heroq

 

Իրապատումի առաջին մասում նկարագրվում է, որ հեղինակը լսել է մի տղայից, թե ինչպես է իր ամուսինը բռնաբարել  այդ տղային, ապա ներկայցնում է իր բազմանդամ ընտանիքը, որ նրա ծնողները տեղափոխվել են Ռուսաստանից Հայաստան իրենց դստրերի կրթության համար, ապա թե ինչպես է հեղինակը 14 տարեկանում կապվում իր ապագա ամուսնու հետ իսկ ամուսնանալուց հետո բացահայտում նրա կատարած մանուկների էրոտիկ լուսանկարները:

Հեղինակի ցանկությամբ գրության մեջ հերոսների և հիմնարկների անունները չեն նշված , փոխված են նաև հերոսների անունների առաջին տառերը:

Պատկերները հեղինակի

Սկիզբը այստեղ

Ամպոտ աչքերով հրեշը (2-րդ մաս)

Մանուկ ու պատանի, 8-15 տարեկան տղաների և աղջիկների մերկ կամ կիսամերկ, սեքսուալ դիրքերով, միայնակ կամ խմբով լուսանկարներ էին, այնքա՜ն գարշելի, որ ուժեղ սրտխառնոց էի զգում: Այդ նկարները այլևս արվեստի հետ ոչ մի կապ չունեին, դրանք այլանդակ կենդանական պատկերներ էին: Լուսանկարներից մի քանիսի մեջ ճանաչեցի մանկապատանեկան կենտրոնում սովորող երեխաների, այլ նկարներում նկատեցի ծանոթ առարկաներ մեր բնակարանից: Կասկած չկար, որ լուսանկարողը նա էր: Կուզեի ժամանակը հետ տալ, որ տեսած չլինեի այդ տեսարանները: Չէի ուզում շնչել, ապրել, մեկ էլ նայում էի օրորոցում հանգիստ քնած զավակիս:  Հետո գոռում էի, ճչում, ամուր գրկում զավակիս ու լաց լինում: Ամուսինս ինչպես միշտ ուշ եկավ:

Մարդու իրավունքերի պաշտպանի որոշումից

Լուսանկարչի համակարգչի կոշտ սկավառակներում թիվ N փորձաքննության եզարակացության համաձայն` հայտնաբերվել են տարբեր ձևատեսակներով բազմաթիվ ֆայլեր, որոնք պարունակում են պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր: Եզրակացության հավելված մասում նշվել են այդ ֆայլերի բնույթը (պոռնկագրական, էրոտիկ, այլ), ինչպես նաև դրանց ստեղծած սարքավորումների (ֆոտոխցիկներ, տեսախցիկներ, բջջային հեռախոսներ և այլ սարքեր) վերաբերյալ տեղեկատվությունները: Համաձայն այդ տեղեկատվության’ համակարգչի կոշտ սկավառակներում առկա են եղել պոռնկագրական և էրոտիկ բնույթի ֆայլեր, որոնք ստեղծվել են հետևյալ սարքավորումների միջոցով’ Canon PowerShot A560, NIKON D700, NIKON D90, Canon EOS 5D Mark II, Apple iPhone 4, FujiFilm FinePix S9500, Samsung GT- 19100, NIKON D1X, Canon EOS 400D DIGITAL և ավելի քան 30 տեսակի այլ սարքավորումներ: Մինչդեռ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վերոնշյալ սարքավորումները հայտնաբերելու և փորձաքննության ենթարկելու ուղղությամբ:

Նրա համակարգիչը միացրած էր մնացել, բոլոր այդ նկարների արխիվը բաց էր: Նա մոտեցավ համակարգչին ու հասկացավ…Փորձեցի ինքս ինձ հավաքել, ուզում էի խոսել հետը՝ գոնե հանուն երեխայիս: Հարցրեցի, թե ի՞նչ էր այդ ամենը նշանակում… Իսկ նա ամեն կերպ ջանում էր թաքցնել ձեռքերի դողը, դեղին աչքերի անհանգիստ հայացքը: Ասաց, որ նմանատիպ նկարներ արել է միայն գումար աշխատելու նպատակով, թե կար մի մարդ, ով դրանց դիմաց գումար էր վճարում: Նաև ասաց, որ գիտակցում է, որ դա վատ բան է ու երբեք նման քայլի չէր դիմի, եթե ապրուստի խնդիր չլիներ: Հետո երդվեց իր մայրիկի առողջությամբ, իր զավակով, որ այդ երեխաներից որևէ մեկին երբևէ մատով անգամ չի դիպչել, պարզապես լուսանկարել է: Հետո երդվեց, որ արդեն քանի ամիս է՝ ինչ երեխան ծնվել է, նման բաներով այլևս չի զբաղվել ՝ հանուն երեխայի և մեր ապագայի: Այդ երդումները ինձ մխիթարեցին. ես փորձում էի պահպանել ընտանիքս:

Այդ ժամանակ քսան տարեկան էի, իսկ նա ինձ համար ամեն բան էր՝ դեռ սիրում էի նրան, անծայր օվկիանոսի չափ սիրում էի մեր զավակին: Հետզհետե հարաբերությունները  հանդարտվեցին, բայց, լուսանկարները մոռանալ չէր լինի: Մինչև հիմա այդ պատկերները գալիս են աչքիս առաջ…

Տղայի ցուցմունքից.

Կային Լուսնկարներ որոնց մեջ նրա կողմից արված բալետի դպրոցում փոքրիկ աղջիկնեի նկարներ, որտեղ խոշոր պլանով այդ երեխաների հեշտոցի մասն էր պատկերված: Կար նաև մի 5-6 տարեկան աղջկա լուսնակար, որտտեղ երեխան պպզած էր և Լուսանկարիչը նկարել էր երևացող տրուսիկը:Լուսանկարիչը ասում էր որ այդ լուսանկարը նկարել է հունիսի մեկին երեխաների պաշտպանության օրը: Լուսանկարիչը ինձ բազմիցս ասել էր որ շատ է սիրում մանկահասակ աղջիկների հոտը և հատկապես նրանց հեշտոցի հոտը: Հետագայում նա ինձ պատմել է, որ շատ է սիրում լեզվով խաղալ փոքրիկ կամ փոքրամարմին աղջիկների հեշտոցի հետ և բազմաթիվ անուններ էր նշում, մասնավորապես ես հիշում եմ, որ նա նման բան արել է Հ. Պ.-ի և Ն. Մ.-ի հետ, որոնք ներկայումս սովորում են —–ում, ընդ որում հստակ շեշտում էր որ Հ.-ի հեշտոցի հոտն արտակարգ լավն էր: Նա ինձ բազմիցս պատմել է, որ շատ է սիրում փոքրամարմին և փոքրահասակ աղջիկների մարմնի նուրբ մազածածկույթը, հատկապես հեշտոցի վերին շրջանում, իսկ շատ մազածածկույթով աղջիկներին չէր սիրում:

Զավակս  մեծանում էր, ինձ ուրախացնում էր ամեն նոր բան, որ նա անում էր՝ նրա առաջին քայլերը, նրա քաղցր բառերը: Կարծես թե ընտանիքում ամեն բան կարգին էր:

022

Լուսանկարների մասին ոչ ոքի չպատմեցի: Բայց մի օր համակարգչում գտա  նոր նյութեր՝ այս անգամ պատահաբար: Տանը ինչպես միշտ միայնակ էի՝ երեխայի հետ. Համակարգչային աշխատանք պիտի անեի, էն էլ իմ համակագչում անհրաժեշտ ծրագիրը կաղելով էր աշխատում: Միացրեցի նրա համակարգիչը, և մի աղջնակ հաղորդագրություն է ուղարկում: ճանաչում էի այդ աղջկան. երկար տարիներ սովորել էր մանկապատանեկան կենտրոնում, տասնյոթ տարեկան կլիներ: Աղջկա նամակը այնպես գրավեց ուշադրությունս, որ սկսեցի կարդալ նրանց նամակագրությունները: Քննարկում էին տարբեր հարցեր, հետո նաև՝ թե ինչ գեղեցիկ են դեռահաս աղջիկները և Լուսանկարիչը պոռնոգրաֆիկ բնույթի, փոքրիկ աղջիկների անպարկեշտ լուսանկարների հղումներ էր ուղարկել աղջկան: Ու նորից չստացվեց զսպել արցունքներս: Ես այդ պահին ամբողջովին չէի ընկալում կատարվածը, ներսումս գերակշռում էր խանդը:

Մարդու իրավուքների պաշտպանի որոշումից

Քրեական գործի կարճման որոշման մեջ նշվել է նաև, որ «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացվել է թիվ N1 համակարգչատեխնիկական և մշակութաբանական համալիր փարձաքննության եզրակացությունն այն մասին, որ Լուսանկարչի համակարգչից վերծանվել են նախկինում ջնջված ֆայլերը, որոնց մեջ առկա են ինչպես էրոտիկ և այլ, այնպես էլ պոռնոգրաֆիկ նյութեր, սակայն վերոհիշյալ նյութերում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ փորձաքննության եզրակացության մեջ որևէ տեղեկություն առկա չէ, թե վերոնշյալ նյութերում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր առկա են, թե’ ոչ: Միայն փորձագետի հարցաքննության արձանագրությունում քննիչի կողմից առաջադրվել է հարց, թե արդյոք նշյալ նյութերում առկա են մանկական պոռնոգրական բնույթի նյութեր, թե’ ոչ, որին փորձագետը պատասխանել է, որ նշված նյութերում իսպառ բացակայում են մանկական պոռնոգրական բնույթի նյութեր: Նշվածի վերաբերյալ հավելենք, որ փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությանը կից լազերային սկավառակներում առկա նյութերի ուսումնասիրությունից կարելի է ենթադրել, որ նկարահանված անձանց մի մասը երեխաներ են:

Հարկ է նշել նաև, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության 114-րդ հոդվածի 2- րդ մասի’ փորձագետը կարող է հարցաքննվել իր տված եզրակացության պարզաբանման կապակցությամբ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն’ փորձագետի հարցաքննության արձանագրությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը: Իսկ տվյալ դեպքում իրականացված փորձաքննությամբ մանկական պոռնոգրական բնույթի նյութերի վերաբերյալ հետազոտություն չէր իրականացվել ու այդ հանգամանքը քննարկման առարկա չէր դարձել և քննիչն իրավասու չէր փորձագետին առաջադրել նմանատիպ հարց:

Բացի այդ, հարցաքննվող փորձագետը եղել է մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետը, ով պարզ չէ, թե արդյո՞ք իրավասություն ուներ գնահատական տալ նյութերում առկա անձանց տարիքի վերաբերյալ:

Նշված հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենին, որտեղից գրությամբ հայտնել են.

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում անձի տարիքի որոշումը հնարավոր է դատաբժշկական փորձաքննության միջոցով` տվյալ անձի հետազոտման արդյունքում: Ինչ վերաբերվում է լուսանկարի միջոցով անձի տարիքի որոշմանը, ապա հարկ է նշել, որ դեմքի, մարմնի հագուստով ծածկված լուսանկարների միջոցով հնարավոր չէ պարզել  լուսանկարում պատկերված անձի անչափահաս կամ չափահաս լինելու հանգամանքը»:

Ավելի ուշ իմացա, որ աղջնակը տասներեք տարեկանից ի վեր շատ «մտերիմ» հարաբերություններ է ունեցել ամուսնուս հետ. ամուսինս նրան շատ բաներ է «սովորեցրել», ավելի ուշ իմացա, որ աղջնակը որոշում էր կայացրել դառնալ լեսբուհի: Ավելի ուշ իմացա, որ այդ աղջիկը չափահաս դառնալուն պես սկսել էր «հանդիպել» իրենից տարիքով փոքր՝ անչափահաս աղջիկների հետ:

Քսանմեկ տարեկան էի, բայց ինձ թվում էր, որ կյանքս արդեն անցել է՝ այլևս ապրելու և առաջ շարժվելու որևէ նպատակ չունեի:

Երբ իմացավ, որ տեսել եմ նամակագրությունը, լուսանկարիչը շատ հուզվեց, բայց աշխատում էր ցույց չտալ: Փորձեց արդարանալ, իսկ հետո ափերից դուրս եկավ կենդանու հայացքով նայում էր ինձ, որ հարձակվի, բայց դժվարությամբ  կարողանում էր զսպել իրեն:

Եղել էր, որ փորձել էր հարվածել ինձ, բայց զսպում էր: Իսկ հետո, երբ ես սկսեցի այն բոլոր նյութերը գտնել և բացահայտել նրա էությունը, նա սկսեց սպառնել, նաև դանակով, ասում էր, որ ինքն իրեն չի կառավարում, իսկ մի անգամ էլ հարվածեց երեսիս, երբ երեխան գիրկս էր: Դա եղավ կարծես ամեն բանի վերջը:

Մարու իրավունքերի պաշտպանի որոշումից

Լուսանկարչին պատկանող ք. Երևան, xx n, բն. n հասցեում խուզարկություն (առգրավում) կատարելու մասին արձանագրության համաձայն’ խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել են մեկ սև և գազարագույն բջջային հեռախոս, մեկ SUMSUNG տեսակի սև բջջային հեռախոս, որոնք իրենց մեջ կարող էին պարունակել նախաքննությանը հետաքրքրող տեղեկություններ: Մինչդեռ վերոհիշյալ հեռախոսներով չի նշանակվել համապատասխան Փորձաքննություն և չի պարզվել, թե արդյոք հեռախոսներում առկա են պոռնկագրական կամ էրոտիկ բնույթի նյութեր:

Նրա բարձր հասակը, որի առաջ ես ինձ փոքր էի զգում, և ուժեղ ձեռքի զարկի վախը ամեն պահ ինձ ահաբեկում էին. ամեն բան արդեն այնքան է խորացել, որ հեշտ չեմ պրծնելու այս ամենից: Բայց մարմնիս դողը և պարզապես վախը մահվանից ու նաև զավակիս կյանքի ու ապագայի պատասխանատվությունը ինձ ստիպեցին կտրուկ քայլեր ձեռնարկել:

Վերջին գիշերը, երբ անցկացրեցինք մի հարկի տակ՝ մայրիկս ինձ մոտ էր եկել, առաջին և վերջին անգամ էր, որ մայրիկս մեր տանն էր մնացել: Մեր սենյակի դուռը ամուր փակել էինք, մայրիկիս հետ աղոթում էինք, որ հանկարծ սպանություն չլինի: Լուսանկարիչը ամբողջ գիշեր ներս ու դուրս էր անում, չգիտեմ ինչով էր զբաղված, իր տեղը չէր գտնում: Առավոտյան մայրիկս, քույրերս և մեծ քույրիկիս ամուսինը ինձ օգնեցին  տղայիս հետ փախչել այդ տանից հայրական տուն:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Ն. Մանուչարյանը  ցուցմունքով հայտնել է, որ Լուսանկարիչը —- ուսումնական կենտրոնում աշխատում էր ընդամենը շաբաթական մեկ օր և ստանում էր 40000 դրամ աշխատավարձ, սակայն երբևէ ֆինանսական խնդիրներ չէր ունենում, քանի որ անչափահաս երեխաների մերկ լուսանկարները վաճառելուց բավական գումար էր վաստակում: Այդ կապակցությամբ հարցաքննության ժամանակ Լուսանկարիչը հերքել է երեխաների լուսանկարներ վաճառելով գումար վաստակելու հանգամանքը և նշել, որ բացի — ուսումնական կենտրոնում ստացած աշխատավարձից, գումար էր վաստակում նաև իր պատրաստած խեցեգործական հուշանվերների վաճառքից՝ վաճառելով դրանք խանութներում և տոնավաճառներում, ինչպես նաև զբոսաշրջիկներին ուղեկցում էր Աժդահակ, Արագած լեռներ, որտեղ լուսանկարում էր վերջիններիս և գումար վաստակում: Մինչդեռ Լուսանկարչի վերոնշյալը որևէ կերպ չի հիմնավորել, իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվեք պարզելու Լուսանկարչի նման ճանապարհով գումար վաստակելու հանգամանքը:

 Լուսանկարիչը մերթընդմերթ գալիս էր իմ հայրական տուն երեխային տեսնելու: Սարսափելի անհարգալից էր բոլորիս հետ, նրա հայտնվելուն պես տունը վերածվում էր դժոխքի: Փոքրիկ մեկ ու կես տարեկան տղաս, դռան զանգը լսելիս սկսում էր գոռալ և թաքնվելու տեղ փնտրել: Հետո էլ, երբ զավակս տղամարդ էր տեսնում, լաց էր լինում և փորձում էր մեկուսանալ: Մենք մեզ շատ անպաշտպան էինք զգում, նա ով պետք է մեզ պաշտպաներ՝ հայրս, մեզ հետ չէր:

***

Մինչև տղայի այն բռնաբարության պատմությունը իմանալը, լուսանկարների մասին մերոնց ոչինչ չէի ասել, հեռավոր հույս ունեի, որ գուցե ընտանիքս կրկին կմիանա: Նրանք կարծում էին, թե միայն բարդ ընտանեկան հարաբերություններն է բաժանման պատճառը եղել: Երբ իմացա, որ Լուսանկարիչը բռնաբարել է տղային, նաև ուրիշ փոքրիկ աղջիկների ու տղաների է գայթակղել, հանդիպումից հետո եկա տուն ու ամեն ինչ պատմեցի քույրերիս ու մորս՝ լուսանկարների մասին, տղայի պատմությունը:

Իմ պատմությունը օգնեց, որ կրտսեր երեք քույրերս պատմեին, թե ինչպես է Լուսանկարիչը իրենց հետ վարվել: Մի քույրս պատմեց, որ իրականում, նա երեխայի մասնակցությամբ մի սարսափելի ֆոտոշարք էր կազմել, իսկ հետագայում սեռական ոտնձգության արել նրա նկատմամբ:

Մյուս քույրիկս էլ պատմեց, որ երբ ինքը ինը տարեկան էր, Լուսանկարիչը նրան դիպչելու փորձեր արել անգամ:

Քույրիկներս պատմում էին կմկմալով, ամաչելով, առանց  մանրամասների: Երրորդ քույրս էլ պատմեց, որ տանը ազդրեն է սեղմել: Այս քույրիկիս նկատմամբ միայն մի անգամ էր ոտնձգություն արել: Նրան շատ չէր հավանել, քանի որ մյուս քույրիկիս համեմատ ավելի խոշոր և թափով էր եղել: Նա «սիրում էր» փոքրամարմին, մանկական, նիհար աղջնակների:

Երրորդ քրոջ ցուցմունքից, դեպքը պատահել է, երբ նա 9 տարեկան է եղել

Նարինեի գնալուց հետո Լուսանկարիչը ինձ ասաց, որ գնամ բերեմ հայրիկիս ուղարկած շորտը և հագնեմ իր ներկայությամբ, ես ասացի՝ չէ, որովհետև ամոթ էր, և ես ամաչում էի Լուսանկարչից: Այդ ժամանակ Լուսանկարիչը ինձ ասաց, որ եթե այդքան ամաչում եմ, ապա գնամ մյուս սենյակ, և այնտեղ հագնեմ շորտը և գամ իրեն ցույց տամ: Ես կրկին հրաժարվեցի: Ես հիշում եմ, որ այդ ժամանակ իմ հագին ամառային հագուստներ էին և կարճ կիսաշրջազգեստ: Ես այդ ընթացքում կանգնում էի բազմոցի մոտ և մի րոպե ծունկս հենել էի բազմոցին, իսկ Լուսանկարիչը նստած էր բազմոցի հակառակ ծայրին և մեր միջև 1,5 մետր տարածություն կար: Երբ ես Լուսանկարչին  ասացի, որ չեմ ուզում նաև մյուս սենյակում շորս հագնել, նա ժպտալով հարցրեց՝ ինչու՞ և անմիջապես էլ իր նստած տեղից տեղաշարժվեց դեպի բազմոցի այն ծայրը, որտեղ ես կանգնած էի և ձեռով ճմկտեց իմ ոտքերի արանքը: Ես անմիջապես հետ քաշվեցի, սակայն Լուսանկարիչը ևս երկու անգամ զգուշորեն ճմկտեց նույն տեղը՝ ոտքերի արանքի դիմացի ներքևի մասից, ինչից հետո անմիջապես բարձրացավ տեղից և ասաց՝ ես գնացի ու դուրս եկավ տնից: Ես այդ մասին ոչ մեկին չպատմեցի, քանի որ չնայած շատ փոքր էի, բայց հասկանում էի, որ շատ ամոթալի բան է կատարվել:

 Ես այլայլվել էի, հարցնում եմ, թե ինչու նրանք այն ժամանակ չէին պատմել: Ասացին, որ իրենց մեղավոր էին զգում՝ բացի այդ Լուսանկարչին խոստացել էին երբեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Եվ ահա իմ աչքերը բացվեցին: Չէ՞որ ես էլ անցել եմ նույն ճանապարհով, չէ՞ որ ես էլ  ընդհամենը տասնչորս տարեկան էի… Էլ քանի՞ այդպիսի երեխա… Ուղեղս չէր ընդունում:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Քրեական գործով վկաներ Ս-ի և Լուսանկարիչի  միջև տեղի ունեցած առերեսման ժամանակ երկուսն էլ պնդել են, որ դեռևս 2011թ., երբ Ս-ն 17 տարեկան էր, վերջինս մի քանի անգամ այցելել է xx n շենքի x բնակարան, որտեղ Լուսանկարչի հետ եղել են մենակ, և Լուսանկարիչը իրեն տարբեր դիրքերով նկարահանել է ամբողջովին մերկ վիճակում:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն’ քրեական պատասխանատվություն է նախատեսված տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու համար, եթե բացակայում են օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված նույն արարքի համար, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն: Վերոնշյալ հոդվածի մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Երեխա ասելով տվյալ դեպքում պետք է հասկանալ 18 տարին չլրացած անծին՝ անչափահասին: Մինչդեռ այս հոդվածի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ քննություն չի իրականացվել:

03-quyrer

Ինքս ինձ չէի կարողանում ներել, որ Լուսանկարիչը քույիկներիս էլ է դիպչել, իմ պատճառով էին տասնմեկ և ինը տարեկան քույրիկներս նրա ճանկերը ընկել, ես չէի իմացել և չէի կարողացել ժամանակին նրանց պաշտպանել:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Քրեական գործի կարճման որոշման չորրորդ էջում նշված է, որ գործով վկա, Նարինե Մանուչարյանի մյուս քույրը(անունը հանված է-խմբ.) ցուցմունքով և առերես հարցաքննությամբ հայտնել է այն մասին, որ մինչ Նարինեի և Լուսանկարչի ամուսնությունը իրենք բոլոր քույրերով Լուսանկարչի հետ եղել են Սևանա լճի ափին, որտեղ Լուսանկարիչը լուսանկարել է իրենց բոլորին և որևէ անվայելուչ լուսանկար չի եղել, Լուսանկարիչը երբեք իրեն անվայելուչ նկարվելու առաջարկներ չի արել և ինքը որևէ կերպ չի տուժել Լուսանկարչի գործողություններից: Մինչդեռ մյուս քույրը իր ցուցմունքում նշել է, որ Սևանա լճի ափին Լուսանկարիչը իր հետ առանձնացել է կոլեկտիվից, առաջարկել է կիսավարտիքը կողքերից դեպի վեր բարձրացնել և այդ դիրքով նկարել իրեն: Այնուհետև մի քանի լուսանկար  նկարվել է ոտքերը լայն բացած, երբ Լուսանկարիչը  մոտ կես մետր հեռավորությունից լուսանկարել է իր սեռական օրգանի հատվածը: Մյուս քույրը նշել է, որ չնայած կաշկանդվում էր և իր համար տհաճ էր այդ ամենը, այնուամենայնիվ քանի որ Լուսանկարչին համարում էր տարիքով, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, կատարում էր նրա ասածները:

Ես և տղան որոշեցինք, որ Լուսանկարչին պետք է կանգնեցնել, բավական է այն ամենը ինչ նա արել է մեր և մեզ նման երեխաների կյանքում: Որոշեցինք և միասին սկսեցինք մեր պայքարը: Առաջին քայլը ՝դիմեցինք Ոստիկանություն, և սկսվեց մի նոր մղձավանջ:

Մարու իրավունքրի պաշտպանի որոշումից

Ն. Մանուչարյանի և տղայի հաղորդումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության — բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերը — որոշմամբ ըստ ենթակայության ուղարկվել են — քննչական բաժին, որտեղ Լուսանկարչի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած անձանց հետ սեռական հարաբերություն և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու փաստի առթիվ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու և վարույթի տակ ընդունելու մասին: Այնուհետև —- որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ Լուսանկարչի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի բացակայության հիմքով:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել նաև, որ քրեական գործով չի իրականացվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ձգձգվել են քրեական գործով էական հանգամանքների պարզման ուղղությամբ անհապաղ կատարման ենթակա քննչական և դատավարական գործողությունների կատարումները, վկաների հարցաքննությունները և առերեսումները կատարվել են մակերեսային, չեն տրվել այն բոլոր անհրաժեշտ հարցերը, որոնք միտված են գործի հանգամանքների ամբողջական բացահայտմանը, քննիչի կողմից բավարար ջանասիրություն չի ցուցաբերվել կատարված հարցաքննություններով դեպքի որջ հանգամանքների պարզման, դրանց վերաբերյալ դետալային ցուցմունքներ ստանալու ուղղությամբ:

Ես և տղան անցնում էինք մի սենյակից մյուսը, մի կազմակերպությունից մյուսը և նորից ու նորից պատմում այն ամենը, ինչ մեզ հետ պատահել էր: Սկզբում գրավոր ցուցմունք ոստիկանությունը չէր վերցնում, քրեական գործ հարուցել չէր պատրաստվում, հոգեբաններ ներգրավվել նման գործի մեջ ոչ ոքի մտքով նույնիսկ չէր անցնում, և միակ հարցը, որը մենք անընդհատ ստանում էինք, թե ինչո՞ւ ենք միայն տարիներ անց պատմում մեր հետ կատարվածի մասին և այդ ինչպե՞ս  է ստացվել, որ մեր ծնողները մեզ «տիրություն չեն արել»:

Իմ բազմաքանակ նամակների արդյունքում ու նաև Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդության շնորհիվ ոստիկանությունը վերջապես որոշեց տեղից շարժվել: Մենք նորից և նորից ստիված նույն ցուցմունքները տալիս էինք, ապա գործը ուղարկեցին մեկ այլ ոստիկանություն և հիմա էլ այնտեղ ես ու տղան կրկին ու կրկին պատմում էինք մեզ հետ կատարվածը՝ այս անգամ արդեն գրավոր:

Ինձ ոստիկանություն էին կանչում գիշերը՝ ժամը տասնմեկին, փաստաբան չունեի, գումար չունեի փաստաբան վարձելու համար, առանց  փաստաբանի, և ես, չիմանալով իմ իրավունքները, որ այդ ժամին պիտի չգնալ, գնում էի:

Հարցաքննությունը տևում էր տասը ժամից ավել, հետո պիտի իմանայի, որ ցուցմունք տալու թույլատրելի առավելագույն ժամանակը ութ ժամն է, մեկ պարտադիր ընդմիջումով:

Քննիչը՝ մի տարիքով տղամարդ, արտաքին տեսքով կարծես բակերում նարդի խաղացող լիներ, ընկերական զրույցներ էր վարում: Տակն ու վրա անում անձնական կյանքս, ու աչքերից երևում էր, որ մտքում քմծիծաղ էր տալիս:

Սկզբից չէր ընկալում, թե իմ ուզածն ինչ է, ինչի համար եմ ոստիկանություն հասել: Ասում էր, եթե Լուսանկարչի բնակարանն ես ուզում, կօգնեմ քեզ:

Սկզբից խուզարկեցին Լուսանկարչի այն բնակարանը, ուր ապրում էինք: Իսկ Լուսանկարչի մյուս բնակարանը, ուր չէր ապրում, բայց հենց այնտեղ էր երեխաներին տանում, խուզարկեցին գործը հարուցելուց մի քանի ամիս անց, այսինքն Լուսանկարչին հնարավորություն էին տվել հանցանշանները վերացնել:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Լուսանկարչին պատկանող բնակարաններից մեկում խուզարկություն է ՚ կատարվել, սակայն նրա մյուս բնակարանում, որտեղ նա գրանցված է եղել և վերջինիս մեղսագրվող արարքների կատարման վայրերից մեկն է հանդիսացել, խուզարկությունը կատարվել է միայն Ս. Ս-ի ներկայացրած բողոքից անմիջապես հետո’ քրեական գործի հարուցումից շուրջ 4 ամիս անց, չնայած Ն. Մանուչարյանն իր ցուցմունքում նշել էր այդ բնակարանի մասին: Հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մեկնաբանություններում խուզարկությունը բնորոշվում է որպես անհետաձգելի քննչական գործողություն, որը պայմանավորված է նախ’ կատարված հանցանքի իրադրությամբ, երկրորդ’ այն անհրաժեշտ է նոր հանցանքի կատարումը խափանելու կամ հանցագործի փախուստը կանխելու համար, երրորդ’ խուզարկության հապաղումը հնարավորություն է ստեղծում հանցագործության առարկաները և հետքերը թաքցնելու և այլն: Արդյունքում, քրեական գործի հարուցումից շուրջ 4 ամիս հետո կատարված խուզարկությամբ նախաքննությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել:

Երբ մեզ՝ տուժածներիս, դատաբժշկական փորձաքնության ուղարկեցին, արդեն սպառված էինք, մեր անձնական կյանքը տակն ու վրա էին արել: Քննիչը տուժած տղայի մասին ասում էր՝ հեսա, դատաբժշկականը կանցնի, ու եթե պարզվի, որ իրա մոտ колхозный двор-ա,  ինքը իրան ցույց կտա…

Տղայի ցուցմունքից հատված, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ երբ նա 15 տարեկան էր

ես գնացի լողարան որպեսզի սառը ջրով լվացվեմ, և այդ պահին լողարան եկավ նաև Լուսանկարիչը և առաջարկեց ինձ մտնել վաննայի մեջ և պառկել, իսկ ինքը ցնցուղը պահի իմ վրա և ես կթարմանամ, սակայն ես մերժեցի և միայն դեմքս սառը ջրով լվալուց հետո եկա և պառկեցի իմ մահճակալին: Այդ ընթացքում Մ-ն էր մտել լվացվելու, իսկ Լուսանկարիչը սեղանն էր մաքրում, և ես դրանից հետո խորը քուն եմ մտել, քանի որ խմիչքի ազդեցության տակ էի: Դա երևի ժամը 22-ի սահմաններում էր, Լուսանկարիչը սեղանը մաքրելուց հետո, երբ Մ-ն դեռևս լողարանում էր, մոտեցավ ինձ և հարցրեց, ավելի ճիշտ ասաց, որ ուզում է իմ և իր մահճակալները միացնել իրար: Ինչին ես ոչինչ չպատասխանեցի, քանի որ շատ վատ էի զգում ինձ, և նա իր մահճակալը հրելով միացրեց իմ մահճակալին: Գիշերը՝ չեմ կարող ասել որ ժամին, ես արթնացա ուժեղ ցավից….:

 Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Գործով վկա Հ-ն նշում է, որ Տղան իրեն, Բ-ին և Ֆ-ին միաժամանակ SMS հաղորդագրություն է ուղարկել, որ չի ցանկանում ապրել և ուզում է վերջ տալ իր կյանքին:

Դատաբժիշկները բոլորը տղամարդիկ էին: Մեր դատաբժշկի հարցերին հազիվ էի պատասխանում, նույնիսկ քննիչը զգաց, որ շատ եմ խեղճանում: Մի կերպ պատմում եմ, մեկ էլ կողքից, միակ կինը՝ սանիտարուհին, ասում է՝ բա աղջիկ ջան, որ էդքան բանը քո հետ եղել ա, ինչի համար ես էստեղ եկել և պատմում, ամոթ ա…

Հերթական անգամ ոստիկանության բաժնում էի, ինչպես միշտ արդեն ուշ գիշեր էր: Սենյակում մենակ էինք: Քննիչը հարցրեց՝ Լուսանկարիչը քեզ անչափահաս տարիքում ինչ վնաս ա հասցրել, որ քո մոտ դրանից, իբր մի բան սխալ է զարգացել ու մեկ էլ վեր կացավ, գնաց սենյակի դուռը բանալիով փակեց, եկավ ասեց՝ փեշդ բարձրացրու մի հատ նայենք, ինչը էն չի, որ կարողանանք մի բան գրել: Միայն կարողացա ասել, որ ինձ նման բան թույլ տալ չեմ կարող: Քննիչը մի քանի անգամ էլ կրկնեց իր ցանկությունը, ես էլ սառած ձայնով կմկմացի նույն պատասխանը: Տեսավ բան դուրս չի գալիս, գնաց, դուռը բացեց:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Գործով անչափահաս վկա Շ-ն հարցաքննվել է առանց մոր և մանկավարժի ներկայության, իսկ ցուցմունքները գրի չեն առնվել: Ս. Ս.-ի(փաստաբան-խմբ.)  բողոքը քննության է առնվել—- վարչական շրջանների դատախազության կողմից և մերժվել, իսկ որոշման մեջ նշվել է, որ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շ-ն քրեական գործով չի հարցաքննվել: Վերջինս ծնողի ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության — քննչական բաժին և հայտնել, որ չի ցանկանում ցուցմունքներ տալ: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շ-ի ցուցմունքներ տալուց հրաժարվելու փաստը որևէ արձանագրությամբ հաստատված չէ: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածն ամրագրում է քրեական գործի ընթացքի արձանագրման պարտադիր լինելը:

Ոստիկանությունում ինձ ասում էին, որ գնամ և գտնեմ տուժած երեխաների, հանդիպեմ նրանց հետ և նախապատրաստեմ ցուցմունք տալուն: Ինչպե՞ս գտնեի, ես ոչ հետախույզ էի, ոչ մասնագետ, և ինքս ունեի լուրջ օգնության կարիք:

Այսուհանդերձ, փնտրում էի Լուսանկարչի սաներին, գտնում ու հանդիպում նրանց հետ: Մի աղջիկ, ով նույնպես երկար տարիներ մանկապատանեկան կենտրոնում էր սովորել, ուշադիր լսեց ինձ, հետո ասաց, որ դեռ երկու տարի առաջ, երբ իմացել էր, որ ես Լուսանկարչից բալիկի եմ սպասում, ուզում էր ինձ հետ կապվել և զգուշացնել, որ նա վտանգավոր մարդ է, սակայն այդպես էլ նման քայլ անելու ուժ չէր գտել: Պատմեց նաև, որ ինքը, երբ 11 տարեկան էր Լուսանկարչի հերթական զոհն էր դարձել: Ասաց՝ զոհը ու էլ չշարունակեց: Գրկեցի նրան և այդպես երկա՜ր լացեցի: Աղջիկը պատրաստակամ էր ցուցմունք տալ ոստիկանությունում, բայց նրա հայրն արգելեց որևէ կերպ ներգրավվել քրեական գործում: Հանդիպումներ եմ ունեցել շատ ուրիշ երեխաների հետ, որոնց մեջ կային այնպիսիները, որոնք այդպես էլ չէին կարողացել ազատվել անցյալի թողած խորը սպիներից:

Մարդու իրավուքների պաշտպանի որոշումից

Գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով հետաքննության մարմնին տրվել է ընդամենը մեկ հանձնարարական (Լուսանկարչի կողմից — ուսումնական կենտրոնում տուժած երեխաներ հայտնաբերելու ուղղությամբ), սակայն հետաքննության մարմնի կողմից նշված հանձնարարականի վերաբերյալ ձեռնարկված միջոցառումների արդյունքների մասին քրեական գործում որևէ տեղեկություն առկա չէ: Ավելին, քննիչի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել սույն գործով հետաքննության մարմնի բոլոր հնարավորությունները ներգրավելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու կամ նոր հանգամանքներ հայտնաբերելու ուղղությամբ: Այդ թվում, միջոցներ չեն ձեռնարկվել Լուսանկարչի անձը բնութագրող հատկանիշներ ձեռք բերելու ուղղությամբ (նախկինում դատվածության, ինչպես նաև վերջինիս վերաբերյալ վարկաբեկող այլ տեղեկատվություն): Հանձնարարական չի տրվել նաև, թիվ n համակարգչատեխնիկական և մշակութաբանական համալիր փորձաքննությամբ ստացված լուսանկարների միջոցով լուսանկարված անձանց հայտնաբերելու և վերջիններիս ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ոստիկանությունում չէր պահպանվում ցուցմունք տվող անձանց մասին գաղտնիություն: Ամբողջ ոստիկանությունը գիտեր գործի մասին, քննիչը այլ անձանց ներկայությամբ քննարկում էր մյուս տուժած երեխաների ցուցմունքները:

Քննիչը ուզում էր ցույց տալ, թե մեր կողմից է, որ Լուսանկարչի նմաններին պատիժ է հասնում, բայց մեկ էլ լիքը մարդկանց ներկայությամբ Լուսանկարչի ձեռքի տակով անցած մի տուժած աղջկա մասին արտահայտվում էր, որ նա վերջացած պոռնիկ է ու պատմում աղջկա տված ցուցմունքները:

Գործը ընթացքի մեջ էր, երբ մի օր ինձ հետ կապ հաստատեց նույն այն մանկապատանեկան կենտրոնի տնօրենը: Տիկինն իր ամուսնու հետ եկավ մեր տուն, երկար զրույց ունեցանք: Նա ասաց, որ տարիների ընթացում նկատել է տարօրինակ դեպքեր, բայց դրանք այնքա՜ն աննշան էին…Ասաց, որ Լուսանկարիչը արդեն երկար տարիներ է աշխատում է իրենց մոտ, ու նրա աշխատանքից միշտ գոհ են եղել: Տիկինը պնդում էր, որ պետք չէ աղմուկ բարձրացնել, առավել ևս այդ ամենի մեջ ներգրավել կենտրոնի նախկին սաներին, որոնց համար կատարվածը արդեն իսկ դժբախտություն է: Այդ խոսակցությունից հետո տիկինը ամեն կերպ փորձում էր խանգարել քրեական գործի ընթացքին՝ օգտագործելով իր կապերը և ծանոթությունները, սակայն Լուսանկարչին ամեն դեպքում աշխատանքից հեռացրին:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Քրեական գործի շրջանակներում Լուսանկարչին մանկապղծության մեջ մեղադրող վկաներին չի առաջադրվել հարց, թե արդյոք Լուսանկարչի կողմից նման գործողությունները կրում են շարունակական բնույթ, ինչի արդյունքում կարող էր անհրաժեշտություն առաջանալ’ դիմել դատարան Լուսանկարչի նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ:

Չեն հանվել Լուսանկարչի հեռախոսային վերծանումները, ինչի միջոցով կարող էր հաստատվել, թե ում հետ է անմիջական շփման մեջ գտնվում Լուսանկարիչը և արդյոք այդ անձանց մեջ գերիշխում են անչափահասները:

Թիվ N համակարգչատեխնիկական և մշակութաբանական համալիր փարձաքննությամբ ստացված լուսանկարները Օրենսգրքի 222-րդ հոդվածով (առարկաները ճանաչման ներկայացնելը) սահմանված կարգով ճանաչման չեն ներկայացվել քրեական գործով մի շարք վկաներին, ովքեր կարող էին ճանաչել լուսանկարված անձանց:

 Մի իրավապաշտպան հասարակական կազմակերպությունից մյուսն էի գնում, օգնություն խնդրում, որ ինձ փաստաբան տրամադրեն: Երկար պնդումներիցս հետո, քրեական գործը հարուցվելուց երեք ամիս անց, երբ արդեն բոլորս տվել էինք ցուցմունքները, մի իրավապաշտպան կազմակերպություն փաստաբան տրամադրեց, որը մի երկու բողոք գրելուց հետո գործը իր վրայից ցրեց, հետո նույն տեղից մի այլ փաստաբան համաձայնվեց վերցնել գործը միայն այն պայմանով, որ ֆինանսավորում լինի: Բայց կորավ, հավանաբար այն ֆոնդը, որից ակնկալվում էր ֆինանսավորումը, չաջակցեց: Գործն այդպես էլ ֆինանսավորում չունեցավ, տուժած երեխաներից ոչ մեկը այդպես էլ փաստաբան չունեցավ:

Այդ քաշքշուքի հետ միասին պետք է հասցնեի աշխատել: Խեցեգործության դասեր էի տալիս. իմ աշակերտները ինձ ուժ էին տալիս, ցրում գլխումս ծանրացած տանջող  մտքերը: Ամբողջությամբ հյուծվել էի, հոգնել, բայց Աստված պայքարելու ուժ էր տալիս:

Հինգ հոգի, ովքեր երեխա ժամանակ Լուսանկարչի սեռական ոտնձգություներին են ենթարկվել, ցուցմունք տվեցին ոստիկանությունում, ուրիշ հինգն էլ ինձ պատմեցին իրենց հետ կատարված դեպքերը, սակայն հրաժարվեցին ոստիկանություն գալ: Այսուհանդերձ, 10 ամիս անց հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով:

Մեկ էլ ինձ նորից կանչեցին ոստիկանություն, նույն քննիչը ինձ տվեց գործը կարճելու որոշումը և այս անգամ պահանջելով, սպառնալով, որ այլևս երբեք այս գործին չանդրադառնամ և ոչ մեկին ոչինչ չպատմեմ:

 Պաշտպանի որոշումից

Պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել Պաշտպանի —-թ. թիվ n գրությունը.

Պաշտպանի գրությանն ի պատասխան’ ՀՀ գլխավոր դատախազությունից բարձրացված հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում չի տրամադրվել:

ՀՀ դատախազության աշխատակիցների գործողությունների (անգործության) հետևանքով խախտվել են Նարինե Մանուչարյանի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով ամրագրված  իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները:

Քրեական գործի կարճման որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել և չի հիմնավորվել Լուսանկարչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ   հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու հանգամանքը, մինչդեռ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել հնարավոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

Մի Փաստաբանի միջոցով դիմեցի դատարան՝ ամուսնալուծության և երեխայի ապրելու վայրը սահմանելու պահանջներով: Քաղաքացիական գործով փաստաբանի վարձատրությունը ավելի մատչելի է, քան քրեականինը: Ես իմ աշխատած գումարի մեծ մասը տալիս էի փաստաբաններին, որոնց բավականին հաճախակի փոխում էի, կամ փաստաբանի վարձատրությունն էր բարձրանում, կամ էլ կորցնում էի վստահությունս: Սկսվեց նոր պայքար:

Մարդու իրավունքների պաշտպանի որոշումից

Քրեական գործով վկա Բ-ն իր ցուցմունքով հայտնել է, որ Լուսանկարիչը 2005թ. ունեցել է ընկերուհի, ում հետ ուզեցել է ամուսնանալ, բայց չգիտի, թե ինչ պատճառներով չի ամուսնացել: Միաժամանակ քրեական գործով իրականացված թիվ n փորձաքննությամբ ստացված Լուսանկարչի համակարգչի կոշտ սկավառակում հայտնաբերված Skype ծրագրային ապահովումով իրականացված հաղորդակցման վերաբերյալ տեղեկատվության պահպանման ֆայլերի  (նամակագրություններ) ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լուսանկարչի իր ընկեր Ի-ի հետ ունեցել է հետևյալ նամակագրությունը.

 hishacra te vor tvinem es yan tvel A-ic Vor tvinem handipel Nanai het

Ի: Erevi 2005 nanai het, kam 2006 amenaushy

Ի: A-i het chem hishum

Լուսանկարիչ: Де нуин таринер

Վերոնշյալ նամակագրությունից հասկանալի է դառնում, որ Բ-ի տված ցուցմունքներում Լուսանկարչի  2005թ. ունեցած ընկերուհին եղել է ոմն Ա, ում հայտնաբերելու և հարցաքննելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ միջոց չի ձեռնարկվել, մինչդեռ վերջինս կարող էր քրեական գործի քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ ներկայացնել, այդ թվում’ իր և Լուսանկարչի բաժանման պատճառները, արդյոք պատճառ է հանդիսացել Լուսանկարչի պեդոֆիլ լինելը:

Այս ողջ գործին միացավ համայնքային խնամակալաության և հոգաբարձության մարմինը, որը կոչված է պաշտպանել երեխայի շահերը: Ինձ կանչում էին նիստերին, որտեղ պատմում էի, թե ինչ է եղել: Մի ժողովից հետո հանձնաժողովի նախագահն ինձ ասաց՝ աղջի՛կ ջան, եթե խնդիրներ ունես, գնա այս երկրից:

Մի իրավապաշտպան, երբ իմ հարցով զրուցել էր հանձնաժողովի նախագահի հետ, վերջինս ասել էր, եթե աղջկա կյանքում նման բաներ է եղել, ապա նա առնվազն անբարոյական է, և հենց ինքն է մեղավոր ամեն ինչում:

Դատարանը հաշվի չառնելով հոգեբանի եզրակացությունը, որ Լուսանկարչի հետ երեխայի շփումը վտանգավոր է, մերժեց հայրական իրավունքի սահմանափակումները, և ըստ որոշման Լուսանկարիչը իրավունք ունի հանդիպել երեխայի հետ:

«Ժեստ» հոգեբանական խորհդատվական և անձի զարգացման կենտրոնի մասնագիտական կարծիքը

Ուսումնասիրելով թիվ — քրեական գործի ընթացքում Լուսանկարչի համակարգչից դուրս բերված նյութերը, ինչպես նաև զրուցելով տուժածների հետ, որպես հոգեբան գտնում եմ, որ անձը, որին պատկանում են մեզ ընձեռնված նյութերը, կարող է ունենալ հոգեբանական բավականին լուրջ խնդիրներ, մասնավորապես անչափահասների նկատմամբ սեռական հակումներ: Ինչպես երևում է ուսումնասիրված նյութերից, Լուսանկարիչը դրսևորել է անչափահասների նկատմամբ սեռական հակումներ ունեցող անձանց բնորոշ վարք, այն է՝ սովորոբար ընտրում են այնպիսի մասնագիտութուն, որը թույլ կտա նրանց ավելի շատ շփվել երեխաների հետ, կամ ընտրում են այլ տարբերակներ երեխաների՝ իրենց հետաքրքրող տարիքային խմբի հետ ժամանակ անցկացնելու համար: Մեծամասամբ երեխաներին ընկալում են որպես մեծահասակների՝ ցուցաբերելով նրանց նկատմամբ համապատասխան վարք: Կարող են երեխային դիմել այնպես ինչպես դուք կդիմեք ձեր մեծահասակ ընկերոջը կամ նույնիսկ՝ սիրեկանին: Նրանցից հաճախ կարելի է լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Սիրում եմ աշխարհի բոլոր երեխաներին», «Ես ինձ դեռ երեխա եմ զգում»: Սովորաբար ջանք չեն խնայում երեխայի վստահությունը շահելու համար: Մի քանի ամսվա կամ նույնիսկ տարվա ընթացքում ամեն կերպ փորձում են մտերիմ հարաբերություն հաստատել երեխայի, նրա ընտանիքի հետ՝ երեխայի հետ կարող են գնալ առևտրի, էքսկուրսիաների, շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ և այլն: Կարող են օգտագործել հասարակական կարծիքը երեխայի, վերջինիս ընտանիքի մոտ իր որպես բարոյական, բարեկիրթ մարդու դիրքերն ամրապնդելու համար:

Հիմնականում ընտրում են այնպիսի երեխաներ, ովքեր խոցելի են իրենց մարտավարության նկատմամբ, օրինակ նրանց, ովքեր իր հուզական ընկերության կարիքն են զգում, կամ նրանց ովքեր տանը ուշադրության պակաս են զգում: Երեխայի աչքերում փորձում են երևալ «հոգատար ծնող»: Նրանք հաճախ խաղում են երեխայի «թույլ լարերի» վրա: Օրինակ՝ շահագործում են երեխայի հետաքրքրասիրությունը, սերը գաղտնիքների, գաղտնապահության նկատմամբ: Համացանցում կարող են ներկայանալ որպես երեխա կամ դեռահաս, որպեսզի խաբեն և ավելի հեշտությամբ գրավեն իրենց պոտենցյալ զոհերին: Որպես կանոն, իրենց գործողություններում բացակայում է ուղղակի բռնությունը:

Նյութերում առկա լուսանկարները և ֆիլմերը(որոնք պարունակում են մանկապղծության, դաժանության, այլասերվածության տեսարաններ) ևս վկայում են այն մասին, որ դրանք պատկանում են անչափահասների նկատմամբ սեռական հակումներ ունեցող անձի:

Նյութերը և ցուցմունքները թույլ են տալիս ենթադրել, որ այդ նյութերին տիրապետող և նման վարք դրսևորած անձը հակված է մանկապղծության և նրա շփումը երեխաների հետ կարող է շատ վատ անդրադառնալ երեխաների վրա:

 Քսանմեկ տարեկանում մնացել էի միայնակ՝ մեկ տարեկան երեխաս գրկիս: ԻՆձ ուժ էր տալիս կիրակնօրյա այցերս եկեղեցի, և վստահ եմ, որ եթե չլիներ Աստծո բժշկող, մխիթարող, հույս տվող, սիրող խոսքը, նույնիսկ ուժ չէի ունենա առավոտյան վեր կենալու՝ ապրելու:

Երբ գործը փակեցին, Գլխավոր դատախազին նամակ գրեցի, որտեղ ասում էի՝

Չորս տարի է, ինչ շարունակվում է իմ պայքարը: Այս տարիների ընթացում շատ բան եմ սովորել՝ իրավաբանության ոլորտում, հոգեբանության դաշտում, ձեռք եմ բերել շատ նոր ծանոթներ. ոմանք աջակցում էին իմ պայքարին, ոմանք էլ՝ ամեն կերպ խանգարում: Այսուհանդերձ եղել են մարդիկ ու կազմակերպություններ, որոնք օգնության ձեռք են մեկնել, օգնել, որ գրագետ դիմումներ գրեմ:

Կարծես թե մեր պայքարը ապարդյուն էր և իմ սիրտը տանջող, մնացին անքուն գիշերների մղձավանջները և ցավը, քանի որ քաջ գիտակցում էի, որ կան և կլինեն նորանոր զոհեր: Իմ մեծագույն ցանկությունը գրկել նրանց ամուր և պաշտպանել, թաքցնել:

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

4 × 1 =