hero

«Ծիրանի գույնը» (The color purple) աֆրիկյան ծագումով ամերիկացի գրող Ալիս Ուոլքերի (Alice Walker, ծնվ․ 1944) էպիստոլյար վեպն է, որի համար գրողին Պուլիցերյան մրցանակ է շնորհվել (1983 թ․)։ Վեպի գլխավոր հերոսները աֆրիկյան ծագումով կանայք են։ Պատումը սկսում է Սելին, որը տարիներ շարունակ նամակներ է գրում Աստծուն, որովհետև, ինչպես քույրն է հիշում, իր կյանքի համար ինքն այնքան  ամոթ է զգում, որ չի կարող նույնիսկ խոսել Աստծու հետ և ստիպված է գրել, որքան էլ որ վատ գրի։ Սելիի քույրը՝ Նեթին, աշխատանք է գտնում միսիոներների մի ընտանիքում և նրանց հետ մեկնում Աֆրիկա՝ Օլինկա կոչված ցեղին լուսավորելու: Նեթին իր հերթին տարիներ շարունակ նամակներ է գրում Սելիին, որոնց կարդալու իրավունքը Սելին տարիներ անց կարողանում է նվաճել իր սիրած կնոջ՝ Շագի միջոցով։ Միայն այդ նամակներից է Սելին իմանում, որ իր երեխաներին որդեգրել է այդ միսիոներների ընտանիքը, և որ իր կարծեցյալ հայրը, որից ծնվել են նաև իր երեխաները, իրականում հարազատ հայրը չէ:  Դաժան կյանքով ապրող և կյանքի դաժանությամբ բաժանված երկու քույրերի համար նամակ գրելը աղոթելուն հավասար բան է դառնում։ Վերջում Սելին Աստծուն չի գրում, փոխարենը գրում է Նեթիին։

Ծիրանի գույնը(հատված)

* * *

Ավելի լավ ա՝ Աստծուց բացի ոչ մեկին չասես։ Մամայիդ կսպանեմ։

Աստված ջան,

Ես տասնչորս տարեկան եմ։ Ես միշտ լավ աղջիկ եմ եղել եմ[1]։ Ինձ մի նշան տայիր, որ իմանայի թե ինչ ա կատարվում իմ հետ։

Անցած գարունին պստիկ Լուչիոյի ծնվելուց հետո ես լսեցի որ իրանք կռվում են։ Ինքը քաշում էր մամայի թևից։ Մաման ասում էր հլը շատ շուտ ա, Ֆոնսո, ես լավ չեմ։ Վերջապես ինքը հանգիստ թողեց իրան։ Մի շաբաթ անցավ ինքը էլի քաշում էր իրա թևից։ Ինքն ասեց․ Չէ, ես չեմ։ Չես տեսնում, արդեն կես-մեռած եմ, էսքան երեխեքն էլ վրես։

Մաման գնաց իրա քրոջ բժշկի մոտ Մաքոնի կողմերը։ Մյուսներին նայելը թողեց ինձ։ Էդ Ֆոնսոն երբեք ինձ մի լավ բառ չի ասել։ Մենակ ասեց Դու հիմա կանես էն, ինչ որ մամադ չարեց։ Սկզբում իրա բանը դրեց իմ ազդրին ու մի տեսակ թափ տվեց։ Հետո բռնեց ծիծկներիցս։ Հետո իրա բանը բրթեց իմ  նունուշիկի մեջ։ Էդի երբ ցավացրեց, լացեցի։ Ինքը սկսեց խեղդել ինձ, ասում էր Դու ավելի լավ ա ձենդ կտրի ու սովորի։

Բայց ես երբեք չեմ դրան սովորի։ Ու հիմա ամեն անգամ վատ եմ զգում երբ որ ճաշ եփողը ես եմ։ Մամաս ինքը խառնվում ա իրար ու նայում ա ինձ։ Ինքը երջանիկ ա, որտև էդի հիմա լավ ա հետը։ Բայց շատ հիվանդ ա՝ երկար դիմանալու համար։

Աստված ջան,

Էսօր էդի ինձ ծեծեց որտև ասեց որ ես եկեղեցում տղայի եմ աչքով արել։ Ես կարող ա մեկի վրա աչք եմ գցել բայց աչքով չեմ արել։ Ես իսկի տղամարդիկներին չեմ էլ նայում։ Էդ ա ճիշտը։ Ես կանանց եմ նայում, չնայած, որտեև չեմ վախենում իրանցից։ Երևի որ մամաս ինձ անպատվում էր, դու մտածում ես, որ ես գժված եմ իրա վրա։ Բայց չէ։ Ես խղճում եմ մամային։ Փորձում եմ հավատամ որ իրա պատմությունը սպանեց մամային։

Մեկ-մեկ ինքը էլի նայում ա Նեթիին բայց ես եմ միշտ աչքի տակ ընկնում։ Հիմա ես Նեթիին ասում եմ, որ ամուսնանա պրն․ ___-ի հետ։ Բայց չեմ ասում՝ ինչի։

Ասում եմ ամուսնացի իրա հետ, Նեթի, ու փորձի կյանքիդ մեջից մի լավ տարի ունենաս։ Դրանից հետո, ես գիտեմ, ինքը ցմփոր կլինի։

Բայց ես, էլ երբեք։ Եկեղեցուց մի աղջիկ ասեց, որ եթե ամեն ամիս արնահոսում ես, ցմփորանում ես։ Ես էլ չեմ արնահոսում։

Աստված ջան,

Ես իմ հարսանիքի օրը անցկացրի ամենամեծ տղայից փախնելով։ Ինքը տասներկուս ա։ Իրա մաման մեռել ա իրա ձեռներում ու ինքը ոչ մի նոր մամայի մասին չի ուզում լսի։ Քար վերցրեց ու գլուխս բացեց։ Արյունը ներքև գնաց դոշերիս արանքով։ Իրա պապան ասաց․ Չանե՛ս էդ։ Բայց էդքան բանն էր ասածը։ Ինքը երեքի փոխարեն չորս երեխան ունի, երկու տղա ու երկու աղջիկ։ Աղջիկների մազերը իրանց մամայի մեռնելու օրից չէին սանրել։ Ես ասեցի ես ուղղակի կթրաշեմ գլուխները։ Նոր սկիզբ։ Ինքն ասեց կնոջ մազերը կտրելը վատ նշան ա։ Ու ես ուրեմն գլուխս կարեցածիս չափ փաթաթելուց ու ընթրիք եփելուց հետո,- իրանք աղբյուր ունեն, ոչ թե ջրհոր, ու ցախանոցը ոնց որ բեռնատար լինի,- ու սկսեցի փորձել քանդել մազերը։ Նրանք ընդամենը վեց և ութ տարեկան են ու լացում են։ Ճվում են։ Ինձ անպատվում են սպանության համար։ Տասի կողմերը վրես հալ չկար։ Նրանք իրանք իրանց լաց եղան մինչև քնելը։ Բայց ես լաց չեղա։ Ես պառկել էին ընդեղ մտածելով Նեթիի մասին, մինչև ինքը իմ վրա էր հելել, մտածելով, թե Նեթին ապահո՞վ ա։ Իսկ հետո մտածեցի Շագ Ավերիի մասին։ Ես գիտեմ, որ ինքը ինչ որ անում ա ինձ, Շագ Ավերիին էլ ա անում ու երևի Շագի դուրը գալիս ա իրա արածը։ Ձեռներս դրեցի վրեն։

Աստված ջան,

Հիմա երբ բոլորս գիտենք որ Շագը մի օր հեսա գնալու, իրանք գիշերները քնում են իրար հետ։

Պրն․ ___-ը գնում ա Հարպոյենց նրա երգելը լսելու։ Եվ ուղղակի իրան նայելու։ Հետո ուշոտ տուն են գալիս։ Ծիծաղում են ու խոսում են ու չաչանակություն են անում մինչև առավոտ։ Հետո գնում են քնելու մինչև գալիս ա Շագի ժամանակը էլի գործի գնալու։

Առաջին անգամ որ եղավ, պատահաբար էր։ Ոնց որ ուղղակի տարվել էին։ Շագն ա տենց ասում։ Ինքը բան չի ասում։

Շագն ինձ հարցրեց․ Ճիշտն ասա, ասեց, ոչի՞նչ , որ Ալբերտը քնում ա հետս։

Ես մտածեցի, թքած ունեմ, թե Ալբերտը ում հետ ա քնում։ Բայց չասեցի էդ։

Ասի․ դու կարող ա էլի ցմփորանաս։

Ինքն ասեց․ Չէ, ոչ իմ հարբեցողի հետ ու ընդհանրապես։

Դու հլը սիրում ես իրան, ես ասի։

Ինքն ասեց, էն ոնց ասում են՝ ես իրա հանդեպ կիրք ունեմ։ Եթե մի օր ամուսին ունենայի, ինքը կլիներ։ Բայց ինքը թույլ ա, ասեց։ Չի կարում մտքին դնի ուզածը։  Ու քո ասածներով  ինքը թույլերին նեղացնող մեկն ա[2]։ Բայց բաներ կան, որ ես սիրում եմ իրա մեջ, ինքն ասաց։ Ինքն էնքան փոքր։ Ծիծաղս գալիս ա վրեն։

Քեզ դո՞ւր ա գալի իրա հետ քնելը,- հարցրի։

Ըհը, Սելի, ինքն ասեց, պիտի խոստովանեմ, որ ուղղակի սիրում եմ էդ։ Դու չէ՞։

Չէ, ասի։ Պրն․ ___-ն էլ կարա ասի, ես հեչ էլ չեմ սիրում էդ։ Ինչի՞ ա նման։ Հելնում ա վրեդ, գիշերանոցդ քաշում կոնքիդ վրա, կոխում։ Հիմնականում ես ձև եմ անում, որ ըտեղ չեմ։ Ինքը երբեք տարբերությունը չի զգում։ Երբեք չի հարցնում՝ ինչ եմ զգում, ոչ մի բան։ Մենակ իրա գործն անում ա, իջնում, գնում քնում։

Նա սկսեց ծիծաղել։ Իրա գործն ա անում, ասեց։ Ինչի, միսս Սելի։ Դու նենց ես ասում ոնց որ զուգարան ա գնում քո վրա։

Էդ հենց էն ա ինչ զգում եմ, ասի։

Ինքը դադարեց ծիծաղալ։

Դու հեչ երբեք հաճույք չե՞ս ստացել դրանից, հարցրեց, շշմած։ Նույնիսկ քո երեխաների հոր հե՞տ։

Երբեք, ասի։

Ինչի, միսս Սելլի, ասաց ինքը, դու հլը կույս ես։

Ի՞նչ։ Ասի։

Լսի, ասեց ինքը, հենց քո նունուշիկի ներքևում փոքր կոճակ կա, որն իրոք տաքանում ա թե գիտես ինչ անես մեկի հետ։ Էդի տաքանում ա ու տաքանում ու հետո հալվում ա։ Էդ լավ մասն ա։ Բայց մյուս մասերն էլ են լավը, ասեց։ Ծծելու լիքը բաներ, ստեղ-ընդեղ, ասեց։ Լիքը գործ մատների ու լեզվի համար։

Կոճա՞կ։ Մատներ ու լեզո՞ւ։  Դեմք էնքան տաք էր որ ինքն իրան կհալվեր։

Ինքն ասեց, Հես ա, վերցրու հայելին ու գնա քեզ նայի ըտեղ ներքևը,  գրազ կգամ երբեք էդ չես տեսել, տեսե՞լ ես։

Չէ։

Ու գրազ կգամ Ալբերտին էլ չես տեսել ըտեղ։

Զգացել եմ իրան, ասի։

Հայելին ձեռս կանգնել էի։

Ինքն ասեց, Ինչ, չափից դուրս ամաչում ես որ նույնիսկ ինքդ քեզ նայե՞ս։ Ու դու էլ ընենց լավիկն ես երևում, ասեց ծիծաղալով։ Ոտից-գլուխ հագնվել ես Հարպոյի համար, լավ ես բուրում ու տենց, բայց վախում ես նայես քո սեփական նունուշիկին։

Դու ինձ հետ արի որ նայեմ, ասի։

Ու մեզ վազեցինք իմ սենյակը երկու փոքր օյինբազ աղջիկների նման։

Դռանը նայի, ասի։

Ծիծաղաց։ Լավ, ասեց։ Ոչ մեկ չի գալի։ Մաքուր ա։

Ես պառկեցի մահճակալիս ու քաշեցի զգեստս։ Իջացրի փոխանս։ Հայելին մցրեցի ոտներիս արանքը։ Ախք։ Էդ մազերը։ Հետո իմ նունուշիկի շուրթերը սև։ Հետո ներսը խոնավ վարդի նման էր։

Ավելի սիրուն ա, քան դու էիր մտածում, չէ՞, դռնից հարցրեց ինքը։

Էդ իմինը, ասի։ Ո՞ւր ա կոճակը։

Հենց վերևում գագաթի մոտ, ասեց։ Էդ մասը որ մի քիչ դուրս ա ցցված։

Նայեցի իրան ու մատովս կպա դրան։ Թեթև դող անցավ մարմնովս։ Բայց հերիք էր որ ինձ ասեր որ էս ճիշտ կոճակն ա ճմլելու։ Երևի։

Ինքն ասեց, Որ նայում ես, ծիծիկներիդ էլ նայի։  Քաշեցի շորս ու նայեցի ծիծիկներիս։ Մտածեցի երեխեքիս մասին որ ծծում էին։ Հիշեցի թեթև դողը որ էդ ժամանակ էլ էի զգում։ Մեկ-մեկ էլ ուժեղ դող։ Երեխեք ունենալու ամենալավ մասը իրանց կերակրելն էր։

Ալբերտն ու Հարպոն գալիս են, ասեց ինքը։ Ու ես վերև քաշեցի փոխանս ու ներքև քաշեցի շորս։ Զգում էի ոնց որ մի վատ բան ենք անում։

Հեչ պետքս էլ չի, որ քնում ես հետը, ասի։

Ու ինքը հավատաց խոսքիս։

Ես էլ հավատացի խոսքիս։

Բայց երբ լսեցի իրանց երբ իրար հետ էին ամբողջ կարեցածս էն էր որ վերմակս քաշեցի գլխիս ու մատնահարեցի իմ փոքր կոճակն ու ծիծիկներն ու լացեցի։

 

Հատվածներ Նեթիի նամակներից

Սելի ջան,

Տաշիի մայրն ու հայրը նոր այստեղ էին։ Նրանք անհանգստացած են, որովհետև Տաշին շատ ժամանակ է անցկացնում Օլիվիայի հետ։ Նրանք ասում են, որ նա փոխվել է, դարձել է առանձնացած ու չափազանց մտածկոտ։ Նա ուրիշ մեկն է դառնում․ դեմքը սկսում է պատկերել իր հորաքույրներից մեկին, որին վաճառել էին առևտրականին, քանի որ այլևս գյուղի կյանքին չէր հարմարվում։ Այս հորաքույրը մերժել էր ամուսնանալ իր համար ընտրված տղամարդու հետ։ Մերժել էր  խոնարհվել ցեղապետին։ Ոչ մի բան չէր անում՝ բացի պառկելուց, ատամներով կոլայի ընկույզ ջարդելուց ու հռհռալուց։

***

Աշխարհը փոխվում է, ասացի ես։ Սա այլևս աշխարհ չէ հենց միայն տղաների ու տղամարդկանց համար։

Մեր կանայք հարգված են այստեղ, ասաց հայրը։ Մենք երբեք չենք թողնի, որ նրանք թափառեն աշխարհում, ոնց որ ամերիկացի կանայք են անում։ Միշտ մեկը կա, որը կնայի Օլինկա կանանց։ Հայր։ Հորեղբայր։ Եղբայր կամ զարմիկ։ Չնեղանաք, քույր Նեթի, բայց մեր մարդիկ խղճում են ձեզ նման կանանց, որոնց չգիտես որտեղից քշել են դեպի ձեզ անծանոթ աշխարհ, որտեղ դուք պետք է պայքարեք լրիվ մենակ, ինքներդ ձեզ։

Ուրեմն ես խղճահարության ու արհամարհանքի բան եմ, մտածեցի,  տղամարդկանց ու հետն էլ կանանց համար։

***

Կանանց հետ տղամարդկանց խոսելու մի ձև կա, որը ինձ շատ է հիշեցնում Պային։ Նրանք լսում են հենց այնքան, որ հերիք լինի հրահանգներ արձակելու համար։ Նրանք նույնիսկ չեն նայում կանանց, երբ կանայք խոսում են։ Նրանք նայում են գետնին ու գլուխները հակում գետնի կողմը։ Կանայք նույնպես չեն «նայում տղամարդկանց երեսին», ինչպես ասում են։ «Տղամարդու երեսին նայելը» լկտի բան է։ Փոխարենը նայում են ոտքերին կամ ծնկներին։ Եվ ես ի՞նչ անուն կարող եմ տալ սրան։ Սա էլի մեր նույն վարքն է Պայի հանդեպ։

***

Ցտեսություն մինչև մյուս անգամը, սիրելի Սելի, խղճալի, դուրս քշված կնոջից, որը կարող է՝ մեռնում է անձևների սեզոնի ընթացքում։

Քեզ սիրող քույրդ, Նեթի

Սելի ջան,

 

Անձրևների սեզոնի ընթացքում մենք կորցրեցինք Տաշիի հորը։ Հիվանդացավ մալարիայով, և հեքիմի սարքած ոչ մի բանը չփրկեց։ Նա մերժեց ընդունել դեղերը, որ մենք էինք օգտագործում դրա համար և Սամուելին ընդհանրապես չթողեց, որ այցելի իրեն։ Դա իմ առաջին Օլինկա հուղարկավորությունն էր։ Կանայք իրենց դեմքերը սպիտակ ներկեցին, սպիտակ սավանանման հանդերձ հագան և  լացեցին բարձր սուր ձայներով։ Մարմինը փաթաթեցին ճիլոպից հյուսած կտորով և թաղեցին մեծ ծառի տակ, անտառում։ Տաշին սրտաբեկ էր։ Իր ողջ պատանի կյանքում նա փորձում էր սիրաշահել հորը՝ երբեք մինչև վերջ չպատկերացնելով, որ որպես աղջիկ երբեք չի կարողանալու։ Բայց մահը մտերմացրեց նրան ու մորը, և հիմա Քեթրինը զգում է ինչպես մեզնից մեկը․․․․ Քեթրինը դեռ սգում է և շատ ծանր է տանում, բայց ասում է, որ նորից չի ամուսնանա (քանի որ արդեն հինգ տղա երեխա ունի, ինչ ուզի՝ կանի։ Նա հարգված մարդ է դարձել):

***

Կանանց կյանքը միշտ կենտրոնացված է աշխատանքի, երեխաների և մյուս կանանց շուրջը (քանի որ կինը չի կարող իսկականից տղամարդ ընկեր ունենալ առանց վատթարագույնս արտաքսվելու ու բանբասանքների)։ Նրանք շփացնում են իրենց ամուսիններին, ինչ էլ որ լինի։ Պիտի տեսնես, թե ինչ հիացմունք են տածում նրանց հանդեպ։ Գովաբանում են նրանց արած ամենաչնչին բանը։ Ապահովում են նրանց արմավենու գինիով ու քաղցրեղենով։ Զարմանալի չէ, որ տղամադիկ հաճախ երեխա են։ Իսկ հասուն երեխան վտանգավոր բան է, հատկապես որ Օլինկաների մեջ ամուսինը կյանքի ու մահվան իշխանություն ունի կնոջ վրա։

Փառք Աստծո (և երբեմն Սամուելի միջամտությամբ) մեր այստեղ լինելուց ի վեր դա չի պատահել։ Բայց Տաշիի պատմած պատմությունները հաճախ այդպիսի զարհուրելի իրադարձությունների մասին են, որ պատահել են մոտ անցյալում։ Եվ Աստված չանի, որ սիրելի կնոջ երեխան հիվանդանա։ Սա այն դեպքն է, երբ նույնիսկ կանանց ընկերությունն է խզվում, քանի որ ամեն կին վախենում է, որ մյուս կանայք կամ ամուսինը կմեղադրեն կախարդության մեջ։

Շնորհավոր քո և ձերոնց Սուրբ Ծնունդը, Սելի ջան։ Այստեղ՝ «սև» մայրցամաքում, մենք այն նշում ենք աղոթքներով ու երգերով ու մեծ պիկնիկով՝ ձմերուկի, թարմ մրգային պունշի ու խորովածի պատրաստությամբ։

Աստված օրհնի քեզ

Նեթի

 

Նեթի ջան

Ես էլ Աստծուն չեմ գրում։ Քեզ եմ գրում։

Ի՞նչ եղավ Աստծուն, հարցրեց Շագը։

Էդ ո՞վ էր, ասի։

Ինքը լուրջ ինձ նայեց։

Քո նման շա՜տ սատանան,  ասի, Աստծու մասին չի մտածի հաստատ։

Ինքը ասեց․ մի րոպե։ Հլը մի րոպե։ Եթե ես դրա գլուխը չեմ տանում ոնց որ մեզ իմացած որոշ մարդկանց նման չի նշանակում որ ես կրոն չունեմ։

Ի՞նչ ա անում Աստված իմ համար, հարցրի։

Ինքն ասեց․ Սելի՛։ Ոնց որ շոկի մեջ լիներ։ Ինքը քեզ կյանք ա տվել, լավ առողջություն ու լավ կին, որը քեզ մեռնելու չափ սիրում ա։

Հա, ասի ես, ու ինքը ինձ տվել ա լինչի ենթարկված հեր, գիժ մեր, սրիկա շուն խորթ հեր ու մի քուր, ում ես երևի էլ երբեք չեմ տեսնի։ Ամեն դեպքում, ասի, Էդ Աստվածը, ում ես աղոթում եմ ու գրում եմ, տղամարդ ա։ Ու ճիշտ իմ իմացած մյուս տղամարդիկների նման ա անում։ Թեթևսոլիկ, թքածական ու սրիկա։

Ինքն ասաց․միսս Սելի, ավելի լավ ա՝ սսկվես։ Աստված կարող ա լսի քեզ։

Թող լսի, ասի ես։ Եթե ինքը երբևէ լսեր խեղճ գունավոր կնոջը աշխարհը ուրիշ վայր կլիներ, ասեմ քեզ։

Ինքը խոսում էր ու խոսում՝ փորձելով ինձ մի կողմ քաշեր աստվածանարգությունից։ Բայց ես սրտիս ուզածիս չափ հայհոյեցի Աստծուն։

Իմ ամբողջ կյանքում ես ընդհանրապես չեմ մտածել թե մարդիկ իմ ոչ մի արածի մասին ինչ կասեն։ Ասի։ Բայց սրտիս խորքում ես մտածում եմ Աստծու մասին։ Ինչ կմտածի ինքը։ Ու հասկացա, որ ինքը չի մտածում։ Ուղղակի նստած ա ընդեղ փառքի մեջ խուլ, ինձ թվում ա։ Բայց հեշտ չի առանց Աստծու մի բան անելը։ Նույնիսկ եթե գիտես, որ ինքն ընդեղ չի, առանց իրա մի բան անելու փորձը զոռ ա։

Ես ավելի մեղավոր ա, ասեց Շագը։ Որտև ես ծնվել եմ։ Ես էդ չեմ ժխտում։ Բայց հենց իմանում ես՝ ընդեղ մեզ ինչ ա սպասվում, էլ ի՞նչ կարաս լինես։

Մեղավորներն ավելի լավ ժամանակներ են տենում, ասի։

Գիտե՞ս ինչի, հարցրեց ինքը։

Որտև ամբողջ ժամանակ չեն մտածում Աստծո մասին, ասի։

Չէ, դրա համար չէ, ասաց ինքը։ Մեզ շատ ենք մտածում Աստծո մասին։ Բայց հենց Աստծո կողմից սեր ենք զգում, մեզ ինչ կարանք անում ենք որ մեր հավանած բանով իրան դուր գանք։

Դու ասում ես Աստված քեզ սիրում ա ու դու իրա համար ընդհանրապես բան չես արե՞լ։ Ուզում եմ ասեմ, եկեղեցի չես գնում, չես երգում երգչախմբում, քարոզչին բան չես տալի ու տենց։

Բայց եթե Աստված ինձ սիրում ա, Սելի, ես էդ ամեն ինչը չունեմ անելու։ Եթե չեմ ուզում։ Լիքը ուրիշ բան կա որ ես կարամ անեմ որ կարծում եմ Աստծու դուրը կգա։

Օրինակ ի՞նչ, հարցրի։

Օ, ասեց, ես կարամ պառկեմ ու ուղղակի հիանամ եղածով։ Երջանիկ լինեմ։ Լավ ժամանակ անցկացնեմ։

Դե էդ էլ պակաս աստվածանարգության նման չի հնչում։

Ինքն ասեց․Սելի, ճիշտն ասա, դու հեչ Աստծուն գտե՞լ ես եկեղեցում։ Ես՝ չէ։ Ես ընդամենը մի կույտ ժողովուրդ եմ գտել, որ հույս ունեն՝ ինքը կերևա։ Ու ինչ Աստված էլ զգացել եմ, իմ հետ եմ տարած եղել։ Ու մտածում եմ որ մնացած ժողովուրդն էլ նույնն ա անում։ Իրանք եկեղեցի են գնում Աստծով կիսվելու համար, ոչ թե Աստծուն գտնելու։

Որոշ մարդիկ չունեն իրան, որ կիսեն, ասի։ Դրանք իմ հետ չէին խոսում երբ ես ըտեղ չարչարվում էի իմ մեծ փորով ու պրն ___-ի երեխեքով։

Ճիշտ ես, ասեց։

Հետո ասեց, Ինձ պատմի՝ քո Աստվածն ինչ ձև ա, Սելի։

Է չէ, ասի: Ես շատ ամոթ եղա։ Ինձ ոչ մեկ առաջ չէր հարցրել էդ, ու ես մի տեսակ զարմացա։ Բացի էդ, երբ ես մտածում եմ դրա մասին, էդ էնքան էլ ճիշտ չի թվում։ Բայց իմն էլ էդ ա։ Որոշեցի ջրի երես հանեմ, տենամ՝ Շագը ինչ կասի։

Դե լավ, ասի։ Ինքը մեծ ա ու ծեր ու բոյով ու մոխրագույն մորուքով ու սպիտակ։ Հագի շորերը սպիտակ են ու բոբիկ ա։

Աչքերը կապո՞ւյտ են, հարցրեց։

Մի տեսակ կապտավուն-մոխրագույն։ Սառը։ Ահագին մեծ։ Սպիտակ թարթիչներ։ Ասի։

Ծիծաղեց։

Ինչի՞ ես ծիծաղում, հարցրի։ Չեմ կարծում՝ էդքան ծիծաղալու ա։ Ինչ տեսք էիր ուզում ունենար, պրն ___-ի՞։

Էդ պակաս լավը չէր լինի, ասեց։ Հետո պատմեց, որ էդ ծեր սպիտակ տղամարդը հենց նույն Աստվածն ա, որ ինքն էլ էր սովոր պատկերացնել աղոթելուց։ Եթե դու սպասում ես, որ Աստծուն կգտնես եկեղեցում, Սելի՛, ասեց, ինքը հենց էդ ա, որ երևալու ա, որտև իրա ապրելու տեղն էդ ա։

Ո՞նց թե, ասի։

Որտև հենց էդ ա սպիտակ մարդկանց սպիտակ աստվածաշնչի մեջինը։

Շա՛գ, ասի: Աստվածաշունչը Աստված ա գրել, սպիտակ մարդիկ դրա հետ գործ չունեն։

Բա ուրեմն ո՞նց եղավ որ ինքը հենց նրանց նման ա, հարցրեց։ Մենակ թե ավելի մեծ ա։ Ու մեկ էլ մի խուրձ մազեր ունի։ Ո՞նց եղավ որ աստվածաշունչը հենց մենակ հավանում ա իրանց արած ամեն ինչը, ինչ որ անում են ու չեն անում, ու գունավոր մարդկանց արած ամեն ինչը անպատվում ա։

Ես երբեք չէի մտածել էդ մասին։

Նեթին ասում էր որ աստվածաշնչում ինչ-որ տեղ ասվում ա որ Հիսուսի մազերը նման են գառնուկի  բրդին, ասի։

Հա բա, ասեց Շագը, եթե ինքը գար էդ եկեղեցիներից մեկը որ մենք խոսում ենք, ինքը պիտի դրանք ուղիղացրած լիներ, որ մեկնումեկն իրան ուշադրություն դարձներ։ Վերջին բանը որ նեգրերը կմտածեն Աստծու մասին, էդ էն ա, որ խուճուճ մազերով ա։

Ճիշտ ա, ասի։

Ու ձև չկա՝ կարդաս աստվածաշունչը ու չմտածես որ Աստված սպիտակ ա, ասեց ինքը։ Հետո հոգոց հանեց: Երբ  հասկացա որ մտածում եմ որ Աստված սպիտակ ա ու տղամարդ ա, հետաքրքրությունս կորցրի։ Դու ջղայնանում ես որտեև ինքը չի լսում քո աղոթքները։ Չէ մի չէ՜։ Քաղաքապետը լսում ա՞ գունավորի ասած մի բանը։ Սոֆյային հարցրու, կասի։

Բայց ես Սոֆյային հարցնելու կարիքը չունեի։ Գիտեի, որ սպիտակ մարդիկ երբեք չեն լսում գունավորներին, և վերջ։ Եթե լսում են, լսում են մենակ էնքան, որ հերիքի քեզ ասեն՝ ինչ անես։

Գիտե՞ս ինչ, ասեց Շագը, ինչին եմ հավատում։ Աստված քո ներսում ա և մնացած ամեն մեկի ներսում։ Դու աշխարհ ես գալի Աստծու հետ։ Բայց մենակ իրանց ներսում փնտրողներն են իրան գտնում։ Ու մեկ-մեկ ինքն իրան ցույց ա տալիս նույնիսկ  երբ չես փնտրում կամ չգիտես, թե ինչ ես փնտրում։ Մարդկանց մեծ մասի համար էդի գլխացավանք ա, մտածում եմ։ Տառապանք, Տեր։ Քաքոտ եմ զգում։

Էդի՞,- հարցրեցի։

Ըհը, էդի։ Աստված ինքը կամ նա չի, այլ՝ էդ։

Բայց էդ ի՞նչ տեսք ունի, հարցրեցի։

Ոչ մի բանի նման չի, ինքն ասեց։ Էդ նկար չի, որ ցույց տաս։ Էդ մի բան չի, որին կարաս նայես մնացած ամեն ինչից առանձին, քեզ ներառյալ։ Ես հավատում եմ, որ Աստված ամեն ինչ ա, ասեց Շագը։ Ամեն ինչ, որ կա կամ երբևէ եղել ա կամ պիտի լինի։ Ու երբ դու կարենաս էդ զգաս, ու երջանիկ լինես որ զգում ես, դու գտել ես դրան։

Շագ, ասեմ քեզ, էդ սիրուն բան ա։ Նա մի քիչ խոժոռվեց, զննեց բակը, հետ ընկավ աթոռին, մեծ վարդի նման էր։

Ասեց․ իմ առաջին քայլը ծեր սպիտակ մարդուց հետո ծառերն էին։ Հետո՝ օդը։ Հետո՝ թռչունները։ Հետո՝ ուրիշ մարդիկ։ Բայց մի օր, երբ հանդարտ  նստել էի ու անմեր երեխայի պես էի զգում, ինչ էլ հենց կայի, հասկացա․ էդ զգացողությունը ամեն ինչի մասը լինելու, ընդհանրապես առանձին չլինելու։ Իմացա, որ եթե ծառ կտրեմ, իմ արմունկը կարյունահոսի։ Ու ծիծաղեցի ու լացեցի ու վազեցի տան կողքերը։ Հենց էդ ժամանակ իմացա՝ ինչ էր էդ։ Իրականում երբ էդ պատահում ա, դու չես կարա բաց թողնես էդ։ Էդ մի տեսակ նման ա դու գիտես թե ինչին, ասեց ինքը ժպտալով ու ազդրիցս վերև հպելով ձեռքը։

Շա՛գ, ասի։

Օհ, ինքն ասեց, Աստված սիրում ա իրա լրիվ զգացողությունները։ Էդ Աստծու արած ամենալավ  բաներից ա։ Ու երբ դու գիտես՝ Աստված սիրում ա դրանք  դու դրանցից ավելի ես հաճույք ստանում։ Դու կարաս ուղղակի թուլանաս, լինես ամեն ինչի հետ ոնց որ կա, ու փառք տաս Աստծուն՝ հավանելով ինչ որ հավանում ես։

Աստված չի՞ մտածում՝ էդ կեղտոտ բան ա, հարցրի։

Չէ, ինքն ասեց: Աստված ա էդ սարքել։ Լսի, Աստված սիրում ա ամեն ինչ, որ դու ես սիրում, ու լիքը բան, որ դու չես սիրում։ Բայց ամեն ինչից ավելի Աստված սիրում ա հիացմունքը։

Ուզում ես ասես՝ Աստված ինքնահավա՞ն ա, հարցրեցի։

Չէ, ինքն ասեց։ Ինքնահավան չի, ուղղակի ուզում ա լավ բաներով կիսվի։ Ես կարծում եմ, որ Աստված դիլխոր կընկնի, եթե դու ծիրանի[3] հագած ինչ-որ մի տեղ դաշտում քայլես ու չնկատես էդքանը։

Ի՞նչ ա անում էդ երբ դիլխոր ա ընկնում, հարցրի։

Օհ, էդի մի ուրիշ բան ա անում։ Մարդիկ մտածում են Աստծուն հաճոյանալը միակ բանն ա, որ Աստծուն պետք ա։ Բայց էս աշխարհում ապրող ամեն մի հիմար էլ կարա տեսնի, որ էդի ձգտում ա մեզ փոխադարձ հաճոյանա։

Հա՞ որ, ասի։

Հա, ասեց։ Էդի միշտ պստիկ անակնկալներ ա սարքում ու երկնքից գցում մեր գլխին, երբ ամենաքիչն ենք սպասում։

Ուզում ես ասես՝ էդի ուզում ա սիրված լինի, ճիշտ ոնց աստվածաշունչն ա ասում։

Հա, Սելի, ասեց ինքը։ Ամեն ինչը ուզում ա սիրված լինի։ Մեզ սիրում ենք ու պարում, մռութ ենք անում ու ծաղկեփունջ տալիս, փորձում ենք սիրվել։ Հեչ նկատե՞լ ես, որ ծառերը ամեն ինչ անեն՝ ուշադրություն ստանալու համար, ոնց որ մենք ենք անում, քայլելուց բացի։

Ուրեմն, մեզ խոսեցինք ու խոսեցինք Աստծու մասին, բայց ես հլը շշկլված եմ։

Փորձում եմ էդ ծեր սպիտակ տղամարդուն դուրս քշեմ իմ գլխից։ Ես էնքան զբաղված էի իրա մասին մտածելով, որ երբեք իսկականից չեմ նկատել Աստծու արած ոչ մի բանը։ Ոչ ցորենի մի հատիկը (ո՞նց ա ինքը էդ արել), ոչ ծիրանի գույնը (որտեղի՞ց ա էդ եկել)։ Ոչ պստիկ դաշտային ծաղիկները։ Ոչ մի բան։

Հիմա երբ աչքերս բացվել են, հիմարի պես եմ զգում։ Իմ բակի ամեն պստիկ թփի դիմաց պրն․ ___-ի չարությունը մի տեսակ կրճատվում ա։ Բայց ոչ լրիվ։ Բայց դե, ոնց որ Շագն  ա ասում, պիտի տղամարդուն աչքիդ դեմից տանես, որ կարենաս ընդհանրապես մի բան տեսնես։

Տղամարդը փչացնում ա ամեն ինչ, ասում ա Շագը։ Ինքը քո ալյուրի արկղում ա, քո գլխում ու ամբողջ ռադիոյի մեջ։ Ինքը փորձում ա քեզ մտածել տա, որ ամեն տեղ ա։ Հենց որ մտածում ես ինքը ամեն տեղ ա, մտածում ես, որ ինքն Աստված ա։ Բայց ինքը չի՛։ Երբ որ փորձում ես աղոթել, ու տղամարդը քցվում ա դրա մյուս ծայրին, իրան ասա թող փասա-փուսեն հավաքի, ասում էր Շագը։ Ծաղիկներ պատկերացրու, քամի, ջուր, մեծ քար։

Բայց էս դժվար գործ ա, ասեմ քեզ։ Ինքը շատ երկար ա եղել ըտեղ, ինքը չի ուզում տեղից շարժվի։ Ինքը սպառնում ա կայծակով, ջրհեղեղով ու երկրաշարժներով։ Մեզ կռվում ենք։ Ես հազիվ մի կերպ եմ աղոթում։ Ամեն անգամ երբ քար եմ պատկերացնում, շպրտում եմ։

Ամեն

[1] Սելին գրում է այնպես, ինչպես խոսում է։ Իր ասելով՝ ինչքան էլ որ վատ լինի իր գրելը, պիտի գրի։ Շփոթում է հոլովները, «մեր»-ի կամ «մենք»- փոխարեն «մեզ» է ասում։

[2] Բնագրում՝ a bully ։

[3] Գույնի մասին է խոսքը։

Print

Թողել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

twenty − 13 =