hero

*

Դու առանց ինձ կարա՞ս

 

Մի աղջիկ ինձ մի անգամ… որին ես մի քանի անգամ… մի անգամ էղել ա, որ միանգամից մի քանի անգամ… Մի խոսքով: Սենց բան ասեց` «Դու առանց ինձ կարա՞ս»: Ես պատասխանեցի`  հա’, ես առանց քեզ կարամ: Իհարկե, էտ էն չէր, ինչ որ ինքը ուզում էր լսեր: ՈՒ իհարկե դրանից ծավալված խոսակցության վերջում ինքը ինձ ասեց՝ «դե սիկտիր»: ՈՒղղակի, երբ որ մեկին ասում ես դե սիկտիր, նույն ձև էլ ինքն ա քեզ պատասխանում:

Ի՞նչ ա նշանակում «դու առանց ինձ կարա՞ս»: Հա, ես առանց քեզ 25 տարի կարացել եմ:  Չէ, էղել են պահեր, երբ ինչ-որ մեկի կարիքը ունեցել եմ: Օրինակ՝ էղել ա, որ մտել եմ դուշ, հետո հիշել եմ, որ սրբիչը չեմ վերցրել ու տանն էլ մարդ չկա, մտածել եմ՝ ինչ լավ կլիներ, եթե լիներ ինչ-որ մեկը, ով հիմա էտ սրբիչը ինձ կբերեր: Բայց դաժը էտ  չես էղել դու: Էտ էղել ա, պռոստը, ինչ-որ մեկը: Էտ ինչ-որ մեկը կարար լիներ ցանկացած մարդ, չգիտեմ, Ձյունանուշիկի մաթեմի դասատուն, Սվազիլենդի թագավորը, Լեհաստանի վալեյբոլի կանանց հավաքականի նախկին մարզիչ Վեսլավ Պոպիկը, մարդ, ով 20 տարի նստել ա տապչկայով ճանճ սպանելու համար… ցանկացած մարդ կարար լիներ էտ ինչ-որ մեկը բացի քեզանից:

Քո հետ լավ ա, ինձ դուր ա գալիս, բայց էտ չի նշանակում, որ առանց քեզ ես չեմ կարա: Հա, ասենք, եթե քեզ մեղուները կծելով սպանեն, հա՛, իմ համար էտ ցավալի կլինի, բայց ես կշարունակեմ առանց քեզ ապրել: Օքեյ, ի հիշատակ քեզ մի ամիս մեղր չեմ ուտի: Բայց ես առանց քեզ կարամ: Եթե դու ինձ հարցնեիր,- Դու կարա՞ս, երբ որ շռելուց հանկարծ ուզում ես փռշտաս, փռշտաս, բայց էտ պահին չդադարես շռել,- Կասեի` չէ, չեմ կարա:

«Դու առանց ինձ կարա՞ս»: Քանի՞ կիլո անինքնասիրություն ա պետք նման հարց տալու համար: ՈՒ քանի՞ հարկ բոզիզմ ա պետք ոչ ցանկալի պատասխանից վիրավորվելու համար: Իրականում էտ հարցը սկսվում ա սենց. ես քեզ հիմա կտամ հարց, որի ճիշտ պատասխանը ոչ թե ճիշտ պատասխանն ա, այլ էն պատասխանը, որ ինձ ձեռ ա տալիս»:

էտ հարցը իրա էությամբ, բովանդակությամբ, նպատակով ու տեսքով նման ա պառավի պորտի. նույնքան զզվելի ա դրա հետ կապ ունենալ:

 

 Նորությունների մասին

 

Նկատել ե՞ք` ինչքան վախացնող են լուրերի` էտ սկզբի հատվածի երաժշտությունները: Էտ նման ա ուժսների մեջի էն վախենալու ձեներին, որ սենց միանգամից լարվածություն ու պանիկայ ա ստեղծում: Կապ չունի՝ որ ալիքինը, որտև դրանք բոլորը ունեն նույն վերնագիրը` «Հնարավոր ա` դու չապրես մինչև վաղը»: Որտև էտ երաժշտությունից հետո հնարավոր չի, որ վարողը ասի՝ Պրիվետ: Սաղ նորմալ ա: Նորություններից… Ավտոյիս յուղը փոխեցի: Տենց գլոբալ բան չկա: Նույնը էլի: Ոնց գիտեք: Դուք ասեք…

Չէ, եթե նույնիսկ էտ օրը աշխարհում ոչ մի վատ բան էղած չլինի, իրանք մեկ ա, մի բան կգտնեն: Եթե բոմժը նստի կառավարության շենքի դիմաց, հաստատ ինչ-որ մի Լրբուհի Շանքածյան` Խլեշբերան TV-ից, կգնա-կասի.

– Ինչի՞ն է ուղղված Ձեր բողոքը: Ինչո՞ւ եք հացադուլ անում:

– Հաց… Հաց… Ինչ-որ տեղ էտ բառը լսել եմ: Հա՜… Հացադու՞լ… Դե ես ամեն օր էլ հացադուլ եմ անում: Էտ իմ կյանքի ոճն ա:

– Չէ’, ասեք որ Դուք բողոքում եք կառավարությունից: Ասեք, որ Ձեր թրաշով նկատի ունեք, որ կառավարությունը ճշմարտությունը թաքցնում ա թրաշի տակ: Որ Ձեր մազերի ոջիլները հաշվված են կառավարության անդամների քանակով: Ինչու՞ եք տկլոր: Ինչու՞ եք ցուցադրում բոլորին Ձեր ոռը:

– Շոր չունեմ հագնելու:

– Չէ': Պիտի ասեք, որ Դուք դրանով ուզում եք ասել, որ երկրի վիճակը ոռի ա:

Էն պատմությունը հիշու՞մ եք, որ ավտոբուսը պայթել էր: Կես ժամը մեկ հատուկ թողարկում էր, ու կես ժամը մեկ նույն բանն էին ասում՝ «պայթել է ավտոբուսը… Դեռ չպարզված հանգամանքներում»: Մինչև գիշերվա ժամը չորսը: «Դեռ չպարզված հանգամանքներում»: Մենակ ի՞մ մոտ կար էտ ցանկությունը, որ վերջում ասեն իսլամական պետություն: Կամ իսլամական ցանկացած բան. իսլամական մանկապարտեզ, իսլամական սեքս-շոփ… Ես վերջում սպասում էի էտ բառին: Ամեն ինչ դրան էր տանում. հազիվ մեր վրա էլ ուշադրություն դարձրեցին, մեզ էլ հաշվի առան: Ոնց գիտեք, իսլամական պետությունը կրճատ կոչվում ա ԻՍԻՍ: Իսկ գիտե՞ք, որ ժամանակին մեր մոտ կար «Տաքսի Իսիս»: Ոնց կասեր ռուս հաղորդավարը` «Совпадение?.. Не думаю!»:

 

 Ծեծի, առողջության ու ծնողների հումորների մասին

 

Քանի որ ես մեկ-մեկ մտքերս շատ կտրուկ եմ արտահայտում, ու լինում ա, որ հարցնում են՝ չե՞ս վախենում, որ նման կտրուկ մտքեր ես արտահայտում: Չէ’, չեմ վախենում, ու ոչ նրա համար, որ դեբիլ եմ, կամ նրանցից եմ, որ «Ո՞վ կարա ինձ բան ասի»: Կան շատ մարդիկ, որ կարան ինձ բան ասեն: Ես մաքսիմում կարամ ինչ-որ բան պատասխանեմ: Այ կհասցնե՞մ դրանից հետո ինչ-որ մի բան էլ ասեմ, թե չէ, էտ արդեն հարց ա: Բայց եթե պիտի չասեմ ասեմ էն ինչ մտածում եմ, ուրեմն ինչի՞ համար արժի ընդհանրապես ապրել: Հա լավ, պատկերացնենք` ինչ-որ մի քանի բուի տղա կարող ա ինչ-որ ասածիս համար ինձ տփեն: Դե մի տեսակ աբիդնի կլինի, որ աղջկերքով տփեն: Բայց ես տփվելուց  չեմ վախենում: Նենց չի, որ Կիլիկիայի շիշը ջարդեն գլխիս, կասեմ՝ ջա՜ն, մի հատ էլ գյումրիով: Չէ, չի դզում: Բայց քանի որ մի էրկու տարի ամեն օր ցավի մեջ ապրել եմ, նորմալ ա… Ի դեպ նենց ցավի, որ գիշերվա կեսին կարաս արթնանաս էտ ցավից, կարաս չքնես էտ ցավից: ՈՒրեմն էտ ցավերը սկսվեցին ոնց…

——————————————————————————————————

19 տարեկանում ես գնացի զուգարան… Այսինքն, ես մանկուց գնացել եմ զուգարան, դաժը կարամ ասեմ՝ գնացել եմ զուգարանի: Էտ իմ մոտ միշտ շատ լավ ա ստացվել: Զուգարան գնալու տաղանդը, էտ ձիրքը ես իմ մեջ միշտ զգացել եմ: Բայց կոնկրետ էտ օրը… Էտ գիտե՞ք ինչի ա նման: Ո՞վ կա, որ ծննդաբերել ա 37 համարի ավտոբուս: ՈՒ ավտոբուսի բոլոր 60 ուղևորներին: Բոլորին միաժամանակ: Ավելի ճիշտ, էտ էնքան դժվար ա ու ցավոտ, որ ավելի շուտ նման ա ոչ թե նրան, որ ծննդաբերես, այլ ոնց որ հետ ծնես: Ծնես, հետո փոշմանես ու հետ ծնես: Չգիտեմ… Ասենք. ուզում էիք տղա, բայց ծնվեց գոմիկ: Չէ, գոմիկ ասելով ես նկատի չունեմ պիդռ: Ես գոմիկներին նորմալ եմ վերաբերվում, պռոստը անձամբ կյանքում մինետ չեմ արել: Բայց ես մի անգամ պարզեցի, որ իմ մանկության ընկերը գոմիկ ա: Էտ դժվար չի. եթե ուզում ես պարզես ըկերդ գոմիկ ա, թե չէ՝ ուշադրություն դարձրու իրա մինետ անելու տեխնիկային:

Հա, ինչ էի ասում… Ոչ մեկին տենց բան չեմ ցանկանա… բացի առաջվա տնօրենիցս:

Հաջորդ շաբաթ, երբ որ ես նորից գնացի զուգարան, իսկ նենց ա, որ էտ ինձ հաջողվում էր լավագույն դեպքում շաբաթը մի անգամ ու նենց չի, որ սենյակից զուգարան տենց ուրախ-ուրախ գնում էի: Այ պատկերացրեք` Արթուր Աբրահամին ասել եք` չմո, ու Արթուր Աբրահամը ասում ա` հըլը արի: Ոչ էն ա չգնաս, որտև կանչում ա, չես կարա չգնաս, գնաս էլ` գիտես, որ ոռդ ճղելու ա: Ու էտ ամեն ինչը տևել ա ոչ ավել ոչ պակաս էրկու տարի: ՈՒ մեկ-մեկ ինչ-որ խոսակցությունների ժամանակ լինում ա, որ ասում են` այ, որ բանակ գնացած լինեիր, կհասկանաիր: Ես բանակ չեմ գնացել, բայց ես գնացել եմ զուգարան: Հա, գիտեմ, որ ծառայությունը՝ էտ ոռի-դժվար բան ա: Բայց քանի՞ հոգի են ոռի-դժվար ծառայությունից հետո գնացե’լ ոռի բժշկի մոտ: Նենց որ ես կրեցի:

Դրա համար էլ նրանով, որ ինչ-որ մեկ-էրկու հոգի կարող ա մի քիչ նենց խփեն, որ դնչիս էս թեթև ծռությունը դզվի, դրանից ես չեմ վախենում: Մանավանդ, եթե էտ հենց մեկ կամ էրկու հոգի լինի: Ես, ու էս ասում եմ ամենայն ազնվությամբ, ես Կյոկուշինկայ կարատեի Հայաստանի չեմպիոն եմ: Ճիշտ ա, 12 տարեկանում դուրս էկա, գնացի նկարչության… համ էլ էն ժամանակ չէի ծխում, չէի խմում… ծնողներիս ներկայությամբ: Համ էլ ծնողների հետ ծխել-խմելը մի քիչ չի դզում: Օրինակ պապաս, որ խմում ա, սկսում ա վրես կայֆավատ լինել՝ միս չես ուտում, մազերիդ վիճակը, գոմիկ ես: Բայց ես տակ չեմ մնում, ասում եմ` գոմիկը տղետ ա: Պապաս ասում ա` ձվիս թայ: Բայց ես չեմ վիրավորվում, որտև պապաս տենց ընդամենը փաստ ա արձանագրում, իմ կենսագրությունն ա պատմում, ուղղակի էն ամենա-ամենա սկզբից: Ծիպը, էտ էն արտահայտություններից ա, որ սկսվում են մոտավորապես սենց. «Այ դու չես հիշի, բայց որ դու հըլը շատ-շատ փոքր էիր…»: Բայց դրան հաջորդում ա արտահայտությունը` «Պռոստը, եթե իմանայի` տղես բուսակեր ա լինելու, ապծեկա կմտնեի»:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

thirteen + two =