակրանքը և կորցրեց Գետաշենը:

Նմանատիպ բացատրություն է տալիս լրագրող Շուշան Ղազարյանը.

«Ինչո՞ւ ընկան Գետաշենը, Մարտունաշենը, Էրքեջը ու Բուզլուխը, Հադրութը, այսիքն՝ 24 գյուղերը: Նախ, որովհետև այդ էր պահանջում քաղաքականությունը. Ադրբեջանի, Հայաստանի, Խորհրդային Միության և այն ուժերի, որոնք Գետաշենի անկման ժամանակ ղեկավարում էին իրադրությունը: Ես չսխալվեցի նաև ասելով Հայաստանի: Սա ձեռնտու էր Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների: Չեմ ուզում անուններ տալ: Եղավ մի պահ, երբ Ադրբեջանը գտնվում էր ընկածի վիճակում, հատկապես հունվարի դեպքերից հետո: Եվ հարկավոր էր նրան խփել, որպեսզի կարողանայինք պայմանավովել Մոսկվայի հետ: Մենք այլ կեցվածք որդեգրեցինք՝ ամեն ինչում մեղավորը ռուսներն են, այսինքն փորձեցինք խփողին խփել և ստացանք պատասխանը: Երկար ժամանակ հասարակության մի որոշակի մաս պահանջում էր  ղեկավարությունից մասնակցել Նովոօգարյովյան բանակցություններին(ուր մշակվում էր Միութենական նոր պայմանագիրը): Այսինքն ինչ որ ձևով չեզոքացնել Ադրբեջանի ազդեցությունը: Գետաշենի ողբերգությունը երկու փուլ ուներ, և դրանք շատ հստակորեն կապվում էին բանակցությունների այդ երկու փուլերի հետ: Առաջինը հունվարին՝ Ծաղկաձորը վառելն էր, և հարձակումը Մարտունաշենի վրա, որտեղ ջարդ կերան: Սա ճշգրիտ համապատասխանում է Նովոօգարյովյան առաջին փուլին. Հասկանցել տվին տղերքը, եկեք, տեսնենք ինչ ենք անում: Մերոնք չգնացին, փոխանակ փորձեին իրենց պահանջներն առաջարկել: Յազովն[31] ու Լուկյանովը[32] պարզորոշ ասում էին՝ քանի դուք չեք մասնակցում այդ քննարկմանն ու պայմանգրի կնքմանը, հա գլխներիդ գալու է: Եղավ երկրորդ փուլը, երբ տասն օր մեզ շունչ քաշելու ժամանակ տվին: Էլի չգնացինք և այս անգամ Հադրութը ստացանք»:

3-1-1991-mayis-paris

Գետաշենի անկման օրերին` 1991թ. մայիս, Հայաստանի իշխանության վերնախավը Փարիզում. Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյան, Կարինե Ավագյան (ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանի կինը), էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան: (Հեղինակի արխիվից)

Ղազարյանը նաև մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի այժմյան աշխատակից Արմեն Քոլոյանի օրագրից. «22 մայիս, 1991թ., ԽՍՀՄ նախագահ և ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովի նախաձեռնությամբ այսօր հանդիպել են հայ և ադրբեջանցի համայնավարները: Բանակցության թեման հայ-ադրբեջանական սահմանների և ԼՂԻՄ-ի կացության շուրջ տիրող իրավիճակի քննարկումն է եղել… հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր պահանջները ադրբեջանական բանտերից վերադարձնել պատանդներին, տեղափոխել նրանց Ռուսաստան, վերջ տալ ՕՄՕՆ-ի վայրագություններին և վերադարձնել ԼՂԻՄ-ի վերջին ամիսների ստատուս քվոն, իսկ մոտ ապագայում անհրաժեշտ է հստակեցնել ԼՂԻՄ-ի կարգավիճակը, վերականգնել տեղական իշխանությունը:

Ոչ հրապարակելի. Հանդիպման ընթացքում Գորբաչովը բավական խիստ և կոպիտ է իրեն պահել հայկական պատվիրակության նկատմամբ: Նա ակնարկել է , որ Հայաստանի ղեկավարությունը «սատկելու է, բայց ստորագրելու է պայմանագիրը»: Խոսելով ԼՂԻՄ-ի մասին ասել է. «Ի՞նչ եք ուզում, ձեր կառավարությունն է խնդրել, որ մարդկանց դուրս հանենք, հիմա դուք դեպորտացիայի մասի՞ն եք խոսում: Դուք մտածո՞ւմ եք ձեր մարդկանց մասին, որ պահանջում եք վերադարձնել նրանց իրենց բնակավայրերը: Ի՞նչ է, ամեն մեկի կողքը մի զինվոր ենք դնելու»: Եվ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա կատարած այցին՝ խիստ ու կոպիտ ավելացրել է.«Նա ուզում է միջազգայնացնել ԼՂ խնդիրը, ինչ է, չգիտի՞, թե նման բաները ոնց են վերջանում»[33]:

90-ականները հիշողները կվկայեն, որ Հայաստանում իշխում էին հակագորբաչովյան և հակասովետական տրամադրություններ, 1990-ին, երբ Միխայել Գորբաչովը նոբելյան մրցանակ ստացավ, Հայաստանի տարբեր շրջանակներ, նաև իշխանական, բողոքի հայտարարութուններ արեցին մրցանակի դեմ: Ի՞նչ պետք է աներ Գորբաչովը իր նկատմամբ այդ ատելության և ընդհանարապես Հայաստանի իշխանության հակամոսկովյան քաղաքականության դեմ:

Մի բան հաստատ է՝ Ռուսաստանը վտանգավոր է և կոպիտ, և 1991-ին կոպտորեն պաշտպանում էր էն ուժին, որը Մոսկվայի իշխանության հետ կուսակիցներ էր և կռվում էր Հայաստանի դեմ:

Ուրեմն, այս դեպքում էլ երևում է, որ Մոսկվան ոչ թե հակահայ, այլ հակահհշ քաղաքականություն էր տանում:

Ինչ կարող էին անել հայերը

1990 թ. Գերագույն Սովետի ընտրություններում ՀՀՇ-ն շատ տեղեր էր ստացել, բայց ոչ այնքան, որ կարողանար Գերագույն Սովետի նախագահ ընտրել: Սակայն ամեն կերպ ուզում էր իշխանությանը տիրանալ: Ես հիշում եմ 1990-ի օգոստոսին Մելիք-Ադամյան փողոցի  Կառավարության նիստերի դահլիճում Գերագույն Սովետի նիստը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զոռով ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ: Երկու թեկնածու էին՝ ՀՀՇ-ից Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոմկուսից` Վլադիմիր Մովսիսյանը: Չորս անգամ նրանց թեկնածությունները դրվեցին քվեարկության[34], նրանցից ոչ ոք չէր հաղթում, չորս անգամ էլ համառորեն երկու կողմն էլ այլ թեկնածու չառաջադրեց: Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը առաջին երկու քվեարկություններին ոչ մեկին չէր ընտրել, ասեց՝ սպիտակ թուղթ եմ գցել, կարծեմ երրորդին էր ընտրել Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ականները պարզում էին, թե ով ձայն չի տվել իրենց թեկնածուին, և հերթով համոզում էին: Հրանտ Մաթևոսյանը նույնպես ոչ մեկին չէր ընտրել, միայն վերջին քվեարկությանը ձայնը տվել էր Տեր-Պետրոսյանին:

ՀՀՇ-ի լիդերներից մեկը՝ Ալբերտ Բաղդասարյանը, Գերագույն խորհրդում իր ելույթում սպառնաց կոմունիստներին, որ եթե իշխանությունը չտան, Հայաստանում կկրկվնի Ռումինիան: Նա նկատի ուներ մի քանի ամիս առաջ՝ 1989-ի դեկտեմբերին, Ռումինիայում բռնությամբ իշխանափոխությունը, որի արդյունքում գնդակահարեցին Ռումինիայի Կոմկուսի գլխավոր քարտուղար, նախագահ Նիկոլաս Չաուշեսկուին ու նրա կնոջը՝ Ելենա Չաուշեսկուին (Իշխանափոխությունից հետո Ալբերտ Բաղդասարյանը դարձավ Երևանի փոխքաղաքապետ):

ՀՀՇ-ի ճնշման տակ հաջորդ փուլերում նաև որոշ կոմունիստներ սկսեցին քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին, և ի վերջո ՀՀՇ-ն իշխանությունը վերցրեց:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. սեպտեմբերի 17-ի հանարհավաքի ելույթում մեղադրում էր դաշնակցականներին, որ 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ իշխանությունը չտվեցին բոլշևիկներին. «Եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշեւիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Նախիջեւանը, եւ այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաեւ Ղարաբաղի հարցը»[35] (թեև այդ ժամանակ դեռ թուրքերի առաջխաղացում չկար, և ոչ ոք չգիտեր, թե լինելու է հայ-թուրքական նոր պատերազմ և նաև, չկան տվյալներ, որ Մոսկվան պահանջում էր իշխանությունը հանձնել բոլշևիկներին): Սակայն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, արեց այն, ինչում քննադատում է դաշնակցությանը. 1990-ին ՀՀՇ-ն վերցնելով կոմունիստներից իշխանությունը` կորցրեց Գետաշենը:

Ի՞նչ կլիներ, եթե ՀՀՇ-ն այդքան շուտ չգար իշխանության, կամ գալուց հետո չշարունակեր հակառուսական քաղաքականությունը, արդյոք էլի կդատարկվե՞ր Գետաշենը: Գոնե ոչ այդ օրերին: Նաև այդ օրերի զոհերը չէին լինի:

 

«Կոլցոյի» կրկնվելու հնարավորությունը

Ռուսաֆոբները, իշխանության լրատվամիջոցների հետ միասին, ակտիվացրին «Կոլցո» օպերացիայի հիշատակումը 2016-ի ապրիլյան հայ-ադրբեջանական 4 օրյա պատերազմից հետո:

Հանկարծ իշխող Հանրապետական կուսակցության հեռուստատեսությունը՝ «Արարատը» հիշեց Կոլցոն[36].

Այս օրերին «Կոլցոն» եռանդագին հիշեցնելով՝ ապրիլյան պատերազմում հայկական դիրքերի կորուստների պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրայից հանվում էր ու գցվում Ռուսաստանի վրա: Սկսեցին թմբկահարել, թե պատմությունը կրկնվում է, կրկին Ռուսաստանը ծախեց հայերին, իսկ հակառուսական հերթական հանրահավաքում էլ հայտարարվեց. «քառօրյա պատերազմը ռուս-ադրբեջանական պատերազմն էր՝ ընդդեմ ՀՀ-ի»[37]:

(Իրավիճակը նման է Ադրբեջանին, այնտեղ էլ վստահ են, որ թե 1993 թ. իրենց պարտության պատճառը Ռուսաստանն է):

Սակայն որևէ ընդհանրություն չկա «Կոլցո» օպերացիայի, չորսօրյա պատերազմի և այժմյան հակամարտության ժամանակ Ռուսաստանի որդեգրած դիրքերի մեջ: Այն ժամանակ Մոսկվան անթաքույց Բաքվի իշխանություններին էր աջակցում, Սովետական բանակի անմիջական օգնությամբ էր ադրբեջանական օմոնը ներխուժում հայկական գյուղեր: Իսկ այս պատերազմում ռուսական բանակ չկար (ասում են, թե Ռուսաստանը Ադրբեջանի կողմն էր, քանի որ Ադրբեջանը ռուսական զենքով էր ռմբակոծում, բայց չեն ասում ճշմարտության մյուս կեսը, որ հայկական բանակն էլ էր ռուսական զենքով պաշտպանվում կամ ռմբակոծում):

Մոսկվան հստակ չեզոքություն է պահպանում, զենք է վաճառում երկու կողմերին էլ, և եթե Ադրբեջանը ավելի շատ զենք է առնում, պատճառն այն է, որ Ադրբեջանը ավելի շատ է ծախսում:

Ռուսաֆոբները հաջողությամբ աշխատեցնում են այն մոլորությունը, թե Ռուսաստանը պետք է լիներ Հայաստանի հոգաբարձուն և զենք չվաճառեր նրա հակառակորդին, իսկ երբ վաճառում է, արդեն սկսում են աշխատեցնել մյուս մոլորությունը՝  ուրեմն դավադրություն է նախապատրաստել Հայաստանի դեմ, ու հայտարարում՝ տեսեք ինչ դավաճան դաշնակից է: Օրինակ hayeli.am-ը գրում է. «Ռուսները դրսևորում են իսկապես դավաճանական կեցվածք»[38]:

Ռուսաստանը Հայաստանի հոգաբարձուի առաքելություն չի ստանձնել, նա չի պարտավորվել Հայաստանի շահին նվիրվել և իր շահերը զոհելով` հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառելուց, որ հայկական իշխանություններին ազատի պարտավորություններից և նրանց հնարավորություն տա երկիրը հանգիստ թալանել ու հարստանալ ու էլ պաշտպանությամբ  չզբաղվել:

Ռուսաստանը ժամանակակից տեխնիկան 4 տարի առաջ էր սկսել վաճառել Ադրբեջանին, սակայն այն ժամանակ իշխանությունը ոչինչ չձեռնարկեց վաճառքը կանխելու կամ քանակը նվազեցնելու համար, այն ժամանակ «դավաճանության» մասին չէին խոսում՝ ագահությունը թմրեցրել էր վտանգի զգացողությունը: Բայց հանկարծ հիմա, երբ պարզվեց, որ Ադրբեջանը խաղ չէր անում ու իրոք հարվածելու էր, իսկ իշխանությունները պաշտպանության փողերը կերել են ու նույնիսկ պարզ ջերմատեսներ չեն գնել, «հայտնաբերեցին» որ Ռուսաստանը դավաճանել է:

Ռուսաստանը աշխարհի երկու ամենախոշոր զենք վաճառողներից է և ինչքան իր համար է կարևոր իր արտադրությունն իրացնելն ու նաև այն, որ Ադրբեջանը իր ազդեցության ոլորտից շատ չհեռանա, այնքան էլ Ադրբեջանի համար է կարևոր, որ նրան իր դեմ չթշնամացնի: Եվ նրանց շահերի արանքում հնարավոր չի խոթել նվիրավածության ու դավաճանության բարոյախոսությունը:

Երեք տարի առաջ այն պահին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը «Սմերչ» է առնում, Հայաստանում արդեն շահագործվող Թեղուտի հանքերի եկամուտները սպառազինությանը ուղղվելու փոխարեն, գնալու էին նրանց գրպանները ովքեր այսօր բողոքելու էին Ռուսաստանից:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոր սկսեց պարբերաբար բողոքել, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

Միևնnւյն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է, և նա պատրաստ է Հայաստանին որպես իր դաշնակցի վաճառել նույն զենքը շատ ավելի էժան գներով (հայ բարձրաստիճան պաշտոնյան անձնական զրույցում զայրացած ասում էր, որ Ռուսաստանը մի քանի անգամ էժան նույն զենքերը առաջարկում է, սակայն իշխանությունները չեն ուզում: Նա նաև ասում էր, որ Իսրայելը իր անօդաչու սարքերը, որոնցով գրհում էր Ադրբեջանը, շատ վաղուց առաջարկել է Հայաստանին, սակայն հրաժարվել են գնել):

Նույնիսկ հիմա, չորսօրյա պատերազմից հետո, իշխանությունները ոչինչ չարեցին ղարաբաղյան սահմանն ավելի ապահով դաձրնելու համար, և հսկող սարքերը տեղադրվեցին ռուսաստանցի անհատների միջոցներով:

Վա՞տ է, որ Ռուսաստանը զինում է հակամարտող կողմերին կամ զենք վաճառում իր դաշնակցի հակառակորդին: Այո, շատ վատ է, բայց սա կրոնաբարոյական կամ փիլիսոփայական հարց է, քաղաքականության ոլորտից չի: Քաղաքականությունը ոչ թե «չարի» դեմ է պայքարում կամ սիրո ու նվիրվածության սկզբունքներով առաջնորդվում, ոչ թե մերժում է զենքը ու դավանում խաղաղասիրություն, այլ հետապնդում է շահեր: Ցավոք, աշխարհն է այդպիսին, և որևէ երկիր եթե դուրս գա աշխարհի այս կարգերի դեմ դժվար թե ինչ որ արդյունքի հասնի, բայց գուցե կորցնի ապահովությունը: Որևէ երկիր, մասնավորապես ասիական այս տարածաշրջանում,  ակտիվ լինի, թե կրավորական, աշխարհի գործերին խառնվի, թե անկյուն քաշված ապրի, դաշիքների մեջ մտնի, թե միայնակ մնա, միևնույն է, ապահով լինելու, արտաքին ագրեսիային դիմագրավելու համար, պետք է կարողանա ստեղծել անվտանգության արդյունավետ համակարգ: Այս բանում համոզվելու համար շատ արյունահեղությունների մանրամասներ պետք չի չի իմանալ, հերիք է տեսնել Իրաքում եզդիների ցեղասպանությունը: Սակայն Հայաստանի վերնախավի ախորժակի և անվտանգության անհրաժեշտության երկընտրանքում, ախորժակը հաղթում է:

Աշխարհի մյուս խոշոր զենքի մատակարարը ԱՄՆ-ն է, որ զենք է վաճառում հակամարտող Իսրայելին և արաբական երկրներին՝ Սաուդյան Արաբիա, Կատար, Եգիպտոս, Օման, Բահրեյն  և այլն, հակամարտող Թուրքիային և Իրաքին ու քրդական դիմադրությանը: Նաև ԱՄՆ-ն և Ռուսաստանը միաժամանակ զենք են վաճառում հակամարտող Պակիստանին և Հնդկաստանին:

Նաև ԱՄՆ-ն Ադրբեջանին է վաճառել արբանյակ, որը հաստատ միայն խաղաղ նպատակներով չի պտտվում ուղեծրում: Ադրբեջանը 2017-ին պատրաստվում է երկրորդ արբանյակը ուղեծիր հանել, որը ամերիկա-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Վա՞տ է անում ֆրանսիան, թող որոշեն հոգևորականները: Վատն այն է, որ Հայաստանը արբանյակ դեռ չունի:

Դիվանագետ Արման Նավասարդյանը «Իրատես de facto»-ին տված այս հարցին պատասխանում է. «Ադրբեջանին զինելով՝ Ռուսաստանը ՀԱՊԿ–ի սահմանած որևէ նորմ չի՞ խախտում։ – Ո՛չ։ Ըստ որում՝ վաճառում է և՛ նրանց, և՛ մեզ։ Ու նրան չես կարող արգելել։ Եթե ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այդ մասին որևէ բան գրված լիներ, կարելի էր պահանջներ դնել, բայց գրված չէ։ Եվ մենք ինքներս էլ ենք համագործակցում այլ կազմակերպությունների հետ, և Ռուսաստանը կարող էր նույն կետի առկայության պարագայում մեր դեմ պահանջներ դնել, հարց բարձրացնել, թե ինչու ենք համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, ինչու ենք զենք գնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից[39]»:

Հակառուսական ալիքը գագաթնակետին հասավ ապրիլի 19-ին` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի Երևան այցի օրերին: Ռուսաֆոբ շրջանակները տարածում էին, թե Լավրովը գալիս է Ղարաբաղը ծախելու, մամուլում հրապարկվում էին նյութեր՝ «Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերում Երեւան Լավրովը»«Բացահայտվեց Ղարաբաղը հանձնելու ռուսական ծրագիրը»:

Սակայն Լավրովը Երևանում ոչ մի ծրագիր չներկայացրեց, հակառակը` հայտարարեց. «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 1994-95 թթ. զինադադարի մասին պայմանագիրը», նաև ասաց, թե «Հայաստանը կազանյան փաստաթուղթը չի մերժել»` ակնարկելով, որ Ադրրբեջանն է հրաժարվում խաղաղ բանակցություններով ղարաբաղյան հարցը կարգավորել և, հետևաբար, ընտրում ռազմական ճանապարհը: Այսինքն, առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահող երկիրը երկու կողմին նույն հարթության վրա չդրեց:

(Նախագահ Սերժ Սարգսյանի Բլումբերգին տրված հարցազրույցում պարզվեց[40] , որ դեռ 2011-ին Կազանում Սարգսյանն է համաձայնվել տարածքներ հանձնել` առանց Ղարաբաղի ինքնորոշման ժամկետների ճշգրտման, և այն փուլային տարբերակը, որի մասին մայիսի 16-ի Վիեննայի բանակցություններից հետո խոսեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, ստացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը, ինչպես 1998-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր համաձայնվել փուլային տարբերակին, բայց ռուսաֆոբների թիրախը այս անգամ ոչ թե Սարգսյանն է կամ մեկ ուրիշը, այլ Ռուսաստանը:

Օրինակ, ամերիկացի պաշտոնյաները արդեն Հայաստանից պահանջում են հանձնել ոչ թե հինգ, այլ յոթ շրջան, ինչպես ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորինինգսթարը[41]:

Կամ երբ ռուսական որևէ թերթում մի ոչ այնքան հայանպաստ նյութ է տպվում, հակառուսական հզոր ալիք է բարձրանում (ինչպես ВПК-ում Խրամչիխինի հոդվածը[42] Հայաստանի սպառազինության վերաբերյալ, որի դեմ բազմաթիվ հարցազրույցներում ու հեռուստաշոուներում այն ներկայացվում էր որպես Ռուսաստանից հարված ու  դավաճանություն):

Բայց ոչ հայանպաստ և նույնիսկ հակահայկական հրապարակումներ լինում են այլ երկրների մամուլում, ինչպես օրինակ ամերիկյան National Interest-ում Nagorno-Karabakh Isn’t Disputed Territory—It’s Occupied («Ղարաբաղը վիճելի տարածք չի, օկուպացված է»)[43] կամ Chicago Tribune և The Wall Street Journal[44] թերթերում հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդները:

Սակայն ռուսական ամեն թերթի նկատմամբ զգայուն հասարակությունը հրապարակային բուռն բողոքի ալիք չի բարձրացնում ո՛չ ամերիկյան պաշտոնյաների, ո՛չ էլ մամուլի դեմ, չի բողոքում Ադրբեջանին զենք վաճառող մյուս պետությունների դեմ և Ռուսական դեսպանատան դիմաց պարբերական ցույցերով (մեկ` Սավչենկոյի[45] կամ Ուկրաինայի[46] համար, մեկ` Լավրովի ու Պուտինի դեմ) պատկեր է ստեղծվում, որ հայաստանյան հասարակությունը ոչ թե նյարդային է հայկական շահերի խնդրում, այլ ուղղակի հակառուսական է:

(Ֆրանսիայի հայկական համայնքը բողոքի ցույցեր էր կազմակերպել Ադրբեջանին զինող երեք երկրների դեմ՝ Իսրայելի, Ռուսաստանի դեսպանությունների և  Ֆրանսիայի արտգործնախարարության դիմաց)։

Նաև` Լավրովը անդրադառնալով Թուրքիայի պրոադրբեջանական դիրքորոշմանը` հայտարարեց. «Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»: Այսպիսով Ռուսաստանը եղավ աշխարհում միակ երկիրը, որ քննադատեց Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը:

Այդ օրերին Երևանում կազմակերպվեցին երկու ցույցեր, երկուսն էլ ուղղակիորեն առնչվում էին ապրիլյան չորսօրյա պատերազմին, մեկը հակառուսական՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց Լավրովի այցի դեմ:

Ցույցի կոնտեքստն այն էր, որ չորսօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների մեղավորը Ռուսաստանն է: Հստակ երևում էր, որ ցույցը խրախուսվում է իշխանությունների կողմից, ոչ մի խոչընդոտ չեղավ, ցուցարարները ազատորեն վանկարկեցին Լավրովի հասցեին վիրավորական խոսքեր ու պարզեցին վիրավորական պաստառներ: Հիշենք, որ երեք տարի առաջ` 2013-ի դեկտեմբերին, Պուտինի այցի դեմ ցույցը, որ նաև բողոք էր Հայաստանի ԵՏՄ-ին միացման դեմ,  իշխանությունները բռնությամբ ցրեցին, ցուցարարներին լցրեցին ոստիկանատները:

Ապրիլի 19-ի ցույցը ռուսական դեսպանատան դիմաց իշխանությունը թույլ է տալիս:

Ապրիլի 19-ի ցույցը ռուսական դեսպանատան դիմաց իշխանությունը թույլ է տալիս: Լուս. hetq.am

Հակառուսական ցույցը վանկարկում  էր` «ոչ մի թիզ հող», կարծես չորսօրյա պատերազմի ժամանակ դիրքերը հանձնել էր Լավրովը: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ռուսական դեսպանատանը նվեր հանձնեց արյունոտ կոշիկ և «Մոլոտովի կոկտեյլ»[47]:

Մյուս ցույցը հենց նրա դեմ էր, ով իսկապես պատասխանատու էր «մի թիզ հող» կորցնելու համար՝ հանրապետության նախագահի դեմ: Ապրիլի 21-ին ցույցը պետք է շարժվեր նախագահի նստավայր. այս ցույցի կոնտեքստն էլ այն էր, որ չորսօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, որ իշխանությունների կոռումպացվածության պատճառով անուշադրության են մատնվել պաշտպանական խնդիրները: Ցույցը բռնությամբ ցրվեց, ցուցարարներին տարան ոստիկանություն:

Ապրիլի 21-ին ոստիկանները ցրում են ցույցը, որն ուղղվում էր նախագահի նստավայրի դեմ

Ապրիլի 21-ին ոստիկանները ցրում են ցույցը, որն ուղղվում էր նախագահի նստավայրի դեմ: Լուս. hetq.am

Չորսօրյա պատերազմից հետո ակտիվ ռուսաֆոբներ դարձան իշխող հանրապետականները: Նրանք դրա համար երկու պատճառ ունեին. 1-ին՝ մինչև այժմ վստահ էին, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին իր դաշնակցի դեմ ագրեսիա անել, Ռուսաստանի պաշտպանության վրա հույս դրած` հանգիստ վայելում էին կյանքը ու հարստանում: 2-րդ՝ երբ ամբողջ հասարակությունը զայրույթից եռում էր, որ սահմանում երիտասարդ զինվորները զոհվում են ու մեղադրում իշխանություններին, որ պաշտպանության հարցերը անտեսելով, բյուջեն ուտելով ու երկիրը թալանելով էին զբաղված, հանրապետականները իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար սկսեցին մեղադրել պարտության և զոհերի համար Ռուսաստանին: Հանրապետականները հերթով հարցազրույցներ էին տալիս` մեղադրելով Ռուսաստանին, ինչպես, օրինակ, Ազգային ժողովում ՀՀԿ-ը խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, որ ուղղակի դավաճան հայտարարեց Ռուսաստանին[48]:

Ապրիլյան պատերազմից հետո հանրային քննարկումների ֆոնին՝ Ռուսաստանը դաշնակի՞ց է թե՞ ոչ, բարեկա՞մ է, թե՞ թշանմի, օգնո՞ւմ է, թե՞ վնասում, ռուս վերլուծաբան Եվգենի Սատանովսկին ասում է.« Հետևելու փոխարեն Պուտինի հանդիպումներին Ալիևի ու Էրդողանի հետ, Հայաստանի ղեկավարությունը պետք է կառուցի սեփական անվտանգությունը և պաշտպանի ազգային շահերը: Նրանք պետք է հիշեն մի շատ պարզ բան. Ձեզ կարող է սիրեն, ձեզ կարող է համակրեն, բայց ոչ ոք, նույնիսկ ձեր դաշնակիցները, ձեր փոխարեն ոչինչ չեն անելու»[49]:

Չորսօրյա պատերազմում բացահայտվեց իշխող կուսակցության անգործությունը նաև պաշտպանական ոլորտում, և այն թաքցնելու համար օգտվեց հասարակական ակտիվիստների և ընդդմադիր շրջանակների տրմադրած մեղավորով:

 

 4.    Ռուսաֆոբիայի վտանգները

Ռուսաֆոբիան  հակակրանքների, վախերի, ատելության, ծաղրի բազմազան սպեկտր է Ռուսաստանի կամ ռուսների կամ ռուսական մշակույթի հանդեպ

Վիքիպեդիա[50]

Ռուսաֆոբիան դարձել է նացիզմի ձևը: Ծափահարում են ռուսաֆոբներին: Լինել ռուսաֆոբ պատվաբեր է, շահավետ է, նորաձև է, ինտելեկտուալ է:

Իմ թագավորական աստղը հակառուսաֆոբիան է:

Յուննա Մորից[51]

Հակառուսական պրոպագանդան այնպիսի ծավալների է հասել, որ առաջացրել է թշնամանք ռուսական մշակույթի ու ընդհանրապես նրանց հանդեպ, ովքեր ազգությամբ ռուս են:

Ուկրաինայում ծավալվող հակառուսական նացիոնալիզմի էլեմենտներ են նկատվում նաև Հայաստանում: Գրականագետ բարեկամս ասում էր, որ մի քանի երիտասարդներ իրեն հարցրել են, թե ինչ գիրք խորհուրդ կտաք կարդալ, նա առաջարկել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», «էհ, չէ, ոչ մի ռուսական գիրք, ես զզվում եմ ռուսներից»,- պատասխանել է աղջիկը:

Նույն ֆաշիզմը արդեն հրապարակային է երևում. Գառնիկ Ներսիսյանը Ֆբ-ում մեկնաբնության մեջ ասում է. «Ես ռուսախորշող եմ, կամ ռուսազզվող եմ», իսկ Լավրովի ասուլիսի ժամանակ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ, գրականագետ Անուշ Սեդրակյանը ֆբ-ում գրեց «Ասուլիս կարող են տալ միայն ասունները»[52] : (Ռուսաֆոբները նաև Հիտլերից են հակառուս ռասիստական ցիտատներ բերում, որոնք այժմ մեջ չեմ բերի):

 

Ովքեր փորձում են Ռուսաստանի նկատմամբ դրական կամ չեզոք կարծիք հայտնել, որակվում են ստրուկ, պուտլեռական, պուտիլովշչիկ, չեկիստ, կգբիչնիկ, ռուսուլման (այս վերջին արտահայտությունը ատելության խոսքի նմուշ է, մի կրոնի (մուսուլման) և մի ազգության(ռուս) համադրումով երկուսի ներկայացուցիչներին էլ վիրավորում է, այս բառով գուգլը 1230 լինք է բերում):

Ռուսաֆոբիայի մյուս վտանգն այն է, որ շեղում է Հայաստանի իրական պրոբլեմներից, աղքատության, գործազրկության, շահագործման համար պատասխանատվությունը հանում իշխող դասակարգի վրայից և կեղծ թիրախ ստեղծելով դարձնում ուրիշին: Սա շատ ձեռնտու է իշխող Հանրապետական կուսակցությանը՝ մենք մեղք չունենք աղքատության, արտագաղթի, կոռուպցիայի, տնտեսական ճգնաժամի, ճակատում կորուստների համար, էն է, մեղավորը ռուսներն են:

4-4rusafob-armen

Ռուսաֆոբները պրոպագանդում են, թե իբր ամբողջ աշխարհը դրախտ է դարձել, միայն Ռուսաստանն է դժոխք: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամի ՖԲ պատից

Իսկ ամենամեծ վտանգը այն կլինի, որ ռուսաֆոբիան մխրճվի պետական քաղաքականության մեջ, երկիրը տանի դեպի հակառուսական դաշինքներ, այդ դեպքում իսկապես պատմությունը  կարող է կրկնվել նոր «Կոլցո» օպերացիաներով:

Ժամանակակից ռուսաֆոբ պրոպագանդան օգտագործելով Ռուսաստանի որևէ կոշտ գործողություն կամ մարդու իրավունքերի խախտում, մանիպուլացնում է Սովետական Միության սարսափով լի հիշողությունը և ահաբեկում զանգվածներին՝ տեսեք Սովետական կայսրությունը վերականգնվում է:

Հայկական ռուսաֆոբիական շարժումն էլ, որպես միջազգային ռուսաֆոբիայի մաս, նույն մեթոդն է կիրառում Հայաստանում՝ մանիպուլացնելով նախկինում Սովետական Հայաստանի ոչ անկախ վիճակը, Ռուսաստանի յուրաքանչյուր ոչ հայանպաստ քայլը նույնացնում անցյալի հետ և ահաբեկում, թե  Հայաստանը անկախ չի, Ռուսաստանի գաղութն է և ինքնուրույն քաղաքականություն չունի:

Հակառուս ազգայնականությունը նախ հարցականի տակ է դնում Հայաստանի անկախությունը, ապա յուրացնելով մինչ 1960-ական թվերի հակագաղութատիրական լեզուն և իր առաքելությունն է համարում «ազգային ազատագրական պայքար ծավալել ընդդեմ Հայաստանը գաղութացրած կայսրության»:

( «Մենք վաղուց արդեն կորցրել ենք ինքնիշխանությունը եւ հանդիսանում ենք Ռուսաստանի գաղութ»,- Տիգրան Խզմալյանի այս արտահայտությունը[53] բնորոշ է մի շարք կուսակցությունների՝ Հայազն, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ, ԱԻՄ):

Այս կեղծիքի վրա հիմնված պրոպագանդան զանգվածների վրա ազդեցություն է թողնում:

Հայաստանը անկախ երկիր է ոչ միայն անկախության խորհրդանիշներով և ճանաչված լինելով. նա Ռուսաստանից անկախ քաղաքականություն է վարում, մասնակցում է ռուսական շահերից չբխող ՆԱՏՕ-ի բազմաթիվ խաղաղարար միջոցառումների՝ Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում: Հայաստանի ամենամեծ հարստության՝ հանքերի մեծ մասը շահագործում են արևմտյան ձեռնարկությունները, մի մասը հայ ղեկավարների հետ[54](Արտսահմանյան  ձեռնարկությունները եկամուտների մի մասը տալիս են ամենաբարձր ղեկավարներին, սակայն դրանք այս պահին փաստաթղթերով ապացուցելի չեն), Հայաստանում տնտեսական քաղաքականության վրա ամենամեծ ազդեցությունն ունեն Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և այլ արևմտյան կազմակերպություններ:

Հոգեբանի գրառումը ֆբ-ում

Ի հեճուկս ռուսաֆոբների այն պնդմանը, թե Հայաստանը չի կարող անցնել խորհրդարանական կառավարման, քանի որ Ռուսաստանը նախագահական է, 2015-ին էլ իշխանությունը նոր սահմանադրությամբ երկրի մոդելը փոխեց՝ դարձնելով խորհդրանական:

Ռուսաստանի և Հայաստանի դաշինքը հիմնված է փոխշահավետության վրա, Հայաստանում ռուսական ռազմական բազաները ինչպես Հայաստանին են անհրաժեշտ, այնպես էլ Ռուսաստանին (ինչպես դա երևաց ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ, տես «Ռուս-թուրքական առճակատման դասերը»[55]):

Եվ եթե ներկայիս իշխանությունները զիջումներ են արել Ռուսաստանին՝ ինչպես, օրինակ, Գազպրոմի մոնոպոլ պայմանագրով, ապա դա ավելի շատ Հայաստանի թուլացման քան Ռուսաստանի գերիշխանության պատճառով է: Չդիմադրելը, բոլորին զիջումներ անելը Հայաստանի ներկա իշխանությունների բնույթն է, որ հստակ երևում է 2008-ից սկսած. նա 2008-ին զիջումներ արեց Թուրքիային` հայ-թուրքական արձանագրություններում ցեղասպանության հարցը թողնելով պատմաբաններին, 2009-ին Վրաստանին, թույլ տալով, որ վրացի սահմանապահները ներխուժեն Բավրա գյուղը ու իրենց երկրին կցեն հայ գյուղացիների վարելահողերը, Ադրբեջանին 2011-ին` Կազանի փաստաթղթում հրաժարվելով Ղարաբաղի ինքնորոշման ժամկետներից, Եվրոմիությանը՝ եվրոասոցացման պայմանգիրը կնքելու պատրաստակամությամբ, սակայն մեկ այլ զիջման արդյունքում հրաժարվեց նրանից և մտավ ԵՏՄ, Ղազախստանին՝ ԵՏՄ մտնելով առանց Ղարաբաղ և համակերպվելով ապրիլին ԵՏՄ վարչապետների նիստը Երևանից տեղափոխելուն և այլն:

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները ժամանակ առ ժամանակ ինչ որ առաջրկներ են անում, երբ զիջումների առաջարկը ամերիկյան կողմից է գալիս, հասարակությունը գրեթե չի արձագանքում, երբ Ռուսաստանից է գալիս, հակառուսական ալիք է բարձրանում( ինչպես ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկները որ անվանում են «Լավրովյան պլան», որով Հայաստանը հանձնելու է հինգ շրջաններ` փոխարենը գրեթե ոչինչ չստանալով, միայն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ինչ-որ անորոշ տող, ընդունել է Սերժ Սարգսյանը: Ինչպես, նշեցի, ժամանակին 1998-ին ԱՄՆ-ի կողմից ներկայացված նմանատիպ առաջարկը փուլային տարբերակը, որով յոթ շրջան պետք է հանձնվեր ոչ մի բանի դիմաց, ընդունել էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն էլ դարձավ նրան իշխանութունից հեռացնելու պատճառը):

Հայաստանը օր օրի թուլանում է, ում հանդիպում ես, մտքին երկրից հեռանալն է, ութ տարում(2008-2016) երկրից հեռացել է 300 հազար մարդ, բանակը նոսրանում է, ապրիլյան պատերազմով էլ Ադրբեջանը ահաբեկեց ամբողջ հասարակությանը, որ կրկին կհարվածի, եթե զիջումներ չանեն: Այս իրավիճակում նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմը հեռացնելու միակ ելքը զիջումների մեջ է տեսնում:

Ուրեմն արձանագրենք՝ Հայաստանը զիջումների է գնում 2 պատճառով՝ 1-ին թույլ է, 2-րդ երկրի ղեկաքվարները երբ մի միավոր փող են տեսնում, նախընտրում են սեփական գրպանը դնել, քան ծախսել պաշտպանության վրա:

Բայց այժմ հայ հասարակությունը տարածքներ զիջելու համար մեղադրում է Ռուսաստանին,   հակառուսական քարոզչությանը միացել են նաև այն թերթերը որոնք չեզոք էին այդ հարցում,  (ինչպես օրինակ zham.am-ը գրում է.« Ռուսաստանը և Թուրքիան իրենց գոյությունը պահելու համար պետք է դաշինք կնքեն, և գինը լինելու է Արցախը»[56]):

(2016-ի հուլիսին Սերժ Սարգսյանը Ղարաբաղ էր մեկնել, ասում են նպատկան էր համոզել ղարաբաղյան վերնախավին որ համաձայնվեն տարածքներ զիջելու հետ, սակայն դիմադրության է հանդիպում, և ասում՝ դե ուրեմն խրամատ փորեք: Հուլիսից հետո դադարեցին հինգ շրջան հանձնելու և Ռուսաստանի պարտադրանքների մասին հրապարակային խոսակցությունները):

Ռուսաստանը գլխավորապես մի բան չի հանդուրժում և հարվածում է, երբ իր սահմանակից երկրները անցնում են հակառուսական դաշինքների մեջ՝ հիմնականում, երբ ձգտում են մտնել ՆԱՏՕ: Ռուսաստանը, ոչ առանց հիմքի, դեպի իր սահմանները ՆԱՏՕ-ի ամեն առաջխաղացման մեջ իր անվտանգությանը սպառնալիք է տեսնում:

Բայց սա այն է, ինչին ձգտում է հայկական ռուսաֆոբիան. խաղալով մարդկանց ազգային ինքնասիրության վրա, քարոզելով, թե Հայաստանը անկախ չի, «անկախացնելու» անվան տակ երկրից հանել տալ ռուսական ռազմաբազաները, Հայաստանը մտցնել եվորասոցացման պայմանագրի մեջ և ՆԱՏՕ:

Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակի խոսքը ֆբ-ում

Ժառանգություն կուսակցության մամլո խոսնակի խոսքը ֆբ-ում

Ինչպես գրում է lragir.am-ը. «Հայաստանն այլեւս չի կարող մնալ Ռուսաստանի գործընկերը, քանի որ Ռուսաստանը գործընկեր չէ և զենք չի մատակարարում», ապա եզրակացնում. «Հայաստանը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը»[57]: ՖԲ-ում խումբ է ստեղծվել «102-րդ ռազմաբազան հանել Հայաստանից»,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարում է՝ «ռուս-թուրքական սահմանը պետք է դառնա հայ-թուրքական սահման», «Բազան ինչու եք թողնում, դա էլ փակեք, հավաքվեք ու գնացեք»[58]:

Երբ վրաց-ռուսական պատերազմից մեկ տարի անց` 2009-ին, վրաց-օսեթական սահմանին կանգնած ադրբեջանցի լրագրողը հարցրեց, թե Ռուսաստանի ինչի՞ն են պետք այս սարերը, Պաատա Զաքարաշվիլիին, ով այսօր Վրաստանի Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության նախարարն է, պատասխանեց.

«Ռուսաստանին սարերը պետք չեն, Ռուսաստանին պետք է, որ Վրաստանը ՆԱՏՕ չմտնի»[59]:

Այդպես Վրաստանն ու Ուկրաինան, անցնելով Ռուսաստանի դեմ ուղղված դաշինքների կողմը, ձգտելով մտնել ՆԱՏՕ և պատրաստվելով ստորագրել եվրոասոցացման պայմանագիրը, ստացան իրենց «Կոլցո»-ները. 2008-ի վրաց-ռուսական պատերազմում Վրաստանը կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող Ախալգորիի շրջանը, իսկ Ուկրաինան էլ` Ղրիմը, ու նաև խրվեց քաղաքացիական պատերազմի մեջ: Երկու երկրներն էլ, որդեգրելով ռուսաֆոբիան, հույս դրեցին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի վրա ու ստացան այնպիսի պատասխաններ, ինչպիսին 1920 և 1991 թվերին` Հայաստանը:

 ***

Հայտնի է, որ նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրք-սիրիական սահմանին Թուրքիան խփեց ռուսական СУ 24 ռմբակոծիչը, երկու երկրների հարաբերությունները վատացան այն աստիճան, որ Ռուսաստանը սանկցիաներ մտցրեց Թուրքիայի դեմ, առևտրական հարաբերությունները խզեց՝ պահանջելով ներողություն խնդրել: Իսկ Թուրքիայի հարաբերությունները Եվրոմիության հետ հակառակը` ավելի ջերմացան:

Սակայն նույնիսկ ռուս-թուրքական հարաբերությունների թշնամական ֆոնին ռուսաֆոբիայի քարոզիչները, մանիպուլացնելով մարդկանց վախերը, շարունակում էին քարոզել, թե հենց այդ պահին՝ ապրիլին, ապրիլյան պատերազմի տագնապալի օրերին Թուրքիան ու Ռուսաստանը դաշինքի մեջ են և Հայաստանը կործանելու ծրագիր են մշակել:

lragir.am-ը ապրիլի 2-ին՝ պատերազմի թեժ մահին հրապարակում է Լենին-Քեմալ կոլաժը և զուգահեռ` Պուտինի, Էրդողանի և Ալիևի համատեղ լուսանկարը վերնագրելով՝ «Չմոռանանք պատմությունը և թույլ չտանք կրկնվի»: Եվս մի պարզ մանիպուլյացիա է մարդկանց վախերի վրա, կեղծել իրականությունը և վախեցնել մի բանով, որ գոյություն չուներ, քանի որ այն ժամանակ Պուտինը Էրդողանին բացահայտ քննադատում էր, այն աստիճան, որ ասում էր, թե խելքը կորցրել է, իսկ Էրդողանն էլ մայիսի 11-ին կոչ արեց ՆԱՏՕ-ին, որ իր ներկայությունը Սև ծովում ուժեղացնի, քանի որ այն վերածվել է ռուսական լճի[60]:

4-5turk-rus-lragir

(lragir.am-ի վերնագրերը իսկական ահաբեկչություն են, նպատակը` ամեն գնով, ստեր հորինելով Ռուսաստանի հրեշային կերպար ստեղծելն է ու Հայաստանը հակառուսական դաշինքների մեջ տանելը, օրինակ այսպիսի սուտ վերնագրեր՝ «Ռուսաստանը դուրս է բերում ռազմակայանը Հայաստանից», «Ռուսաստանը հրաժարվեց ցեղասպանության ճանաչումից», «Մոսկվան նոր ճակա՞տ է բացում Հայաստանի համար», «Ռուսաստանը զենքը կհանի Հայաստանից», այս մասին տես՝ «Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի»[61]):

Ապրիլի 29-ին «Ոչ ռուսական իմպերիալիզմին» անունը կրող ցույցի ժամանակ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարում է.

«Ազգի ու պետականության փրկությունը այսօր գտնվում է Հայաստանը դեպի Եվրոպական ընտանիքի ուղղելու մեջ, դուրս գալ ռուս-թուրքական դաշինքներից եւ ապագաղութացնել Հայաստանը»[62]:

khzmapril-13

Տիգրան Խզմալյանը Ռուսական դեսպանատան դիմաց 2016-ի ապրիլի 13 ցույցին

1920-ի դաշնակցականներն ու 1991-ի ՀՀՇ-ն նույն այսօրվա ռուսաֆոբներն են՝ հակառուս, արևմտյան քաղաքական շահերի կցորդ, նրանցից շատերը պատգամավորներ և պաշտոնյաներ են, նրանց հակառուսությունը խրախուսվում է ամենաբարձր մակարդակով, և եթե իշխանությունը ամբողջությամբ նրանցը չի, դա չի նշանակում, թե վտանգավոր չեն:

Կարծիք կա, որ  Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել նաև այն պատճառով, որ Հայաստանը եվրասոցացման պայմանագիրն էր մշակում և ուզում էր ստորագրել, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասում է. «2013 թվականից Ռուսաստանը Հայաստանին ԵՄ անդամակցության տեսլականից դուրս բերելու քաղաքականություն էր վարում: Արդյունքում սկսեց զենք վաճառել Ադրբեջանին՝ ցույց տալու հայերին, թե տեսեք այդ դեպքում ինչ կլինի ձեզ հետ»[63]: Գուցե այդպես չէ, բայց հստակ է, որ Ռուսաստանի համար Հայաստանին պատժելու տարբերակների մեջ Ղարաբաղին վնասելը միակը չի, տարեկան 100 հազար մարդ է մեկնում Ռուսաստան աշխատելու, Հայաստանի բնակչության ստվար մասը Ռուսաստանից ուղարկված գումարներով է գոյատևում: Հակամարտության մեջ մտնելով՝ մի քանի օրում կարող են քաղաքացիություն չունեցող հայերին քշել Ռուսաստանից, իսկ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը ինչպես այժմ, այնպես էլ հետագայում նրանց հաստատ աշխատանքի չեն ընդունելու:

Հայ ռուսաֆոբները 5 խմբի են բաժանվում. 1-ինը ավանդականներ, ովքեր տուժել են սովետական տարիներին, և նրանց վերքը այնքան խորն է, որ չեն ցանկանում ընդունել, թե ներկայիս Ռուսաստանն ու Սովետական միությունը տարբեր երկրներ են, տարբեր գաղափարախոսություններ, որ սովետական ռեժիմից նույնքան ռուսներ են տուժել, որքան այլ ժողովուրդներ, և Ռուսաստանի ամեն տեսակ ակտիվացում դիրտարկում են որպես անկախության կորուստ:

2-րդը արտագաղթածներն են, որոնք էլ իրենց հերթին երկու խմբի են բաժանվում.

ա) Նրանք ովքեր արտագաղթել են սովետական տարիներին, Հայաստանը տեսնում են էնտեղ, որտեղ թողել են, և վստահ են, թե այն դեռ Սովետի մեջ է:

բ) Որ հեռացել են անկախության տարիներին, և քանի որ հայերի մեջ Հայաստանից հեռանալը  մեղք է համարվում, նրանք արդարացում են գտել, թե իբր երկիրը անկախ չի, շարունակում է մնալ ռուսական գաղութ, և իրենք էլ, իրենց «ազատատենչ ոգով» չընդունելով «ռուսական դաժան ռեժիմը», վտարանդի են դառել (նրանց մեջ կան նախկին կոմկուսի անդամներ և անդամների զավակներ): Այս խաբեությունը նաև հավելյալ հնարավորություն է տալիս արևմտյան ռուսաֆոբ չինովնիկներից փախստականի կարգավիճակ ստանալու համար: Արտասահմանում տեղավորված ռուսաֆոբները վստահորեն մղում են Հայաստանը ՆԱՏՕ, քանի որ իրենց ապահով կյանքին Ռուսաստանը չի կարող վնասել:

badalyan

այաստանից ԱՄՆ արտագաղթած լրագրող Նաիրի Բադալյանի ֆբ էջի դիմապատկերը

3-րդ խումբը Հայաստանի անկախության առաջին տարիներին իշխանության եկած ՀՀՇ-ի վերնախավն է: 25 տարի առաջ ՀՀՇ-ն հիմք դրեց այն նեոլիբերալ քաղաքականությանը՝   սեփականշնորհմանը և այն հակաժողովրդավարական համակարգին, որով իշխող դասակարգը թույլ չի տալիս իշխանափոխություն: Այդ գաղափարախոսության արդյունքում է որ մի խումբ մարդիկ հարստացան՝ սեփականաշնորհմամբ երկրի գույքն ու ռեսուսները իրար մեջ բաժանելով ու ֆինանսական աղբյուրներին տիրանալով, իսկ մնացած ամբողջ բնակչությունը աղքատացավ ու սկսեց արտագաղթել: Սակայն ՀՀՇ-ականները չեն կարող խոստովանել, որ իրենց դրած գաղափարախոսության հետևանքով է Հայաստանը ձգվող ճգնաժամում, և մեղադրում են այն երկրին, որից անկախության արդյունքում իրենք իշխանության եկան: Մի քանի մեջբերում 90-ականներին  ՀՀՇ-ի վարչության անդամների խոսքից. Ղարաբաղ կոմիտեի անդամ, Երևանի նախկին փոխքաղաքապետ Ալբերտ Բաղդասարյան. «Հայաստանի պետականության վերացման առաջին ջատագովը և աջակցողը համարում եմ Ռուսաստանը»[64]:

Ղարաբաղ կոմիտեի անդամ, մաքսային ծառայության նախկին պետ Երջանիկ Աբգարյան. «Ռուսաստանը այսօր հայ ժողովրդի ամենակատաղի և ստոր թշնամին է»[65].

yerjanik-abgaryan

Ղարաբաղ կոմիտեի անդամ, ԱԱԾ-ի նախկին պետ Դավիթ Շահնազարյան. «ՌԴ-ն է խրախուսել ու խրախուսում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմատենչ քաղաքականությունը, ինչպես նաեւ ավելի է սրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսված սպառազինությունների մրցավազքը»[66], իր կոլեգաների պես նա էլ տարածում է թե Ադրբեջանը ապրիլին հարձակվել էր Ռուսաստանի դրդմամբ. «Ադրբեջանը գործում է Մոսկվայի դրդմամբ»[67]:

Եթե միայն ՀՀՇ-ի իշխանության ժամնակվա կաշառքները և սեփականաշնոհումով գոյացած գումարները պետական Բյուջե բերվեին և ուղղվեին սպառազինությանը, Հայաստանի պաշտպանությունը մի քանի անգամ կամրանար:

4-րդը արմատական ազգայնականներ, որոնց չի բավարարում Հայաստանի անկախության չափը և ավելի անկախ լօինելու համար պահանջում են հանել Ռուսասկան ռազմաբազները(Ժիրայր Սեֆիլյան, նրա ղեկավարած Հիմնադիր խորհրդարանը, «Հայազն» կուսակցություն և այլն):

5-րդ խումբը նոր առաջացած ռուսաֆոբներն են՝  ամերիկյան և եվրոպական ու նաև Հայաստանի վերնախավի որոշ շրջանակից ֆինանսավորմամբ գործող քաղաքական, հասարակական կազմակերպություններն ու մամուլը, որոնք հասարակական կարծիք են ձևավորում, ազդում են ուրիշ մտավորականների և մամուլի օրգանների վրա, նրանց էլ ներգրավում ռուսաֆոբիայի մեջ, քանի որ, ինչպես բանաստեղծ Յուննա Մորիցն է ասում՝ այսօր ռուսաֆոբ լինելը մոդայիկ է: Պետք է ավլացնել՝ նաև շահավետ(Ռուսաֆոբ ակտիվիսնտերի, կուսակցությոնների և հկ-ների ֆինանսական աղբյուրները մեծ ուսումնասիրության թեմա է):

Կան մարդիկ որ միաժամանակ այս խմբերից երկուսի կամ երեքի մեջ կտեղավորվեն:

Մեծ ֆինանսները ավելի արագ են ազդում, քան պատմության ու հարևանների դասերը:

Ռուսաֆոբների քաղաքականությունը եթե հաջողություններ ունենա, ապա Հայաստանը կտրորվի ռուս-արևմտյան առճակատման արանքում: Իսկ եթե նրանց ծրագիրը ամբողջովին իրականացվի, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի դեմ ուղղված դաշինքների մեջ, կարող է աղետ լինել:


 

 

[1] «Ռուսաֆոբիայի վերածնունդը. Արմատներ և վտանգներ» չորս մասից գրությունը հաջորդաբար հրատարկվել է hetq.am-ում  23, 25, 30 մայիսի,   6 հունիսի 2016թ.: Այս հրատարակումը զգալիորեն փոփոխված է ու լրացված:

[2] «Հայկական պետականությունը հակասում է Ռուսաստանի շահին», Վլադիմիր Հարությունյան, «Լրագիր», 01 Հուլիսի 2013, http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85008 :

[3] Радиостанция Эхо Москвы, 25 ապրիլի 2015, http://echo.msk.ru/programs/code/1536692-echo/

[4] Ամենաաչքի ընկնող գրքերից մեկը՝ Լէօ «Թիւրքահայ հեղափոխութեան գաղափարաբանութիւնը» հատոր Ա, Բ, Փարիզ, 1934։

[5] Epress.am, 24, ապրիլի, 2011, http://www.epress.am/2011/04/24/1915-%D5%AB%D5%B6-%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AE%D5%A1%D5%AD%D5%A5%D6%81-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D6%81%D5%A5.html

[6] Դավիթ Ֆիդանյան, «Հայ-ռուսական հարաբերություններ. միֆեր և իրականություն», 21, ապրիլի, 2016, http://civilngo.com/armenia-russia-relations-mythsandreality/

[7] Европа предала Украину – Ющенко, 19 հունիսի, 2015, http://podrobnosti.ua/2041702-evropa-predala-ukrainu-juschenko.html

[8] Галлиполи: последняя битва Викторианской эпохи, 31, մայիսի, 2015, https://lenta.ru/articles/2015/05/31/galipolli/

[9] Լէօ «Թիւրքահայ հեղափոխութեան գաղափարաբանութիւնը» հատոր Բ, Փարիզ, 1934։

[10] «Անհրաժեշտ է վերլուծել Ռուսաստանի մեղսակցությունը, առնվազն՝ 1919-23-ի շրջանում», 24 ապրիլի, 2016: http://www.lragir.am/index/arm/0/interview/view/131694

[11] Հովհաննես Քաջազնունի (1867-1938), Դաշնակցական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը, Ստալինյան բռնաճնշումների զոհ:

[12] Յովհ. Քաջազնունի .« Հ.Յ Դաշնակցութիւնը անելիք այլ եւս չունի», Վիեննա 1932

[13] Радиостанция Эхо Москвы, 25 ապրիլի 2015, http://echo.msk.ru/programs/code/1536692-echo/

[14] Լէօ «Թիւրքահայ հեղափոխութեան գաղափարաբանութիւնը» հատոր Բ, Փարիզ, 1934։

[15] Ататюрк и большевики, 12, օգօոստոսի, 2014, http://sputnikipogrom.com/asia/turkey/18233/ataturk-i-bolsheviki/#.WCLLEtKLRdj

[16] Կայքի անվանումը՝ «Տիգրան Մեծ բարեգործական հիմնադրամ», http://www.tigranmets.org/2014/12/1920.html#sthash.9CfJALQG.Ab1HaKZz.dpbs

[17] Լեո, «Անցյալից»

[18] Լևոն Շանթ(1869-1951) գրող, ՀՅ Դաշնակացական կուսակցության անդամ

[19] Գեորգի Վասիլևիչ Չիչերին (ռուս.՝ Георгий Василевич Чичерин,  նոյեմբերի 12, 1872 – հուլիսի 7, 1936), ռուս դիվանագետ, ՌԿ(բ)Կ անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-30 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923-ից ԽՍՀՄ) արտգործժոդկոմ։ Տեղեկությունը՝ Վիքիպեդիայից:

[20] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, 1:

[21] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 2:

[22] Նույն տեղում:

[23] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 1:

[24] Յովհ. Քաջազնունի .« Հ.Յ Դաշնակցութիւնը անելիք այլ եւս չունի», Վիեննա 1932

[25] «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիվ 1:

[26] Ալեքսանդ Խատիսյան(1874-1945) դաշնակացական գործիչ, Հայաստանի  հանրապետության երկորդ վարչապետ, 1920 թ. բոլշևիկների բարձրացրած մայիսյան ապստամբությունից կառավարությունը վերցրեց Դաշնակցության Բյուրոն(դաշնակցական դիկտատուրա) և վարչապետ դարձավ Համո Օհանջանյանը: 1920թ. դեկտեմբերի 2-ին կառավարության անունից Խատիսյանը Թուրքիայի հետ ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը:

[27] http://www.lragir.am/index/arm/0/interview/view/131694

[28] http://civilngo.com/armenia-russia-relations-mythsandreality/

[29] Այազ Մութալիբով(1938), Սովետական Ադրբերջանի Մինիստրների խորհրդի նախագահ, ապա Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, նաև Սովետական Միության կոմկուսի Քաղբյուրոյի անդամ, Ադրբեջանի առաջին նախագահը:

[30] Թաթուլ Հակոբյան «Կանաչ և սև. Արցախյան օրագիր», 2008, Երևան, հեղինակային հրատարկություն, 108-112

[31] Դմիտրի Յազով(1924) Սովետական միության վերջին պաշտպանության նախարարը

[32] Անատոլի Լուկյանով(1930) Սովետական Միության Գերագույն սովետի վերջին նախագահը

[33] Շուշան Ղազարյան «Խաչվածին մահ չկա», երևան, 2011 հեղինակային հրատարկություն, 392-394էջեր

[34] Այս մասին տես նաև Թաթուլ Հակոբյանի «Կանաչ և սև. Արցախյան օրագիր» գրքում

[35] http://archive.168.am/am/articles/24195-pr

[36] https://www.youtube.com/embed/BfmsdZ3SMOY

[37] Խոսքը գագիկ Սարուխանյանինն է մեջբերված հաղորդումից՝ «Արջը մնում է արջ, եղնիկը՝ եղնիկ, կա ռուսական արջ եւ կա Եվրոպա՝ քաղաքակիրթ աշխարհը». Պարույր Հայրիկյան», «Առավոտ», 4, մայիսի, 2015, http://www.aravot.am/2016/05/04/688030/

[38] «Ռուսական զենքն ու ցինիզմը», «Հայելի.am», 18 ապրիլի, 2016, http://hayeli.am/article/869900

[39] «Իսկանդերը» հիմա օգտագործելը նշանակում է Ադրբեջանն իջեցնել Կասպից ծովի հատակը. Արման Նավասարդյան», 29, ապրլի, 2016, http://www.aravot.am/2016/04/29/686119/

[40] «Սերժ Սարգսյան. Քառօրյա պատերազմից հետո տրամաբանական չէ խոսել բանակցությունների մասին», 25, ապրիլի, 2016, http://www.panorama.am/am/news/2016/04/25/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA-%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-Bloomberg/1568915

[41] «Ռիչարդ Մորնինգսթար․ «Ղարաբաղին հարող յոթ շրջանների ազատագրումը անվերապահ պայման է», «Ազատություն ռադիոկայան», 19, մայիսի, 2014, http://www.azatutyun.am/a/25389447.html

[42] Александр Храмчихин “Форпост с вопросами: В случае конфликта России с Турцией Армения оказывается на передовой”,տպվել է՝ 9-րդ համարում(624), 9 մարտի, 2016 http://vpk-news.ru/articles/29587

[43] “Nagorno-Karabakh Isn’t Disputed Territory—It’s Occupied”, 10, մայիսի, 2016, http://nationalinterest.org/blog/the-buzz/nagorno-karabakh-isnt-disputed-territory%E2%80%94its-occupied-16141

[44] http://www.tert.am/am/news/2016/04/22/wall-street/1998239

[45] Նադեժդա Սավչենկո ուկրաինական զինվորական, ում գերել ապա դատում էին Մոսկվայում ռուս երկու լրագրողին սպանելուն նպաստելու մեղադրանքով: Երևանում 2016-ի մայսի 8-ին Ռուսական դեսպանատան դիմաց Սավչենկոյի պաշտպանության ցույց էր կազմակրպվել: 2016-ի մայիսի 26-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը ներման հրամանագիր էր ստորագրել որից հետո սավչենկոյին հանձնեցին Ուկրաինային:

[46] 2014-ին հունվար-փետրվարին Կիևում Մայդան հրապարակում հակամարտության օրերին, Հաջակցություն ընդդիմադիրների հայ քաղաքական գործիչների ու ակտիվիստների մի խումբ հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. ««Մենք հիացած ենք հանուն քաղաքացիական արժանապատվության եւ իրենց անկախ պետականության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի արիությամբ եւ այն վճռականությամբ, որով նրանք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հայրենիքը Հայստանից հետո դառնա Կրեմլի նեոկայսերապետական քաղաքականության հերթական ավարը», ստորագրողների մեջ են ԱԱԾ-ի նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, Հայաստանի կոմերտիմիության նախկին պաշտոնյա, Երևանի մումուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: https://news.am/arm/news/195365.html : Նաև ի պաշտպանութուն ուկրաինական հակառուս շարժման բողոքի ցույց կազամկերպվեց, որի ղեկավարները «Ժառանգություն» կուսակցության անդամներն էին, լուսնկարը՝ էջում…:

[47] Ռեպորտաժ ցույցից՝ «Ձեռքներդ հեռու Արցախից».Մենք մեր նվերը հանձնել ենք ՌԴ դեսպանատանը.Դավիթ Սանասարյան», 21, ապրիլի, 2016, http://www.tert.am/am/news/2016/04/21/lavrov/1997526

[48] «Այդպիսի բացահայտ պաշտպանություն, որ ՌԴ-ն ցուցաբերում է Ադրբեջանին, ոչ մի դարաշրջանում չի եղել», 168 ժամ, 9 ապրիլի, 2016, http://168.am/2016/04/09/621547.html

[49] «Евгений Сатановский: Армения должна выстроить собственную систему безопасности, а не следить за встречами Путина», 10 օգօոստոսի, 2016թ. http://rusarminfo.ru/evgenij-satanovskijarmeniya-dolzhna-vystroit-sobstvennuyu-sistemu-bezopasnosti-a-ne-sledit-za-vstrechami-putina/

[50] Անգլերեն վիքիպեդիա՝ Anti-Russian sentiment or Russophobia is a diverse spectrum of negative feelings, dislikes, fears, aversion, derision and/or prejudice of Russia, Russians and/or Russian culture, https://en.wikipedia.org/wiki/Anti-Russian_sentiment

[51] Յուննա Մորիցը(1937 Կիև), հրեական ծագումով ռուս բանաստեղծուի է, խոսքը վերցրած է “мои королевские звёзды”(Իմ թագավորական աստղերը) էսսեից http://owl.ru/morits/stih/off-records113.htm

[52] Անուշ Սեդրակյանը Ֆբ-ում հանդես է գալիս Ann Norikyan անվամբ https://www.facebook.com/ann.norikyan/posts/10204175209059411

[53] «Մենք պետք է իշխանության բերենք երիտասարդներին, որոնք կոռումպացված չեն, հիմա աննախադեպ բարենպաստ իրավիճակ է», 22, հունիսի, 2016, http://medialab.am/news/id/7000

[54] Վիքիպեդիայում բերված շահագործվող 36 հանքերից 23-ը շահագործում են արտասահմանյան, ոչ ռուսական ընկերություններ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%84%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6 : Ըստ Թրանսփարենսի ինթերնեշնել կայքի Հայաստանում կա 592 հանքավայր http://transparency.am/hy/assets/mines :

[55] Վահան Իշխանյան «Ռուս-թուրքական առճակատման դասերը», 4, դեկտեմբեր, 2015, https://vahanishkhanyan.wordpress.com/2015/12/04/rus-2/

[56]Ստեփան Դանիելյան «Արցախի խնդիրը և Ռուսաստանի գոյության հարցը», 14, հուլիս, 2016 http://zham.am/am/news/66548.html

[57] Իգոր Մուրդայան «Ռուսաստանը խոշոր սադրանք է պատրաստում Հայաստանում», 26 մայիսի 2016, http://www.lragir.am/index/arm/0/comments/view/133376

[58] Արթուր Սաքունց, 30 մայիսի, 2016, https://www.facebook.com/asakunts/posts/1573869166246207?pnref=story

[59] Վահան Իշխանյան, «Ցխինվալին վերցնելը պրոբլեմ չէր», պրոբլեմը վրացական նացիոնալիզմն է», 11 օգոստոսի 2009, https://vahanishkhanyan.wordpress.com/2009/08/11/vrastan-2/

[60] Эрдоган: НАТО превратило Черное море в “российское озеро”, Московский Комсомолец 11 մայիսի 2016, http://www.mk.ru/politics/2016/05/11/erdogan-nato-prevratilo-chernoe-more-v-rossiyskoe-ozero.html

[61] Վահան Իշխանյան «Ստախոս մամուլ. Լրագիրը մասնակիցն է հակառուսական մանիպուլյացիայի», 15 ապրիլի 2016, https://vahanishkhanyan.wordpress.com/2015/04/15/lragir/

[62] «Դուրս գալ ռուս-թուրքական դաշինքներից եւ ապագաղութացնել Հայաստանը. Տիգրան Խզմալյան», 29 ապրիլի 2016, https://news.am/arm/news/324929.html

[63] «Ադրբեջանցի փորձագետի հրապարակային սպառնալիքը. «Այդ շնորհավորանքը կլինի`համապատասխան ձեւով», «Առավոտ» 1 հունիսի, 2016, http://www.aravot.am/2016/06/01/699243/

[64] «Կյանքը ցույց տվեց, որ պետությունը ցանկությունների վրա չի կառուցվում. Ալբերտ Բաղդասարյան», «Անկախ» 18.03.2016, http://ankakh.com/article/35753/%E2%80%8Bkyanqe-tsuyts-tvyets–vor-pyetuthyune-tsankuthyunnyeri-vra-chi-karrutsvum–albyert-baghdasaryan

[65] Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից, բնագիրը ռուսերեն է «Россия сегодня самый ярый и подлый враг армянского народа», https://www.facebook.com/yerjanik.abgaryan/posts/904663553012817?pnref=story

[66] «Ռուսաստանը շատ վտանգավոր դաշնակից է», «Առավոտ», 5 հուլիսի, 2013, http://www.aravot.am/2013/07/05/262497/

[67] «Բանակցությունների վերսկսման ընթացքում պետք է բարձրացվի Արցախը բանակցային կողմ ճանաչելու հարցը․Դավիթ Շահնազարյան», 5 ապրլի 2016, http://www.tert.am/am/news/2016/04/05/davitshahnazaryan/1983977

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

one + three =